484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+11
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում ավելի շատ տղաներ են ծնվում. վիճակագրություն
15:38
31 Հունվարի 2011

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. 2010թ.-ին ՀՀ-ում ավելի շատ տղաներ են ծնվել, քան աղջիկներ, երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ազգային վիճակագրական ծառայության ժողովրդագրության և մարդահամարի բաժնի պետ Կարինե Կույումջյանը։

«Հայաստանում ավանդաբար ավելի շատ տղաներ են ծնվում, քան աղջիկներ։ 2010թ.-ին հանրապետությունում կրկին ավելի շատ տղաներ են ծնվել։ 2010թ.-ի հունվար-դեկտեմբեր ամիսների վերջին տվյալների համաձայն, ավելի քան 20,9 հազար աղջիկ և 23,8 հազար տղա է ծնվել»,- ասաց նա։

ԱՎԾ բաժնի ղեկավարը տեղեկացրեց, որ 2010թ.-ին աղջիկների ամենատարածված անունն է դարձել Մանեն, որը տրվել է 923 նորածին աղջիկների։ 2010թ.-ին տարածված են եղել նաև Միլենա, Անի, Անահիտ, Էլեն, Նարե անունները։ Ինչպես նշեց Կույումջյանը, տղաների ամենատարածված անուն է դարձել Նարեկը. այս անվան կրող է դարձել 1139 նորածին։ Բաժնի ղեկավարի տվյալների համաձայն, 2010թ.-ին տարածված են եղել Դավիթ, Գոռ, Էրիկ, Արման անունները։

Կույումջյանը նշեց, որ ԱՎԾ նախնական տվյալների համաձայն, 2010թ.-ին հանրապետությունում ավելի քան 44,8 հազար երեխա է ծնվել, ինչը 1 տոկոսով շատ է 2009թ.-ի ցուցանիշից։

Ըստ ծառայության բաժնի պետի տվյալների, ՀՀ բնակչության յուրաքանչյուր հազարերորդ մարդու ծնելիության գործակիցը 13,8 պրոմիլ է կազմել՝ 2009թ.-ի 13,7 պրոմիլի փոխարեն։

Կույումջյանը նաև տեղեկացրեց, որ ծնելիության մակարդակը միջինից բարձր է գրանցվել Երևանում, ՀՀ  Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի մարզերում, իսկ ծնելիության ամենացածր ցուցանիշը՝ 11,3 պրոմիլ, գրանցվել է Սյունիքի մարզում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
22:01
30 Ապրիլի 2017
Եղանակն անակնկալ կմատուցի Հայաստանի բնակիչներին մայիսի 1–ին
Օդերևութաբաններն անակնկալ են խոստանում Հայաստանի բնակիչներին երկուշաբթի` մայիսի 1–ին:
19:37
30 Ապրիլի 2017
Ինչպե՞ս ազատվել գիրանալու գենետիկական նախահակումից
Գիտնականների միջազգային խումբը պարզել է, թե ինչպես կարելի է նվազեցնել մարդու գիրանալու նախահակումը:
15:24
30 Ապրիլի 2017
Մթերքների 9 համադրություններ, որոնք ուժեղացնում են միմյանց օգտակար հատկությունները
Մեր առողջության գրավականը ճիշտ սովորություններն են:
20:41
29 Ապրիլի 2017
Իսլայելի գիտնականները ապացուցել են, որ առողջ սնունդ գոյություն չունի
Իսրայելի Վեյցմանի ինստիտուտը արտասովոր հետազոտություն է անցկացրել:
18:43
29 Ապրիլի 2017
Դիմակ դեմքի ծակոտիները մաքրելու և լավ տեսք հաղորդելու համար
Դիմակը հնարավոր է պատրաստել տնային պայմաններում:
11:27
29 Ապրիլի 2017
Յուրա Մովսիսյանը թիմակիցների համար «Խոստումը» ֆիլմի փակ դիտում է կազմակերպել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Յուրա Մովսիսյանն ամերիկյան ակումբի ֆուտբոլիստների և աշխատակիցների համար կազմակերպել է Հայոց Ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի փակ դիտում:
18:40
28 Ապրիլի 2017
Daily Mail. հայտնի է, թե ինչու է Քիմ Քարդաշյանը Instagram–ում զրկվել 100 հազար բաժանորդներից (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Instagram–ում հրապարակել է բիկինիով լուսանկարներ:
18:20
28 Ապրիլի 2017
Երթևեկի կազմակերպման փոփոխություն՝ Ագաթանգեղոս-Արշակունյաց-Գր. Լուսավորիչ խաչմերուկում
Երթևեկության փոփոխություն կկատարավի Ագաթանգեղոս-Արշակունյաց-Գր. Լուսավորիչ խաչմերուկում։
14:30
28 Ապրիլի 2017
Սերենա Ուիլյամսի հայ փեսացուն ներկայացրել է իր մանկության տարիների խոստովանությունը
Reddit ինտերնետ–ընկերության հայազգի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանն Instagram–ում նամակ է հրապարակել:
21:02
26 Ապրիլի 2017
LA Times–ը պարզել է, թե ինչն է կապում Քարդաշյանին «Խոստումը» ֆիլմի հետ
Հոլիվուդում «Խոստումը» ֆիլմի պրեմիերային բոլորն ուշադրություն դարձրին Քիմ Քարդաշյանի նոր սանրվածքին և զգեստին:
15:38
26 Ապրիլի 2017
Երևանում աղջիկը տղայից գումար է շորթել ինտիմ կապի տեսագրությունը հրապարակելու սպառնալիքով
21-ամյա աղջիկը տղայից գումար է շորթել ինտիմ կապի տեսագրությունը հրապարակելու սպառնալիքով:

13:02
26 Ապրիլի 2017
Քիմ Քարդաշյանը ստեղծել է նոր Kimoji` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը ստեղծել է նոր Kimoji` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: