486.22
+0.48
563.77
+1.96
8.2
-0.07
+14
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում ցուրտ փետրվար է սպասվում. օդերևութաբաններ
14:09
27 Հունվարի 2011

Հայաստանում փետրվարին օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, և առատ տեղումներ կգրանցվեն, ասել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության օպերատիվ օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը։

«Այսօր երեկոյան հանրապետությունում տեղումներ կգրանցվեն, որոնք կտևեն ավելի քան հինգ օր: Երևանում դրանք սկզբից կլինեն անձրևի կամ թաց ձյան տեսքով, իսկ հունվարի 31-ից հետո՝ ձյան տեսքով», - ասել է Պետրոսյանը:
Նրա խոսքով՝ փետրվարի 1-ից հետո Երևանում օդի ջերմաստիճանը կտատանվի ցերեկային ժամերին զրո աստիճանի և գիշերային ժամերին զրոյից ցածր 2-4 աստիճանի սահմաններում:

«Դեկտեմբերին Հայաստանում օդի ջերմաստիճանը նորմայից 4-5 աստիճանով բարձր էր, իսկ Արարատյան դաշտավայրում՝ 2 աստիճանով: Հունվարին ևս օդի ջերմաստիճանը 1-3 աստիճանով նորմայից բարձր էր», - ասել է կենտրոնի պետը:

Պետրոսյանն ընդգծել է, որ փետրվարի երկրորդ կեսից հետո օդի ջերմաստիճանը կբարձրանա:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:09
08 Նոյեմբերի 2017
YouTube-ում արգելափակվել են 70-ից ավելի հայ հայտնիների պաշտոնական էջեր
Վերջերս YouTube-ում արգելափակվել են 70-ից ավելի հայ հայտնիների պաշտոնական էջեր:
13:14
07 Նոյեմբերի 2017
Բրիտանացի միլիարդերը ամենօրյա չվերթեր կիրականացնի տիեզերք
SpaceShipTwo Unity նավը 2014 թվականին կործանված Enterprise նավի կատարելագործված տարբերակն է։
15:22
06 Նոյեմբերի 2017
Վյաչեսլավ Դոբրինին. հայրս հայ է, բայց ես նրան երբեք չեմ տեսել (ՎԻԴԵՈ)
Վյաչեսլավ Դոբրինինը պատմել է իր հայկական արմատների մասին։

19:38
05 Նոյեմբերի 2017
Ինչպե՞ս ակտիվացնել երեխաների ուղեղի աշխատանքը քննությունից առաջ
Հայտնի է այն մթերքը, որը կօգնի ակտիվացնել երեխաների ուղեղի աշխատանքը քննությունից առաջ։
18:05
05 Նոյեմբերի 2017
Հայտնի է աշխարհի ամենաէլեգանտ քաղաքը
Հայտնի է աշխարհի ամենաէլեգանտ քաղաքը:
16:58
05 Նոյեմբերի 2017
Կյանք մահից հետո. մտքեր և զգացողություններ
Պարզվել է, որ կլինիկական մահվան վիճակում մարդկանց գիտակցությունը շարունակում է աշխատել։
15:37
05 Նոյեմբերի 2017
Պարզվել է գազավորված ըմպելիքի գլխավոր վտանգը
Բացահայտվել է գազավորված ըմպելիքի մահացու վտանգը։
11:00
05 Նոյեմբերի 2017
Ռուսական «Գոլոս» նախագծի ժյուրիի անդամները ոտնկայս ծափահարել են հղի Անահիտ Պողոսյանին (ՎԻԴԵՈ)
Ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող «Գոլոս» շոուի ժյուրիի անդաները ոտնկայս ծափահարել են հղի Անահիտ Պողոսյանին:
21:00
04 Նոյեմբերի 2017
Պարզվել է iPhone X–ի գլխավոր խոցելի կողմը (ՎԻԴԵՈ)
Հայտնի է դարձել  iPhone X–ի գլխավոր խոցելի կողմը։
19:58
04 Նոյեմբերի 2017
Հայտնի են աշխարհի ամենավտանգավոր քաղաքները
Հրապարակվել են աշխարհի ամենավտանգավոր քաղաքները։
18:50
04 Նոյեմբերի 2017
Ասպիրինն օգնում է կանխել լյարդի քաղցկեղը
Ասպիրինը դրական է ազդում իմունոթերապիայի վրա։
17:25
04 Նոյեմբերի 2017
Ստեղծվել է ապագայի մեքենա (ՎԻԴԵՈ)
Ապագայի մեքենան ապակե գնդի տեսք ունի` առանց անիվների: