481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+13
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում կբացվեն Ֆրիտյոֆ Նանսենի հուշարձանն ու տուն-թանգարանը
10:30
27 Հունվարի 2011

Մեծ նորվեգացի հումանիստ, Աշխարհի Նոբելյան մրցանակի դափնեկիր Ֆրիտյոֆ Նանսենի հուշարձանը և նրա տուն-թանգարանը կբացվեն 2011թ.-ին Հայաստանում՝ նրա 150-ամյակի կապակցությամբ, ասաց Ֆրիտյոֆ Նանսենի անվան Հիմնադրամի նախագահ Ֆելիքս Բախչինյանը։

Ֆրիտյոֆ Նանսենի անվան հիմնադրամը ստեղծվել է 1995թ.-ին՝ Նիկոլայ Ռիժլովի նախաձեռնությամբ։ 2002թ.-ին Հիմնադրամը տեղափոխվել է Հայաստան և գրանցվել Երևանում։

«Մեծ նորվեգացի հումանիստի 150-ամյակի կապակցությամբ, որը կնշվի 2011թ.-ին, Հայաստանում միջկառավարական հանձնաժողով է ստեղծվել և մի շարք միջոցառումներ է նախատեսված, որոնց թվում է Գյումրիում տուն-թանգարանի բացումը»,- ասաց Բախչինյանը։
Ըստ նրա, միջոցառումների թվում նաև նախատեսված է Հայաստանում միջազգային գիտական նանսենյան համաժողովի անցկացումը, որին կմասնակցեն Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի փորձագետները։

Նա նաև նշեց, որ Նանսենի հոբելյանի հետ կապված հուշամեդալներ և մետաղադրամներ կտպագրվեն։
Այսօր Հայաստանում հայտնի նորվեգացի բևեռագետ և հումանիստ Ֆրիտյոֆ Նանսենի անունն է կրում Գյումրու մանկատունը, Դիլիջանի հատուկ ինտերնատ դպրոցը, Արմավիրի, Երևանի, Սպիտակի, Ստեփանավանի դպրոցները։ Սպիտակում Նանսենի նախագծով և Նորվեգական Կարմիր Խաչի աջակցությամբ նրա անունով հիվանդանոց է բացվել։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:05
28 Մայիսի 2017
Քառօրյա դիետա. ապշեցուցիչ արդյունք 4 օրում
Ներկայացնում ենք ընդամենը 4 օր տևող դիետա։
18:55
28 Մայիսի 2017
Կինն անսովոր կերպով է արձագանքում սեփական մեքենայի առևանգմանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՄՆ–ում կինն անսովոր կերպով է արձագանքում` տեսնելով, որ իր մեքենան առևանգում են։
17:43
28 Մայիսի 2017
3 պտուղ, որ պետք է ուտել ամեն օր
Այդ մթերքները պարունակում են նյութեր, որոնք վերականգնում են միջողային սկավառակների հյուսվածքների փափուկ բաղադրիչները:
21:56
27 Մայիսի 2017
Բագրատունյաց պողոտայում վրաերթի ենթարկված 4–ամյա փոքրիկը միացված է արհեստական շնչառության
Նախօրեին Երևանի Բագրատունյաց պողոտայում բեռնատարի կողմից վրաերթի ենթարկված 4–ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է:
20:25
27 Մայիսի 2017
Կեղծարարները բանկային քարտից գումար շորթելու նոր միջոց են գտել
Օգտատերերին խաբելու համար հաքերներն օգտագործում են մի քանի սխեմա:
19:13
27 Մայիսի 2017
Հայտնի է կնոջ ամենասեքսուալ հասակն ու քաշը
Գիտնականները պնդում են, որ ուղղակի կապ են գտել կնոջ մարմնի ծավալի և սեքսուալության միջև։
18:04
27 Մայիսի 2017
Ի՞նչ է նշանակում ձեր փոքրիկի ծննդյան ժամը
Երեխայի լույս աշխարհ գալու ժամը մեծ ազդեցություն է ունենում ապագայում նրա անձի ձևավորման վրա։
15:28
27 Մայիսի 2017
3 նիհարեցնող և օգտակար ամառային կոկտեյլներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ամռանը հաշված օրեր են մնացել, և եթե ցանկանում եք շտկել ձեր կազմվածքը, կարող եք ամառային կոկտեյլներ խմել նախաճաշին:
19:14
26 Մայիսի 2017
Երևանում վրաերթի ենթարկված 4-ամյա տղան վիրահատվում է
Այսօր Երևանի Բագրատունյաց փողոցում բեռնատարի կողմից վրաերթի ենթարկված 4–ամյա փոքրիկը վիրահատվում է:
12:14
26 Մայիսի 2017
Ինքնաթիռում ծխելը` 9 տարվա ազատազրկման պատճառ
2015 թ-ին բրիտանացի Ջոն Կոկսը ինքնաթիռում հրդեհի պատճառ էր դարձել` ծխելով զուգարանում:
11:45
26 Մայիսի 2017
«Поедем, поедим!»–ն եկել է Հայաստան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ռուսական НТВ հեռուստաալիքի  «Поедем, поедим!» հաղորդման թողարկումներից մեկը նվիրված կլինի Հայաստանին։