478.42
-0.15
561.67
-0.12
8.1
+0.05
+22
Եղանակը Երևանում
Հայ
Նախորդ տարում Երևանում 450 անտուն մարդ է ժամանակավոր կացարան ստացել
15:02
25 Հունվարի 2011

2010 թվականին 450 անտուն մարդ Երևանի թիվ 1 ինտերնատին առընթեր ժամանակավոր կացարան 1ստացել, տեղեկացրեց Հայաստանի Աշխատանքի և սոցիալական հարցերի Հաշմանդամների և ծերերի հարցերի վարչության պետի տեղակալ Անահիտ Գևորգյանը։ 

«Նրանցից 17 հոգի ուղղվել են տարբեր բժշկական հաստատություններ ստացիոնար բուժման համար, ինը տեղափոխվել են մշտական բնակության ծերերի համար նախատեսված ինտերնատներում։ Բացի այդ, սոցիալական աշխատակիցների ջանքերով վեց անտուն մարդ վերադարձել է ընտանիք»,- երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Գևորգյանը։

Երևանի թիվ մեկ ինտերնատին առընթեր անտունների համար կացարանը գործում է 2006 թվականից Սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ։ Սկզբում այն նախատեսված է եղել 30 հոգու ժամանակավոր կացության համար, սակայն այսօր այն կարող է կրկնակի թվով մարդկանց ընդունել, ովքեր 60 օրվա ընթացքում կարող են օգտվել բժշկական ծառայություններից և իրավաբանական օգնությունից, երեքանգամյա սնունդ և գիշերելու հնարավորություն ստանալ։

Գևորգյանի խոսքերով, ընդհանուր առմամբ ժամանակավոր օթևանից օգտվել է 1262 անտուն մնացած, որոնցից 75-ն ուղղվել են բժշկական հաստատություններ ստացիոնար բուժման, 72-ը տեղափոխվել են ծերերի համար նախատեսված տուն-ինտերնատներ մշտական բնակության, 20 հոգու հաջողվել է վերադարձնել ընտանիք, իսկ 24 մարդ էլ նախարարության աջակցությամբ աշխատանք է ստացել։ Ռեցիդիվի մակարդակը (կացարանի տրամադրումը նույն մարդուն մեկ անգամից ավելի) կազմում է 40-50 տոկոս։

Նա նշեց, որ անտուն մնացած մարդիկ ամենից հաճախ դիմում են ինտերնատներ ձմեռային ամիսներին, երբ փողոցում հնարավոր չէ գիշերել։ «Հիմնականում, սրանք միջին տարիքի մարդիկ են, սակայն հանդիպում են ինչպես ծերեր, այնպես էլ շատ երիտասարդ մարդիկ (18-ից բարձր)»,- ասաց Գևորգյանը։

«Կացարանում աշխատում են հոգեբաններ, իրավաբաններ, սոցաշախատողներ։ Բացի բժշկական և սոցիալական ծառայություններից, մենք նաև օգնում ենք փաստաթղթերի ստացման իրավաբանական հարցերում»,- ասաց նա։
Գևորգյանը միաժամանակ նշեց, որ կոնկրետ տվյալներ Հայաստանում անտուն թափառականների մասին չկան։ «Մեր սոցաշխատակիցների տվյալներով, Երևանում փողոցում գիշերող մոտ 100 մարդ կա, մոտավորապես նույնքան էլ՝ Գյումրիում։ Մյուս մարզերի մասին մենք տեղեկություններ չունենք, սակայն հարկ է նշել, որ անտուն մնացածների մոտ կեսը եկել է մայրաքաղաք Հայաստանի տարբեր մարզերից»,- ավելացրեց նա։

Գևորգյանը կարծում է, որ Հայաստանում անտուն մնացածների համար մեկ իջևանատունը բավարար չէ։ «Այսօր մենք նոր ծրագրեր ենք մշակում նման հաստատությունների ստեղծման ուղղությամբ, առաջին հերթին, մարզերում»,- ավելացրեց նա։

Ըստ նրա, տարեկան պետբյուջեն մոտ 54 միլիոն դրամ (մոտ 147 հազար դոլար) է նախատեսում անտուն-թափառականներին աջակցելու համար։

2011 թվականին պետբյուջեն այդ նպատակներին մի փոքր ավելի է նախատեսում՝ մոտ 60 միլիոն դրամ (գրեթե 164 հազար դոլար) սննդամթերքի թանկացման կապակցությամբ, ինչպես նաև նոր գույքի ձեռքբերում է նախատեսվում Երևանի թիվ մեկ տուն-ինտերնատին առընթեր կացարանում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:57
21 Օգոստոսի 2017
Սերժ Թանկյանի կինը հուզիչ շնորհավորանք է հղել ամուսնուն (ՖՈՏՈ)
Աշխարհահռչակ ռոք երգիչ Սերժ Թանկյանի կինը` Անժելա Մադաթյանը, շնորհավորել է ամուսնուն ծննդյան օրվա կապակցությամբ:
13:46
21 Օգոստոսի 2017
Մահացել է հայտնի գրող Պերճ Զեյթունցյանը
79 տարեկանում մահացել է հայտնի գրող, թատերագիր Պերճ Զեյթունցյանը։
16:30
18 Օգոստոսի 2017
Գերմանիայում ավանդական հայկական լավաշ կթխվի
Գերմանիայում հանդիսավորապես կբացվի լավաշի առաջին թոնիրը:
13:00
18 Օգոստոսի 2017
Արոնյանի սիրո խոստովանությունը` Աստվածաշնչի ամենագեղեցիկ տողերով (ՖՈՏՈ)
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Facebook–ի իր էջում իր հարսնացուի` Արիանա Կաոիլիի հետ լուսանկարների շարք է հրապարակել։
21:08
17 Օգոստոսի 2017
Քլոե Քարդաշյանի ընկերը նրան Հայաստանի ոսկե զինանշան է նվիրել (ՎԻԴԵՈ)
Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը` Քլոե Քարդաշյանը, յուրօրինակ նվեր է ստացել։
16:40
17 Օգոստոսի 2017
Ռուսաստանում վերջնականապես արգելվեց «Եհովայի վկաներ»–ի գործունեությունը
ՌԴ արդարադատության նախարարությունը «Եհովայի վկաներ» կազմակերպությունն ընդգրկել է արգելված կազմակերպությունների ցանկում:
17:04
16 Օգոստոսի 2017
Սիթիբանկում պատանդներ պահած գործարար Արամ Պետրոսյանին 50 հազ.ռուբլու հայց է ներկայացվել
Արամ Պետրոսյանի նկատմամբ գործի տուժած կողմը նրան 50 հազար ռուբլու քաղաքացիական հայց է ներկայացրել։
16:26
15 Օգոստոսի 2017
Հեռախոսային «ալո» ողջույնը 140 տարեկան է
«Ալո» հեռախոսային դիմելաձևը նշում է 140–ամյակը։
17:24
11 Օգոստոսի 2017
Երևանում երթուղային «Գազելները» կարող են մնալ անցյալում
Անդրադառնալով  տրանսպորտային գների աճին, Նիկոյանը նշեց, որ բոլոր ջանքերը գործադրվում են՝ դրանից խուսափելու համար:
20:04
10 Օգոստոսի 2017
Հայ սոցիոլոգը նշել է, թե օրական քանի ծխախոտն է անվտանգ
Հայաստանի բնակիչներն օրական ավելի պակաս ծխախոտ են սկսել օգտագործել:
18:31
09 Օգոստոսի 2017
Փորձագետը նշել է Հայաստանում զբոսաշրջիկների թվի ավելացման ամենաարդյունավետ տարբերակը
Փառատոները սեփական ներուժը ցույց տալի արդյունավետ ձև է, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաներում:
20:26
08 Օգոստոսի 2017
Թուրքիայի իշխանություններն առգրավել են Սևան Նշանյանի բանկային խնայողությունները
«Պետությունն առգրավել է այն,, քանի որ այլ ելք չեն գտել իմ դեմ», - գրել է Նշանյանը: