486.33
+0.12
521.78
+4.16
8.19
+0.04
-9
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում առաջին անգամ անցկացվող «Ռուսական արջուկ» մրցույթը 144 հաղթող ունի
15:49
21 Հունվարի 2011

«Ռուսական արջուկ. լեզվաբանություն բոլորի համար» միջազգային խաղ-մրցույթում, որն առաջին անգամ անցկացվել է  Հայաստանում 2010թ.-ի նոյեմբերին, հաղթող է ճանաչվել հայկական դպրոցների 144 աշակերտ, հայտնում է «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանը:

«Այբ» հիմնադրամը մրցույթի բացառիկ կազմակերպիչն է Հայաստանում, միջոցառման գործընկերն է Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո» ներկայացուցչությունը:

«Մրցույթին ավելի քան 2 հազար դպրոցական է մասնակցել Երևանի և Գյումրիի (Շիրակի մարզ) 49 դպրոցներից, ընդ որում արձագանքել են նաև այն դպրոցները, որոնց մենք հրավեր չենք ուղարկել, և այդ ձգտումը  մրցույթի ամենահիմնական արդյունքն է»,- ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Սահակյանը:

«Ռուսական արջուկ. լեզվաբանություն բոլորի համար» մրցույթի հիմնական նպատակը ռուսաց լեզվի հանդեպ հետաքրքրությունը զարգացնելն է՝ դրա ողջ հմայքն ու հարստությունը ցուցադրելու միջոցով:

Ըստ Սահակյանի, մրցույթին, որը Հիմնադրամի կողմից Հայաստանում կազմակերպված «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթի «կրտսեր եղբայրն» է, կարող են մասնակցել 2-11-րդ դասարանի դպրոցականները:
Նա նաև տեղեկացրեց, որ 75 րոպեի ընթացքում երեխաներին առաջադրվում է թեստի 30 հարցի պատասխանել՝ հինգ հնարավոր հարցերից ընտրելով մեկ ճիշտ պատասխանը, իսկ արդյունքներն ամփոփվում են հատուկ համակարգչային ծրագրի օգնությամբ:

«Յուրահատկությունն այն է, որ երեխաները ոչ թե միմյանց միջև մրցեն, այլ պետք է որոշակի քանակությամբ արդյունք հավաքեն հաղթանակի համար»,- ասաց Սահակյանը:
Հիմնադրամի ղեկավարը հայտնեց նաև, որ հաղթողներին մրցանակները կշնորհվեն հունվարի 25-ին, 26-ին և 27-ին՝ մայրաքաղաքի Լ.Ն. Տոլստոյի անվան №128 և Ա.Ս. Պուշկինի անվան №8, ինչպես նաև Գյումրու Ա.Ս. Պուշկինի անվան №2 դպրոցում:

Ռոսսոտրուդնիչեստվո ներկայացուցչության ղեկավար, Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան խորհրդատու Վիկտոր Կրիվոպուսկովն իր հերթին նշեց, որ հաղթողների մրցանակը ռուսական գրականությունն է՝ տարբեր տարիքային խմբերի համար ՝ սկսած մանկական հեքիաթներից մինչև ռուս դասականների ստեղծագործություններ:
«Ռուսական արջուկ» փորձնական մրցույթը կազմակերպվել է «Այբ» կրթական հիմնադրամի կողմից 2009թ.-ի նոյեմբերին Երևանի չորս դպրոցներում՝ 262 աշակերտների մասնակցությամբ:

Առաջին անգամ մրցույթն անցկացվել է Ռուսաստանում 2000 թվականին, որին մասնակցել է 64 հազար դպրոցական: Մրցույթի հանդեպ հետաքրքրությունն աճում է տարեցտարի: 2009թ.-ին մրցույթին 2,5 միլիոն երեխա է մասնակցել Ղազախստանից, Ուկրաինայից, Լատվիայից, Մոլդովայից, Ղրղզստանից, Ուզբեկստանից, Իսրայելից, ԱՄԷ-ից, ԱՄՆ-ից և այլ երկրներից: Բոլոր երկրներում մրցույթն անցկացման օրը նույնն է՝ նոյեմբերի երկրորդ հինգշաբթին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:40
23 Հունվարի 2017
Քիմ Քարդաշյանը երկրպագուներին անակնկալ է պատրաստում
Ամերիկյան ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանն անակնկալ է պատրաստում իր երկրպագուներին։
17:59
23 Հունվարի 2017
Քանյե Ուեսթը կվերսկսի չեղյալ հայտարարած համերգային շրջագայությունը Եվրոպայով
Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը նախատեսում է վերսկսել Saint Pablo չեղարկված համերգային շրջագայությունը:
15:55
23 Հունվարի 2017
Երևանի քաղաքապետը հանձնարարել է «Սանիթեքին» նախապատրաստվել սպասվող ձյան մաքրման աշխատանքներին
Այսօրվանից «Սանիթեք» ընկերությունն իր թիմով թող նախապատրաստվի սպասվող ձյան մաքրման աշխատանքներին, նշել է Տարոն Մարգարյանը։
12:08
23 Հունվարի 2017
Տաշ Սարգսյանը կհեռանա «Մատչ ՏՎ» ալիքի թոփ–մենեջմենթից
Արտաշես Սարգսյանը հունվարի վերջին կհեռանա «Մատչ ՏՎ» ալիքի մարզական հեռարձակումների տնօրինության գլխավոր խմբագրի պաշտոնից։
10:55
23 Հունվարի 2017
Միջերկրական ծովից ցիկլոն է մոտենում Հայաստանի տարածքին
Հունվարի 26-ի գիշերը բոլոր մարզերում եղանակը կտաքանա 8-10 աստիճանով։
19:25
21 Հունվարի 2017
ԱՄՆ-ում շունը փրկել է տիրոջը ցրտահարությունից` շուրջ 20 ժամ նրա վրա պառկելով (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
ԱՄՆ-ում ոսկեգույն ռետրիվեր ցեղատեսակի շունը կարողացել է փրկել իր տիրոջ կյանքը` շուրջ 24 ժամ նրա վրա պառկելով։
18:10
21 Հունվարի 2017
Իտալիայում կարապների պատկերով «կենդանի» որմնանկար է ստեղծվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Էրոն մականվամբ իտալացի գրաֆիտի նկարիչը Իտալիայի Սան Կլեմենտե քաղաքում ստեղծել է «կենդանի» որմնանկար, որտեղ պատկերել է կարապների երամ:
17:03
21 Հունվարի 2017
Մեծ Բրիտանիայում բորտուղեկցորդուհուն հեռացրել են աշխատանքից բուտերբրոդ ուտելու համար
EasyJet ընկերության բորտուղեկցորդուհին հեռացվել է աշխատանքից բեկոնով բուտերբրոդ գողանալու մասին ծառայողական քննության ավարտից հետո։
16:35
21 Հունվարի 2017
Սախալինում կինը գտել է կես մլն եվրո և ողջ գումարը վերադարձրել տիրոջը
Սախալինում կինը գտել է կես մլն եվրո, 15 հազար դոլար և 1,5 մլն ռուբլի ու ողջ գումարը վերադարձրել է տիրոջը։
14:56
19 Հունվարի 2017
Զգուշացում. այս օրերին հարկավոր է ավելի զգուշավոր լինել, քանի որ ադրբեջանցի հաքերներն առավել ակտիվ կլինեն
Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է, որ այսօր և վաղը հարկավոր է ավելի զգուշավոր լինել, քանի որ ադրբեջանցի հաքերներն առավել ակտիվ կլինեն:
11:23
19 Հունվարի 2017
Մոսկվայաբնակ հայ գործարարի առևանգված դստերը գտել են Հայաստանում
Իրավապահները պարզել են Մոսկվայաբնակ հայ գործարարի 16–ամյա դստեր գտնվելու վայրը։
20:11
18 Հունվարի 2017
Երևանում նախօրեին եռյակ է ծնվել
Նախօրեին` հունվարի 17-ին, Երևանում եռյակ է ծնվել։