477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+27
Եղանակը Երևանում
Հայ
Սոցապահովագրության հիմնադրամի նախկին աշխատակիցները բողոքում են կառավարության շենքի դիմաց
13:08
20 Հունվարի 2011

Հայաստանի սոցապահովագրության պետական հիմնադրամի նախկին աշխատակիցները բողոքի ակցիա են կազմակերպել ՀՀ կառավարության շենքի դիմաց, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալությանը թղթակիցը դեպքի վայրից: Հիշեցնենք, որ նրանք աշխատանքից ազատվել էին տեսչության կառույցից կենսաթոշակների վճարման բաժինը վերացնելու և տվյալները «Հայփոստ» ընկերությանը փոխանցելու արդյունքում:

Աշխատանքից ազատված շուրջ 300 աշխատակիցները նախակենսաթոշակային տարիքում են և չեն կարող նոր աշխատանք գտնել:

Ինչպես հայտնեց հիմնադրամի նախկին աշխատակցուհիներից մեկը՝ Ժենյա Հարությունյանը, կրճատումների ժամանակ կառավարությունը խոստացել է աշխատանքով ապահովել աշխատողների 75 տոկոսին, սակյան նրանցից շատերը մինչև այսօր աշխատանք չեն կարողանում գտնել:

Ըստ նրա, ավելին՝ կրճատված աշխատողներին չեն վճարվել հաշվարկային գումարները, թեպետ այն կրճատվել էր 20 տոկոսով՝ մեկ ամիս հետո վճարելու խոստումով, սակայն այդ խոստումը նույնպես չի կատարվել:
Հարությունյանն ավելացրեց, որ իրենք ոչ միայն առանց աշխատանքի են մնացել, այլև բախվել են մի շարք խնդիրների՝ կապված բանկերից վերցրած սպառողական վարկերի հետ:

Ակցիայի մասնակիցները համաձայն չեն նաև իրենց հասցեին ուղղված մեղադրանքների հետ, թե իբր իրենք 500 դրամ են պահել կենսաթոշակների վճարման ժամանակ, և պահանջում են կոռուպցիայի փաստերի ապացույցներ ներկայացնել:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը խոստացավ մասնակցներին հանդիպել նրանց հետ ուրբաթ, ժամը 10-ին՝ նրանց բողոքները լսելու և համապատասխան որոշում ընդունելու համար:
2011 թվականից կենսաթոշակների վճարումներն իրականացվում են Հայաստանում «Հայփոստ» ՓԲԸ-ի փոստային բաժանմունքներում և փոստատարների միջոցով, ընդ որում երկու դեպքում էլ վճարումն անվճար է իրականացվում: Ընկերությունը հատուկ «թեժ» գիժ է բացել, որի միջոցով թոշակառուները կարող են տեղեկացնել հավելյալ միջոցների գանձման դեպքերի մասին:--0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:48
24 Սեպտեմբերի 2017
Լարի Գագոսյանը ժամանակակից աշխարհի 100 հզորագույն «բիզնես ուղեղների» ցանկում է. Forbes
Ցանկը կազմվել է Forbes ամսագրի հարյուրամյակի կապակցությամբ, որտեղ ներկայացված են կապիտալիզմի դարաշրջանի 100 ձեռներեցների հանճարեղ մտքերը։
21:15
23 Սեպտեմբերի 2017
Դիետա «Աստիճաններ». բարեկազմ մարմնի գաղտնիքը
Ներկայացնում ենք դիետա, որի շնորհիվ ընդամենը 5 օրում դուք կունենաք բարեկազմ և գեղեցիկ մարմին:
20:03
23 Սեպտեմբերի 2017
Ինչպես տան պայմաններում հեշտությամբ ուղղել մազերը
Ներկայացնում ենք պարզ դիմակ մազերը հեշտությամբ ուղղելու համար:
20:58
22 Սեպտեմբերի 2017
Ալեքսիս Օհանյանը շնորհավորել է հայերին Անկախության օրվա առթիվ և խոստացել դստերը բերել Հայաստան (ՖՈՏՈ)
Նա ավելացրել է, որ իր նորածին դուստրը ևս մի օր կայցելի Հայաստան։
20:38
22 Սեպտեմբերի 2017
«Հակախորհրդայինները». Երևանում ցուցահանդես է բացվել ստալինյան ռեպրեսիաների մասին (ՖՈՏՈ)
Հայաստանի ազգային գրադարանում բացվել է ատալինյան ռեպրեսիաների 80–ամյակին նվիրված «Հակախորհրդայինները» ցուցահանդեսը:
20:28
20 Սեպտեմբերի 2017
Ալեքսիս Օհանյանի դստեր Instagram–ի էջը ռեկորդներ է սահմանում (ՖՈՏՈ)
Reddit կայքի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանի և հայտնի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի նորածին դստեր` Օլիմպիայի էջն Instagram–ում մեծ ճանաչում է սկսում վայելել։
19:40
20 Սեպտեմբերի 2017
Ուշադրություն` կեղծիք. ադրբեջանցիները Facebook-ում ստեղծել են Արման Աբովյանի ֆեյքը (ՖՈՏՈ)
Քաղաքական մեկնաբան Արման Աբովյանը զգուշացնում է Facebook–ում իր կեղծ էջի ստեղծման մասին։
15:42
20 Սեպտեմբերի 2017
Ինչպե՞ս դիմակայել վիրուսին. խորհուրդ է տալիս փորձագետը
Սուր–շնչառական վարակները կարող են տարբեր կերպ արտահայտվել։ Կա սուր–շնչառական վարակների աղիքային ձև, որը հայտնի է գիտությանը։
12:31
20 Սեպտեմբերի 2017
Անդրեյ Մալախովն ու Քսենիա Սոբչակը պարում են Արմենչիկի երգի ներքո (ՎԻԴԵՈ)
Մոսկվայում նախորդ հանգստյան օրերին տեղի է ունեցել Սամվել Կարապետյանի կրտսեր որդու` Կարենի և հայազգի Լիլիթի հարսանեկան արարողությունը։
11:28
20 Սեպտեմբերի 2017
Սամվել Կարապետյանի հարսը` Լիլիթը, ցուցադրել է հարսանեկան երկրորդ զգեստը (ՖՈՏՈ)
Հարսի շքեղ զգեստների հեղինակը լիբանանցի աշխարհահռչակ դիզայներ Zuhair Murad–ն է։–
18:37
19 Սեպտեմբերի 2017
Հայտնի է Երևանում Մորուքի առաջին փառատոնի անցկացման ամսաթիվը
Հայտնի է Երևանում Մորուքի առաջին փառատոնի` Մորուք fest–ի անցկացման ամսաթիվը։
17:16
19 Սեպտեմբերի 2017
Առաջինը «Yerevan Food Fest»–ը կհամախմբի իսկական գուրմանների
Ռեստորանային ուտեստների առաջին «Yerevan Food Fest» (by «Hartak») փառատոնը կանցկացվի սեպտեմբերի 21–23–ը։