484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+7
Եղանակը Երևանում
Հայ
Մալդիվյան օրենքները խախտելու համար Անաստասիա Վոլոչկովայի պատիժը դեռ հարցականի տակ է
17:55
14 Հունվարի 2011

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայտնի չէ, թե ինչ միջոցներ կձեռնարկեն Մալդիվյան կղզիների իշխանություններն Անաստասիա Վոլոչկովայի հանդեպ, ով կոպտորեն խախտել է մուսուլմանական երկրի օրենքը, որով արգելվում է լողափ դուրս գալ մերկ, ՌԻԱ Նովոստիին է հայտնել «Մալդիվիանա» տուրիստական ընկերության ներկայացուցիչ Լյուդմիլա Մոստովայան։
 
Հունվարի 11-ին Անաստասիա Վոլոչկովան mail.ru կայքի իր սեփական բլոգում լուսանկարներ է տեղադրել, որոնցից որոշներում նա մերկ է:

Ըստ Մոստովայի, մալդիվյան իրավապահ մարմիններում այնպիսի մարդիկ են աշխատում, ովքեր տարբեր երկրներում իրավաբանական կրթություն են ստացել, այդ թվում նաև՝ մուսուլմանական։ Հաշվի առնելով այն հանգամանքների բարդությունն ու տարբեր մեկնաբանությունները, որոնցից ելնելով՝ Վոլոչկովայի կողմից օրենքի խախտում է իրագործվել, անհասկանալի է մնում, թե հատկապես ինչ պատժամիջոցներ կկիրառվեն ռուս զբոսաշրջիկի հանդեպ։

Tez Tour ընկերության կոմերցիոն տնօրեն Ալեքսանդր Բուրտինը ենթադրում է, որ ամենահավանականն այն է, որ բալետի պարուհին նախազգուշացում կտրվի։

Մալդիվյան կղզիներում համեմատական ազատականություն է տիրում, սակայն զբոսաշրջիկները, ովքեր ժամանում են այդ երկիր, պետք է խստորեն հետևեն տեղի օրենքներին, որոնք արգելում են մերկ և կիսամերկ երևալ լողափներում։ Օրենքները խախտելու դեպքում այդ երկրում մեծ տուգանքներ են գործում, անգամ՝ ազատազրկում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
17:47
25 Մարտի 2017
Ինչպե՞ս տարբերել իսկական չորամիրգը վնասակարից. մի քանի խորհուրդ
Իսկական չորամրգերը ոչնչով մշակված չեն և չորացվել են մաքուր օդին:
13:12
25 Մարտի 2017
Facebook Messenger–ում առաջիկա օրերին ռեակցիաների և tag-ի հնարավորություն կավելանա
Facebook–ը կրկին թարմացրել է իր մեսենջերը:
15:08
23 Մարտի 2017
Հենրիխ Մխիթարյան. երբեք ոչնչից մի ընկճվեք, լավատես եղեք և պայքարեք ձեր նպատակների համար
Մխիթարյանը հանդիպել է Մանկական արյունաբանական կլինիկական բաժանմունքի՝ լեյկոզով, լիմֆոգրանուլեմատոզով, լիմֆոմայով և այլ հիվանդություններով տառապող բոլոր երեխաների հետ։
13:25
23 Մարտի 2017
Սուրենյան. գարունը բուռն կերպով վերադառնում է Հայաստան
Ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով։
19:52
22 Մարտի 2017
Լապշինի կինը հայտնել է, որ Լապշինի առողջական վիճակը վատացել է
Բլոգեր Ալեքսանդր Լապշինի առողջական վիճակը լուրջ մտահոգության տեղիք է տալիս։
10:30
22 Մարտի 2017
Օդերևութաբանները կանխատեսում են Հայաստանում տեղումների դադարում և եղանակի տաքացում
Հայաստանում մարտի 24-25 սպասվում է առանց տեղումների եղանակ:
15:17
21 Մարտի 2017
Անտոնիո Բանդերասը կրկին հոսպիտալացվել է
Հունվարի վերջին Անտոնիո Բանդերասը շտապ տեղափոխվել էր հիվանդանոց սրտի սուր ցավերի պատճառով։
14:32
21 Մարտի 2017
Հայաստանում ավելի քան 600 մարդ է հոսպիտալացվել գրիպով և ՍՇՎ–ով. ԱՆ
Մարտի 20–ի դրությամբ Հայաստանում հոսպիտալացվել է շուրջ 630 մարդ գրիպի և ՍՇՎ–ի ախտանիշներով։
11:09
21 Մարտի 2017
Երեք հայ գործարար ներառվել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում` ըստ Forbes–ի
Forbes հեղինակավոր ամսագիրը երկուշաբթի հրապարակել է դոլարային միլիարդատերերի ամենամյա համաշխարհային վարկանիշը։
20:05
20 Մարտի 2017
Հանրապետության մի շարք ճանապարհներին ձյուն է տեղում. փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը
Բքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը:
18:58
20 Մարտի 2017
Հայաստանի տարածքին ցուրտ ճակատ է մոտենում. հնարավոր է ձյուն տեղա նաև Երևանում. Սուրենյան
Հանրապետության տարածքով անցնելու է հյուսիս-արևմտյան ցուրտ ճակատ, ինչի հետևանքով ջերմաստիճանը կնվազի։
18:34
20 Մարտի 2017
«Արենա Շապիտո» միջազգային կրկեսը կուրախացնի երևանցիներին իր ներկայացումներով
Մայրաքաղաքում հյուրընկալվել է «Արենա Շապիտո» միջազգային կրկեսը: