482.74
-0.81
570.65
+2.43
8.24
+0.06
+6
Եղանակը Երևանում
Հայ
Իլիա Բ կաթողիկոսը պատրաստ է ջերմորեն ընդունել Ամենայն Հայոց Կաթողիկոսին
14:58
11 Հունվարի 2011

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Համայն Վրաց  Նորին Սրբություն Իլիա Բ պատրիարքը հայտարարել է, որ պատրաստ է ջերմորեն ընդունել Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսին, հաղորդում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը։

Գարեգին Բ Կաթողիկոսի այցը, որը ծրագրված էր 2010 թվականին, երեք անգամ հետաձգվել է վրացական կողմի խնդրանքով։ Պատճառների թվում նշվում էր Իլիա Բ վրաց պատրիարքի առողջական վիճակը։ Նման իրավիճակը ոչ միանշանակ և նույնիսկ քննադատական արձագանք է ստացել հայկական հասարակությունում, մասնավորապես, բլոգերների շրջանում։ Հայ Առաքելական Եկեղեցու և Վրաց Ուղղափառ Եկեղեցու միջև հիմնական խնդիրը Վրաստանի տարածքում հայկական եկեղեցիների վերադարձն ու ՀԱԵ կարգավիճակն է։

«Վիրահայերի հետ հանդիպման ընթացքում Իլիա Բ պատրիարքը հույս է հայտնել, որ այս 2011 թվականին կկայանա Նորին Սրբություն Գարեգին Բ եղբայրական այցը Վրաստան և ինքը պատրաստ է ջերմորեն ընդունելու Ամենայն Հայոց Կաթողիկոսին և վերահաստատել Հայ-Վրաց եկեղեցական հնամենի բարեկամությունը»,- ասվում է հաղորդագրությունում։

Պատվիրակությունը գլխավորել են Հայ Առաքելական Եկեղեցու Վրաց թեմի առաջնորդ, Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը և Վրաստանում ՀՀ Արտակարգ և Լիազոր դեսպան Հրաչ Սիլվանյանը։

«Հանդիպումը անցավ շատ ջերմ մթնորլորտում: Համայն Վրաց Պատրիարք Իլիա Բ մեկ անգամ ևս իր հարգանքը և բարեկամական սերը արտահայտեց համայն Հայության հանդեպ և հորդորեց հավատարիմ մնալ դարերից եկող Հայ-Վրացական եղբայրության և բարեկամությանը»,- ընդգծեցին մամուլի ծառայությունից։

Կաթողիկոս պատրիարքը հույս է հայտնել, որ միասնական ուժերով կհաղթահարվեն երկու եկեղեցիներին և ժողովուրդներին հուզող  հարցերը։

Իլիա Պատրիարքը պատվիրակության անդամներին Պատրիարքարանի գինու մառանից գինի նվիրեց։
Նորին Սրբություն Իլիա Բ կաթողիկոսը ջերմորեն ընդունեց Վիրահայ պատվիրակությանը և Վրաց եկեղեցու անունից  շնորհավորեց  Հայ ժողովրդին եւ Հայ եկեղեցուն, Ամենայն Հայոց Կաթողիկոսին, Հ.Հ. նախագահին, Նոր տարվա եւ Սուրբ Ծննդյան տոների առիթով:

Հանդիպմանը շնորհավորական և ողջույնի խոսքով հանդես եկան՝  թեմի Առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Հ.Հ. Արտակարգ եւ լիազոր դեսպան Հրաչ Սիլվանյանը, Վրաստան թերթի գլխավոր խմբագիր՝ Վան Բայբուրթյանը,  Վրաստանի Հայտնի մտավորական և հասարակական գործիչ՝ Գիվի Շախնազարը ևՎրաստանում հայ գործարարների միության ներկայացուցիչ՝ Սամվել Աղեկյանը։ 

Վիրահայ պատվիրակությունը Համայն Վրաց Պատրիարքին փոխանցեց նաև Վրացահայ հայտնի գեղանկարիչ Լև Բոյախչևի աշխատանքը:--0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:53
14 Դեկտեմբերի 2017
Նիկոլ Փաշինյանը բացել է հայկական խորհրդարանի գաղտնիքը (ՖՈՏՈ)
Հայ ընդդիմադիր պատգամավոր, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը բացել է հայկական խորհրդարանի գաղտնիքը։
20:45
13 Դեկտեմբերի 2017
«ՎԻԱ ԳՐԱ»–ի Բրեժնևան` հայ դիզայների զգեստով (ՎԻԴԵՈ)
«ՎԻԱ ԳՐԱ»–ի նախկին մենակատար Վերա Բրեժնևան ելույթ է ունեցել հայ դիզայներ Հայկ Ավանեսյանի զգեստով «Необыкновенный огонек»–ի ընթացքում։
20:10
13 Դեկտեմբերի 2017
Հազվագյուտ կենդանիներով բացառիկ էկզոտարիում է բացվել Երևանում (ՖՈՏՈ)
«Զուլանդիա» էկզոտարիումը բացումը կայացավ Երևանի «ՌԻՈ» առևտրի կենտրոնում։
16:42
13 Դեկտեմբերի 2017
Ի գիտություն տանտիրուհիների. ի՞նչ պետք է դնել սեղանին Դեղին հողե շան տարում
Տոնական սեղանը Նոր տարվա ամենակարևոր բաղկացուցիչներից է։
15:54
12 Դեկտեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է նոր հիփոթեքային պրոդուկտ
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է նոր հիփոթեքային պրոդուկտ, որը թույլ է տալիս հաճախորդներին ձեռք բերել անշարժ գույք ընդամենը 3% կանխավճարով:
11:08
11 Դեկտեմբերի 2017
Դավիթ Այվազյանն ու Աստղիկ Մխիթարյանը գերել են ռուսական «Ты супер! Танцы» շոուի ժյուրիին և հանդիսատեսին (ՎԻԴԵՈ)
17–ամյա Դավիթ Այվազյանն ու 15–ամյա Աստղիկ Մխիթարյանը փայլուն ելույթ են ունեցել «Ты супер! Танцы» միջազգային շոուի կիսաեզրափակչում։
19:25
10 Դեկտեմբերի 2017
Ցավազրկողները դարձել են ճարպակալման պատճառ
Ցավազրկողները հանգեցնում են մարմնի քաշի կտրուկ ավելացման։
16:38
10 Դեկտեմբերի 2017
Հայտնի են YouTube–ի տարվա ամենահայտնի տեսահոլովակները
YouTube–ը հրապարակել է տարվա ամենահայտնի երաժշտական տեսահոլովակների ցանկը:
15:15
10 Դեկտեմբերի 2017
Ընտրվել են տարվա վատագույն ֆիլմերը
Rolling Stone պարբերակը ընտրել է տարվա ամենավատ ֆիլմերը։
12:41
10 Դեկտեմբերի 2017
Հոֆմանը պատմել է, թե ինչպես է նրան ուղղորդել Վիլյամ Սարոյանը (ՎԻԴԵՈ)
Օսկարակիր դերասան Դասթին Հոֆմանը պատմել է իր ստեղծագործական ուղու մասին:
20:47
09 Դեկտեմբերի 2017
Աշխարհի առաջին SMS հաղորդագրության հեղինակը պատմել է դրա բովանդակության մասին
Պատմության մեջ առաջին SMS հաղորդագրությունն ուղարկվել է 25 տարի առաջ։
19:37
09 Դեկտեմբերի 2017
Ճարպն այրող արդյունավետ ըմպելիք
Այս ըմպելիքի մեկ բաժակը կթարմացնի և միաժամանակ կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից։