478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+26
Եղանակը Երևանում
Հայ
Հայ դիետոլոգը խորհուրդ է տալիս բեռնաթափման օրեր անցկացնել ամանորյա տոներից հետո
13:57
11 Հունվարի 2011

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Ամանորյա տոներից հետո խորհուրդ է տրվում բարձրացնել ֆիզիկական ակտիվությունը, բուսական ծագման ավելի շատ սնունդ օգտագործել և շատ հեղուկ խմել, ասաց Հայաստանի առողջապահության նախարարության Ֆիզիկական բժշկության և կուրորտաբանության գիտահետազոտական ինստիտուտի բժիշկ դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանը։

«Ամանորյա սննդակարգը հիմնականում հղի է քաշի ավելացմամբ, ինչին կարող է հանգեցնել նաև մեծ քանակությամբ ալկոհոլի օգտագործումը»,- երեքշաբթի լրագրողներին ասաց Պետրոսյանը։
Տոնական սեղանների հետևանքներից խուսափելու համար դիետոլոգն առաջին հերթին խորհուրդ է տալիս տոներից հետո մի քանի օրով ամբողջությամբ բացառել սննդակարգից կենդանական ծագման սննդամթերքը և անցնել մրգի և բանջարեղենի։

«Անհրաժեշտ է մեծ քանակությամբ հեղուկ ընդունել աղիքային թունավորումից խուսափելու համար։ Ընդ որում պետք է նախընտրությունը տալ սովորական խմելու և հանքային ջրին, թեյին և փորձել զերծ մնալ գազավորված ըմպելիքներից, բնական հյութերից և նույնիսկ տան պայմաններում պատրաստված կոմպոտներից, քանի որ դրանցում պարունակվող շաքարը չի նպաստում թունավորումից ազատվելուն»,- նշեց բժիշկ դիետոլոգը։
Ըստ նրա, մարդու օրգանիզմը հաճախ ի վիճակի չէ մարսելու տոնական օրերին մեծ քանակությամբ ընդունած սնունդն ու ալկոհոլը, ինչի արդյունքում չմարսված սննդի մնացորդները մեծ քանակությամբ վնասակար նյութեր, տոքսիններ, գազեր են առաջացնում՝ թունավորման պատճառ դառնալով։

Բացի այդ, Պետրոսյանը խորհուրդ տվեց ավելացնել ֆիզիկական ակտիվությունը, մասնավորապես, ավելի շատ ոտքով քայլել։

«Անցանկալի է տոներից հետո անմիջապես սովի մատնվել կամ մի տեսակի սննդամթերք օգտագործել, քանի որ դա սթրես է օրգանիզմի համար։ Ի վերջո, պետք է հիշել, որ մարսողական համակարգի խնդիրներն առաջանում են ոչ թե հենց սննդից, այլ մեծ քանակությամբ սնունդ ընդունելուց»,- ասաց նա։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:30
18 Օգոստոսի 2017
Գերմանիայում ավանդական հայկական լավաշ կթխվի
Գերմանիայում հանդիսավորապես կբացվի լավաշի առաջին թոնիրը:
13:00
18 Օգոստոսի 2017
Արոնյանի սիրո խոստովանությունը` Աստվածաշնչի ամենագեղեցիկ տողերով (ՖՈՏՈ)
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Facebook–ի իր էջում իր հարսնացուի` Արիանա Կաոիլիի հետ լուսանկարների շարք է հրապարակել։
21:08
17 Օգոստոսի 2017
Քլոե Քարդաշյանի ընկերը նրան Հայաստանի ոսկե զինանշան է նվիրել (ՎԻԴԵՈ)
Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը` Քլոե Քարդաշյանը, յուրօրինակ նվեր է ստացել։
16:40
17 Օգոստոսի 2017
Ռուսաստանում վերջնականապես արգելվեց «Եհովայի վկաներ»–ի գործունեությունը
ՌԴ արդարադատության նախարարությունը «Եհովայի վկաներ» կազմակերպությունն ընդգրկել է արգելված կազմակերպությունների ցանկում:
17:04
16 Օգոստոսի 2017
Սիթիբանկում պատանդներ պահած գործարար Արամ Պետրոսյանին 50 հազ.ռուբլու հայց է ներկայացվել
Արամ Պետրոսյանի նկատմամբ գործի տուժած կողմը նրան 50 հազար ռուբլու քաղաքացիական հայց է ներկայացրել։
16:26
15 Օգոստոսի 2017
Հեռախոսային «ալո» ողջույնը 140 տարեկան է
«Ալո» հեռախոսային դիմելաձևը նշում է 140–ամյակը։
17:24
11 Օգոստոսի 2017
Երևանում երթուղային «Գազելները» կարող են մնալ անցյալում
Անդրադառնալով  տրանսպորտային գների աճին, Նիկոյանը նշեց, որ բոլոր ջանքերը գործադրվում են՝ դրանից խուսափելու համար:
20:04
10 Օգոստոսի 2017
Հայ սոցիոլոգը նշել է, թե օրական քանի ծխախոտն է անվտանգ
Հայաստանի բնակիչներն օրական ավելի պակաս ծխախոտ են սկսել օգտագործել:
18:31
09 Օգոստոսի 2017
Փորձագետը նշել է Հայաստանում զբոսաշրջիկների թվի ավելացման ամենաարդյունավետ տարբերակը
Փառատոները սեփական ներուժը ցույց տալի արդյունավետ ձև է, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաներում:
20:26
08 Օգոստոսի 2017
Թուրքիայի իշխանություններն առգրավել են Սևան Նշանյանի բանկային խնայողությունները
«Պետությունն առգրավել է այն,, քանի որ այլ ելք չեն գտել իմ դեմ», - գրել է Նշանյանը:
17:53
08 Օգոստոսի 2017
ՍԱՊԾ-ն դաբաղի վերաբերյալ ահազանգ չի ստացել
Հիվանդությունն առանց լաբորատոր փորձաքննության հնարավոր չէ ախտորոշել
16:49
08 Օգոստոսի 2017
Թուրքիայում հանգստացողներին խորհուրդ է տրվում զգուշանալ կոկսակի վիրուսից. ՀՀ ԱՆ
Հարևան երկրներում, մասնավորապես՝ Թուրքիայում վերջին ամիսների ընթացքում շարունակվում է էնտերովիրուսային վարակներով պայմանավորված (Կոկսակի վիրուս) համաճարակային լարված իրավիճակը: