487.19
+0.52
519.34
-1.15
8.11
-0.11
-6
Եղանակը Երևանում
Հայ
Երևանցիները ձյուն կտեսնեն դեկտեմբերի 31-ի գիշերը. Հապետհիդրոմետ
14:27
30 Դեկտեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Դեկտեմբերի 31-ին ժամը 3-4-ի շրջանում երևանցիները ձյուն կտեսնեն, սակայն հետո այն անձրևի կվերածվի և կդադարի հունվարի 1-ի երկրորդ կեսին, ասաց Հայպետհիդրոմետ կենտրոնի օպերատիվ հիդրոօդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը։
 
«Վաղը գիշերը ձյունը կսկսվի ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերից։ Ձյան ցիկլոնը կտեղափոխվի հանրապետության արևելյան շրջաններ և կտարածվի ողջ հանրապետությամբ։ Ձյուն կարելի է տեսնել Հրազդանում, Հանքավանում, Ծաղկաձորում»,- նշեց Պետրոսյանը։

Նա նշեց, որ լեռնային շրջաններում 1200-1300 մետր բարձրության վրա ձյուն է սպասվում, իսկ մայրաքաղաքում և հարթավայրային տեղերում ձյունն անձրևի կվերածվի։

Պետրոսյանը նաև տեղեկացրեց, որ դեկտեմբերի 31-ի գիշերը և օրվա ընթացքում ձյունով կպատվեն Հայաստանի տուրիստական կենտրոնները՝ Ծաղկաձոր, Հանքավան և Ջերմուկ քաղաքները։ Այստեղ, ըստ օդերևութաբանի, 12-14 սանտիմետր հաստության ձյան քող է սպասվում։

Նա ընդգծեց, որ վարորդները պետք է հատկապես զգոն լինեն հունվարի 1-ի առավոտյան, քանի որ մայրաքաղաքի փողոցները սառցով կպատվեն։

Բացի այդ, հունվարի 1-ին ձյունը կտեղա Հայաստանի բարձրլեռնային վայրերում։

Պետրոսյանն ընդգծեց, որ ՀՀ Սյունիքի և Տավուշի մարզերի հարթավայրերի երեխաները չեն կարողանա ուրախանալ ձնով, քանի որ այդ շրջաններում անձրև կտեղա։

Ինչ վերաբերում է Հայաստանի բարձրլեռնային վայրերում, ապա ըստ օդերևութաբանի, այստեղ օդի ջերմաստիճանը գիշերը 17-18 աստիճան ցուրտ կլինի, իսկ ՀՀ Լոռու և Տավուշի շրջաններում նվազագույն օդի ջերմաստիճանը զրոյից երկու աստիճան ցուրտ կլինի։

Պետրոսյանը նշեց, որ Հայաստանում մինչև գալիք տարվա հունվարի 6-7-ը տեղումների պետք չէ սպասել։ -0
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:56
19 Հունվարի 2017
Զգուշացում. այս օրերին հարկավոր է ավելի զգուշավոր լինել, քանի որ ադրբեջանցի հաքերներն առավել ակտիվ կլինեն
Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է, որ այսօր և վաղը հարկավոր է ավելի զգուշավոր լինել, քանի որ ադրբեջանցի հաքերներն առավել ակտիվ կլինեն:
11:23
19 Հունվարի 2017
Մոսկվայաբնակ հայ գործարարի առևանգված դստերը գտել են Հայաստանում
Իրավապահները պարզել են Մոսկվայաբնակ հայ գործարարի 16–ամյա դստեր գտնվելու վայրը։
20:11
18 Հունվարի 2017
Երևանում նախօրեին եռյակ է ծնվել
Նախօրեին` հունվարի 17-ին, Երևանում եռյակ է ծնվել։
14:34
18 Հունվարի 2017
ՌԴ Կենտրոնական բանկը հայկական թեմայով հուշադրամներ կթողարկի
Ռուսաստանի Կենտրոնական բանկը 2017 թվականին հայկական թեմայով հուշադրամներ կթողարկի։
14:24
18 Հունվարի 2017
Մառա Բաղդասարյանն արժանի է բանտի. Ժիրինովսկի
ՌԱԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին լրագրողների հետ զրույցում ասել է, որ ավտոմրցավազորդ Մառա Բաղդասարյանն արժանի է պատժի:
13:50
18 Հունվարի 2017
Մերձմոսկվայի հայ գործարարի դստերը կարող էին առևանգել կոլեկտորները կամ նախկին գործընկերը
Մերձմոսկովյան Սոլնեչնոգորսկի շրջանի հայ գործարարի տասնվեցամյա դստերը կարող էին առևանգել կոլեկտորները կամ հոր նախկին գործընկերը:
21:16
17 Հունվարի 2017
Գիտնականներ. հայհոյախոսությունը կապված է ազնվության հետ
Հոգեբանների միջազգային խումբը պարզել է, որ հաճախ հայհոյող մարդիկ ավելի ազնիվ են։
18:04
17 Հունվարի 2017
Մառա Բաղդասարյանի հայրը նախատել է դստերը դատարանում
Սավյոլովի դատարանի նիստի ժամանակ Մառա Բաղդասարյանի հայրը նախատել է աղջկան:
11:48
17 Հունվարի 2017
«Հոնկոնգ» վիրուսն արդեն Հայաստանում է, սակայն «խոզի գրիպի» նման ագրեսիվ չէ
Եթե նախորդ տարի Հայաստանում մեծ մասամբ շրջանառվում էր գրիպի A տեսակի H1N1 ենթատեսակը կամ, այսպես կոչված, «խոզի գրիպը», ապա այս տարի Հայաստան է ներթափանցել A տեսակի H3N2 ենթատեսակը, որն էլ «Հոնկոնգ» անվանումն ունի:
20:26
16 Հունվարի 2017
Հայտնի բռնցքամարտիկ Նիկոլայ Վալուևը պատմել է Հայաստանի լեռներում արջի հետ սարսափելի հանդիպման մասին
Հայտնի բռնցքամարտիկ, ՌԴ Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Վալուևը նշել է, որ իր կյանքի ամենամեծ էքստրիմը եղել է Հայաստանի լեռներում արջի հետ հանդիպումը։
18:49
16 Հունվարի 2017
Ստեփանակերտի թիմը «ԿիՎիՆ–2017»-ում. Fact check «Նովոստի-Արմենիայից»
Ստեփանակերտի «Աղ ու հացով» ՈւՀԱ–ի թիմի մասնակցությունը Սոչիում հունվարի 10–23–ն անցկացվող «ԿիՎիՆ–2017» 28–րդ միջազգային փառատոնին արժանացավ Բաքվի բուռն բացասական արձագանքին։ Այս կապակցությամբ ադրբեջանական ԶԼՄ–ները սկսեցին ակտիվ տեղեկատվական քարոզարշավ։
17:43
16 Հունվարի 2017
Կրասնոդարցի երկրպագու Միշա պապիկը սուպերմոդելից 1 մլն ռուբլի է ստացել
Կանացի ներքնազգեստի վաճառքով զբաղվող ընկերության մոդել Քսենյա Դելին 1 մլն ռուբլի է նվիրաբերել կրասնոդարցի մարզական երկրպագու Միխայիլ Գարիյանի համար տուն գնելու ակցիայի շրջանակում։