486.7
-0.08
515.12
-0.38
8.43
+0.02
+1
Եղանակը Երևանում
Հայ
Եգիպտական իշխանությունները բացել են Շարմ-էլ-Շեյխի բոլոր լողափերը
19:00
29 Դեկտեմբերի 2010

Հարավային Սինայի նահանգապետ Մուհամեդ Շոշան թույլ է տվել բացել Շարմ-էլ-Շեյխի լողափերը, այդ թվում նրանք, որտեղ շնաձկների հարձակումներ են արձանագրվել, չորեքշաբթի հայտնում է «Ալ-Ահրամ» եգիպտական թերթը:

Միաժամանակ, նախկինի պես գործում են խիստ կանոնները, որոնց չհետևելու դեպքում լողափերն անմիջապես կփակվեն, նշում է ՌԻԱ Նովոստին:

Մասնավորապես լողալու համար պետք է պարաններով շրջապատված հատուկ տարածք հատկացվի, այդ տեղերում ջրի խորությունը չպետք է գերազանցի երկու մետրը:

Բոլոր լողափերում պետք է միշտ լինեն փրկարարներ՝ անհրաժեշտ սարքերով արագընթաց նավակներով, ինչպես նաև՝ բուժաշխատողներ:

Բացի այդ, Շարմ-էլ-Շեյխի լողափերում պարտադիր կարգով 5-6 մետր բարձրությամբ դիտորդական սյուներ են տեղադրում, որոնց վրա ողջ ցերեկը հերթապահներ են լինելու և հետևելու շնաձկներին: Նախկինի պես խստորեն արգելվում է ձկներին կերակրելը:

Այդ կանոնները խախտելու դեպքում հնարավոր են խոշոր դրամական տուգանքներ և անգամ քրեական հետապնդում:

Ավելի վաղ Հարավային Սինայի նահանգապետը թույլ է տվել բացել միայն մի քանի լողափերը, որտեղ ըստ մասնագետների, շնաձկների հարձակումները քիչ հավանական են:

Ըստ եգիպտական ԶԼՄ-ների, հյուրանոցներն արագ կարգով կատարում են բոլոր անհրաժեշտ պահանջները, որպեսզի որքան հնարավոր է արագ բացեն լողափերն իրենց հաճախորդների համար:

Դեկտեմբերի սկզբին Շարմ-էլ-Շեյխ շրջանում հանգստացողների վրա շնաձկների հինգ հարձակում էր գրանցվել, որից հետո լողափերը փակվել էին անորոշ ժամանակով: Ավելի վաղ նման միջադեպեր Շարմ-էլ-Շեյխում չափազանց հազվադեպ էին տեղի ունեցել, այդ տեղերում լողափերը բացարձակապես անվտանգ են համարվել: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:01
27 Փետրվարի 2017
Թինա Կանդելակին հայկական գաթա է փնտրում մոսկովյան շուկայում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ռուսաստանցի հեռուստահաղորդավար, լրագրող և պրոդյուսեր Թինա Կանդելակին այցելել է մոսկովյան շուկաներից մեկի հայկական տաղավար:
20:15
26 Փետրվարի 2017
Տղամարդկանց երկարակեցությունը կախված է նրանց ընտրած կնոջից
Հետաքրքիր է՝ ինչպե՞ս են տղամարդիկ պատկերացնում իրենց համար իդեալական կնոջը:
17:45
26 Փետրվարի 2017
Microsoft–ի սարքավորումների կառավարման ամպային նոր գործիքը շուտով հասանելի կլինի Հայաստանում
Microsoft ընկերության Intune for Education գործիքը շուտով հասանելի կլինի Հայաստանի դպրոցների համար:
20:35
25 Փետրվարի 2017
Ինչպես նիհարել 10 կգ 7 օրում. շատ պարզ և արդյունավետ դիետա
Առջևում գարուն է, և շատ աղջիկներ ու կանայք մտածում եմ` ինչպես կարելի է ձերբազատվել ձմռան ընթացքում ձեռք բերած ավելորդ քաշից։
19:25
25 Փետրվարի 2017
Ավստրալիայում մատուցողուհին պոչից քաշելով ռեստորանից դուրս է հանել հսկա մողեսի (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Չորս օրում տեսանյութը դիտել է ավելի քան 310 հազար օգտատեր։
18:25
25 Փետրվարի 2017
Համեղ Պահք. հայկական պասուց կերակրատեսակների տասնյակը
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը որոշել է իր ընթերցողին ներկայացնել հայկական ավանդական խոհանոցի պասուց համեղ կերակրատեսակների լավագույն տասնյակը։
17:23
25 Փետրվարի 2017
Չեխիայում հայրերն արձակուրդ կունենան երեխայի ծնունդից հետո
Չեխական խորհրդարանը հավանություն է տվել երեխայի ծնունդից հետո հայրերի համար արձակուրդ սահմանելու որոշմանը:
16:25
25 Փետրվարի 2017
Երևանաբնակ տղամարդը ԱՄԷ–ում աշխատանքային շահագործման է ենթարկվել
Երևանաբնակ 38-ամյա տղամարդը Արաբական Միացյալ Էմիրություններում աշխատանքային շահագործման է ենթարկվել:
15:15
25 Փետրվարի 2017
Ցնցող բացահայտում. գոյություն ունի կյանք մահից հետո, և գերմանացի գիտնականներն ապացուցել են դա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Փորձագետների խումբը պնդում է, որ գոյություն ունի կյանք մահից հետո, և դա ապացուցվել է կլինիկական գիտափորձերի միջոցով։
14:25
25 Փետրվարի 2017
Հանգստյան օրերին տեղի կունենա այս տարվա առաջին արեգակնային խավարումը
Հանգստյան օրերին Երկիր մոլորակի բնակիչները կարող են դառնալ աստղագիտական եզակի երևույթներից մեկի`արեգակնային խավարման ականատեսը։
13:11
25 Փետրվարի 2017
Facebook-ի օգտատերերը հայտնում են խափանումների մասին
Ֆեյսբուքում խափանումներ են նկատվում: