483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
+3
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական ամանորյա ավանդական սեղանը պետք է համեստ լինի. ազգագրագետ
17:50
29 Դեկտեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայկական ամանորյա ավանդական սեղանը պետք է համեստ լինի և բաղկացած լինի բուսական ծագման մթերքներից պատրաստված ուտեստներից, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց Երևանի պետական համալսարանի հնագիտության և ազգագրագիտության ամբիոնի դասախոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռաֆայել Նահապետյանը։

«Հայտնի է, որ հունվարի մեկը Ծննդյան պահքի ժամանակահատվածում է։ Ի տարբերություն այսօրվա շքեղ արարողությունների՝ ավանդական սեղանն ավելի վաղ շրջանում համեստ է եղել։ Ավանդական սեղանի հիմնական բաղադրիչները բաղկացած էին բուսական մթերքներից, մասնավորապես, սիսեռից, ոսպից և լոբուց»,- ասաց Նահապետյանը։

Նա նշեց, որ հայկական ամանորյա ավանդական սեղանի ամենաճոխ ուտեստն էր համարվում քյուֆթան և պասուց տոլման։

Ազգագրագետն ասաց, որ հայկական տոնական սեղանին էր դրվում նաև այսպես կոչված դովլաթ-հացը, որի մեջ լոբու, բրնձի կամ որևէ հատիկավորի հատիկ էին դնում, և ընտանիքի այն անդամը կամ ընտանի կենդանին, որին բաժին էր ընկնում այդ հատիկը, պետք է հաջողություն բերեր նոր տարում։

Բացի այդ, առավոտյան տանտիրուհին հացի կտորներ էր թաթախում մեղրի մեջ, հյուրասիրում էր ընտանիքի անդամներին և դռան առջև կարմիր կտոր էր փռում, որպեսզի տարին քաղցր և հաջող լինի։ 

Նահապետյանի խոսքերով, Նոր տարին հունվարի մեկին նշելու ավանդույթը Հայաստանում միայն 1920 թվականին է արմատացել։ Իսկ ավանդական Նոր տարին կամ Նավասարդը Հայաստանում սկզբից նշվել է մարտի 21-ին (գարնանային գիշերահավասարի օրը), իսկ այնուհետև տեղափոխվել օգոստոսի 11-ին։

Ազգագրագետը հետաքրքիր տեղեկություններ հայտնեց նաև Ձմեռ Պապի կերպարի ծագման մասին։ Ինչպես նշեց Նահապետյանը, եթե ռուսական Ձմեռ Պապի և եվրոպական Սանտա Կլաուսի նախատիպը Նիկոլայ Հրաշագործն է, ապա Հայաստանում Կաղանդ Պապի կերպարի ակունքները հայ մեծանուն Սահակ Պարթև կաթողիկոսին են հասնում (4-5-րդ դդ., իր ավանդն է ներդրել Մեսրոպ Մաշտոցի կողմից հայկական այբուբենի ստեղծման գործում)։ Սահակ Պարթևը հայտնի է եղել իր բարեգործական գործունեությամբ, հատկապես երեխաների շրջանում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:17
10 Դեկտեմբերի 2016
Հայաստանի որոշ ճանապարհներին ձնաբուք է
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար:
19:15
10 Դեկտեմբերի 2016
Մահացել է հայտնի ռեժիսոր Սերգեյ Միքայելյանը
94 տարեկանում Սանկտ Պետերբուրգում կյանքից հեռացել է «Լենֆիլմ» կինոստուդիայի ռեժիսոր, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Սերգեյ Միքայելյանը:
22:09
09 Դեկտեմբերի 2016
LinkedIn–ը պաշտոնապես Microsoft-ին է պատկանում
Microsoft ընկերությունն ավարտել է 26,2 մլրդ դոլարով LinkedIn սոցիալական ցանցի գնման գործարքը:
15:35
09 Դեկտեմբերի 2016
Անակնկալ է սպասվում Ամանորի տոնավաճառի բացման արարողության մասնակիցներին Երևանում
Երևանում դեկտեմբերի 10-ին ժամը 17։00-ին տեղի կունենա Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնավաճառի պաշտոնական բացումը:
12:29
09 Դեկտեմբերի 2016
Մոսկվայի շապիտո կրկեսը երևանցիներին «Ամանորյա անակնկալներ» կմատուցի
Մոսկվայի շապիտո կրկեսը Երևանում ելույթ կունենա «Ամանորյա անակնկալներ» ծրագրով:
11:39
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանում հանգստյան օրերին ձյան տեսքով տեղումներ են սպասվում
Հայաստանի մի շարք մարզերում և Երևանում թույլ ձյուն է կանխատեսվում։
20:57
08 Դեկտեմբերի 2016
Business Insider-ը նշել է 2016 թվականի ամենավատ ֆիլմերը
Business Insider պորտալը կազմել է 2016 թվականի 25 ամենաձախողված ֆիլմերը։
18:20
08 Դեկտեմբերի 2016
Beeline-ը հայտարարել է Drive բջջային ինտերնետի սակագնային փաթեթների պայմանների բարելավման մասին
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է Drive բջջային ինտերնետի հետվճարային սակագնային փաթեթների (ՍՓ) պայմանների բարելավման մասին։
17:51
08 Դեկտեմբերի 2016
Քիմ Քարդաշյանը Քանյեից ապահարզան կպահանջի վերջինիս ապաքինումից հետո
Քիմ Քարդաշյանն ապահարզան կպահանջի Քանյե Ուեսթից, երբ նա ապաքինվի նյարդային հյուծվածությունից:
16:50
08 Դեկտեմբերի 2016
Մուսլիմ Մագոմաևի մոտ հայկական արմատներ են հայտնաբերվել
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հանրաճանաչ երգիչ Մուսլիմ Մագոմաևի մոտ հայկական արմատներ են հայտնաբերվել:
12:55
08 Դեկտեմբերի 2016
Վեցամյա պոլիգլոտ Սաշա Բեյլերյանը հավաստիացրել է հայրենակիցներին, որ շատ լավ տիրապետում է հայերենին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Վեցամյա պոլիգլոտ Ալեքսանդր Բեյլերյանը, ով «Ամենից լավը» հեռուստանախագծում իր ելույթով ցնցել է ռուսական Առաջին ալիքի հեռուստադիտողին, վստահեցրել է իր հայրենակիցներին, որ շատ լավ տիրապետում է հայերեն լեզվին:
12:11
08 Դեկտեմբերի 2016
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը տոնում է իր 11–ամյակը
Այսօր «Նովոստի–Արմենիա» գործակալությունը առիթ ունի շնորհավորելու իր բոլոր հավատարիմ ընթերցողներին գործակալության հերթական` արդեն 11–րդ տարեդարձի կապակցությամբ։