481.5
+0.15
565.52
-0.45
8.39
-0.01
+13
Եղանակը Երևանում
Հայ
ՌԴ-ում շուրջ 85 հազար ՄԻԱՎ վարակակիր է մահացել
14:29
23 Դեկտեմբերի 2010

1987թ.-ից ի վեր, երբ Ռուսաստանում սկսեցին գրանցվել առաջին ՄԻԱՎ վարակակիրների դեպքերը, ՄԻԱՎ վարակակիրների թիվը տվյալ պահին ավելի քան 84 հազարի է հասել, ընդ որում ՁԻԱՀ-ից ավելի քան 20,3 հազար մարդ է մահացել, հայտնել է ՌԴ գլխավոր պետական սանիտարական բժիշկ Գենադի Օնիշենկոն։

«Տարբեր պատճառներով 84 հազար 709 ՄԻԱՎ վարակակիր է մահացել, իսկ անմիջապես ՄԻԱՎ վարակից՝ 20 հազար 349 մարդ կամ 29%»,- հինգշաբթի Մոսկվայում մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Օնիշենկոն։

Ըստ նրա, դեկտեմբերի սկզբի տվյալների համաձայն, գրանցված դեպքերի ընդհանուր թիվը 575 հազար 71 մարդ է կազմում։ ՄԻԱՎ վարակի տարածման առումով առավել անբարենպաստ շրջանների թվում Օնիշենկոն նշել է Սամարայի, Իրկուտսկի, Լենինգրադի, Սվերդլովսկի, Օրենբուրգի, Չելյաբինսկի, Ուլյանովսկի և Կեմերովի շրջանները, ինչպես նաև Կալինինգրադը, Տվերը, Մոսկվան, Սանկտ Պետերբուրգը և Մոսկովյան շրջանը։

Ընթացիկ տարվա 11 ամիսների ընթացքում Ռուսաստանում 50 հազար 538 ՄԻԱՎ-ի նոր դեպք է արձանագրվել, ինչը 5,3 տոկոսով քիչ է 2009թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ։

«Մի շարք շրջաններում համաճարակն արդեն ընդհանրական փուլ է մտնում, բնակչության ախտահարումը 1 և ավել տոկոս է կազմում»,- ասել է Օնիշենկոն՝ օրինակ բերելով Սամարայի շրջանի Տոլյատին և Օրենբուրգի շրջանի Օրսկը, որտեղ արդեն ՄԻԱՎ-ով են վարակվում ոչ միայն ներարկային թմրանյութեր օգտագործողները, համասեռամոլները և սեքսուալ ծառայությունների աշխատակիցները։

ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց բուժման մասին խոսելիս՝ Օնիշենկոն հայտնել է, որ ընթացիկ տարում ՌԴ բյուջեի հաշվին հակառետրովիրուսային դեղամիջոցներ են ստանում ավելի քան 77,7 հազար հոգի, սակայն նման դեղերի կարիք ունեն շուրջ 81 հազար վարակակիրներ։ -0

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:15
18 Հոկտեմբերի 2017
Հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը մեկնաբանել է Լևոն Հայրապետյանի մահը
Հայտնի ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը Twitter–ի իր միկրոբլոգում մեկնաբանել է հայ գործարար և մեկենաս Լևոն Հայրապետյանի մահը։
18:43
18 Հոկտեմբերի 2017
Որոշ դեպքերում արյան փոխներարկումը կարող է մահացու լինել. գիտնականներ
Գիտնականներն ուսումնասիրել են ավելի քան 30 հազար հիվանդների հետազոտության տվյալները։
12:12
18 Հոկտեմբերի 2017
Մահացել է հայտնի գործարար և բարերար Լևոն Հայրապետյանը
Այսօր Մոսկվայում կյանքից հեռացել է հայտնի գործարար և բարերար Լևոն Հայրապետյանը։
10:51
18 Հոկտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը զարմացրել է բոլորին` խոսելով իր սիրելի գրքի մասին
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը զարմացրել է` նշելով, թե որն է իր սիրելի գիրքը։

20:07
17 Հոկտեմբերի 2017
ԱՀԿ–ն զգուշացնում է գրիպի ենթատեսակներից մեկի ակտիվացման մասին
Այս տարի կշրջանառվի գրիպի AH1 ենթատեսակը։

17:38
17 Հոկտեմբերի 2017
Ուժեղ հայուհին ապշեցրել է Ռուսաստանի «Я могу» շոուի հանդիսատեսին (ՎԻԴԵՈ)
Լեյլա Ամիրբեկյանն իր ուժով և տոկունությամբ ապշեցրել է Ռուսաստանի Առաջին ալիքով հեռարձակվող «Я могу» բացառիկ տաղանդների շոուի հանդիսատեսին։

14:04
17 Հոկտեմբերի 2017
Հռչակավոր Արա Գյուլերի անունով կկոչվի Ստամբուլի փողոցներից մեկը
Ստամբուլի փողոցներից կվերնանվանվի ստամբուլահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերի անունով:
12:48
17 Հոկտեմբերի 2017
Յուլիա Մանուչարյանը զարմացրել է «Ես կարող եմ» շոուի հանդիսատեսին իր բացառիկ տաղանդով (ՎԻԴԵՈ)
Հայուհի Յուլիա Մանուչարյանը ելույթ է ունեցել Առաջին ալիքով հեռարձակվող «Ես կարող եմ» տաղանդների բացառիկ շոուում:
11:51
17 Հոկտեմբերի 2017
Անաստասիա Ստոցկայան վերջին 7 տարվա ընթացքում առաջին անգամ հայ ամուսնու հետ լուսանկար է հրապարակել (ՖՈՏՈ)
Ռուս հայտնի կատարող Անաստասիա Ստոցկայան իր ծննդյան օրվա առթիվ Instagram–ի իր էջում որոշել է անակնկալ մատուցել իր երկրպագուներին։
18:21
16 Հոկտեմբերի 2017
2019 թ.–ի «գրին քարտի» խաղարկության հայտերի գրանցումը նորից է սկսվում
2019թ. խաղարկային վիզաների կամ գրին քարտի խաղարկության ծրագրով մասնակիցների գրանցումը սկսվում է նորից:
14:16
16 Հոկտեմբերի 2017
Facebook–ի արդյունավետության չափանիշները. ինչ ե՞նք գնահատում (ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ)
Դուք էջ ունեք Facebook սոցցանցում, բայց շփոթվում եք վիճակագրությունը նայելի՞ս։
12:26
16 Հոկտեմբերի 2017
Դիզայներ Նուռը` Ֆլորենցիայի բիենալեի գլխավոր մրցանակակիր (ՖՈՏՈ)
Հայտնի դիզայներ Նուռը (Արման Դավթյան) նվաճել է ժամանակակից արվեստի Ֆլորենցիայի բիենալեի գլխավոր մրցանակը: