483.91
-0.09
525.43
-0.58
8.48
-0.04
+3
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական ուսանողների մոտ 40 տոկոսը բուհերում կոռուպցիայի պատճառ է համարում կրթական համակարգի անկատար լինելը
19:25
22 Դեկտեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայ ուսանողների մոտ 40 տոկոսը բուհերում առկա կոռուպցիայի հիմնական պատճառ է համարում Հայաստանի կրթական համակարգի անկատար լինելը, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Կարել Հոֆսթրան։

Նրա խոսքով՝ այդ են վկայում «Կոռուպցիայի ընկալումը բուհական համակարգում ուսանողների կողմից» թեմայով Հայաստանի ութ բուհերում անցկացված ուսումնասիրության և հարցման արդյունքները։

«Ուսումնասիրությունն անցկացվել է Հայաստանի հիմնական բուհական քաղաքներում՝ Երևանում և Գյումրիում։ Այն անցկացվել է հենց ուսանողների կողմից, ովքեր ոչ պաշտոնական աշխատանքային խումբ են կազմել և ուսումնասիրություն են իրականացրել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ծրագրի շրջանակներում»,- ասաց Հոֆսթրան «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում։

Աշխատանքային խմբի անդամ, ուսումնասիրությունն անցկացնող Երևանի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանողուհի Լարիսա Ասլանյանի խոսքերով, խումբն իր աշխատանքը սկսել է դեռ 2009 թվականին, իսկ հարցումն անցկացվել է ընթացիկ տարվա մայիս-հունիսին երկրորդ և երրորդ կուրսերի 1200 ուսանողների շրջանում։

Ասլանյանի խոսքով՝ հարցմանը մասնակցած ուսանողների գրեթե 81 տոկոսն անմիջականորեն կամ անուղղակիորեն ծանոթ է բուհական համակարգի կոռուպցիայի դրսևորումներին, իսկ մեծամասնությունը պետական մարմինների պայքարը բուհական համակարգում առկա կոռուպցիայի դրսևորումների դեմ բավականաչափ ակտիվ չէ։

Հայաստանի ֆրանսիական համալսարանի ուսանողուհի Անժելա Հասասյանն իր հերթին նշեց, որ հարցվածների 38 տոկոսը չի վստահում բուհերի ուսանողական խորհուրդներին, կարծելով, որ դրանք կախվածության մեջ են բուհական համակարգի ղեկավարությունից։

Միաժամանակ, նրա խոսքերով, Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի հարցված ուսանողների 76 տոկոսը վստահություն են արտահայտել իրենց բուհի ուսխորհրդի նկատմամբ, որը հայտնի է ուսանողների շրջանում ակտիվ աշխատանքով։

Բացի այդ, հարցման արդյունքների համաձայն, հարցվածների ավելի քան 90 տոկոսը պատրաստ է միանալ բուհական համակարգի կոռուպցիոն դրսևորումների դեմ ակտիվ պայքարին։

Ամփոփելով ուսումնասիրության արդյունքները՝ աշխատանքային խմբի անդամներն առաջարկեցին ակտիվ քայլեր ձեռնարկել հակակոռուպցիոն պայքարում, այդ թվում՝ քննարկումների ու կլոր սեղանների անցկացման միջոցով իրազեկվածության բարձրացման և ավելի մեծ թվով ուսանողների ներգրավման նպատակով։

Այս կապակցությամբ Հայաստանի կրթության և գիտության փոխնախարար Կարինե Հարությունյանը նշեց, որ հակակոռուպցիոն պայքարը Հայաստանի կառավարության առաջնահերթ ուղղություններից է, և նախարարությունը հատկապես կարևորում է հակակոռուպցիոն պայքարը հենց բուհական համակարգում։

Նա գոհունակություն հայտնեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ակտիվ գործունեությամբ այդ ոլորտում և ընդգծեց, որ բուհական համակարգում կոռուպցիայի դեմ պայքարը նախարարության կարևորագույն ուղղություններից է։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
17:58
27 Մարտի 2017
Կադիրովը և Գալուստյանը Պուտինի աշխատասենյակի մոտ խոստացան «ՆԱՏՕ»-ի պատասխանում «հասնել գլխավորին» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը, կոմիկ Միխայիլ Գալուստյանը և Comedy Club-ի ռեզիդենտ Դմիտրի Գրաչյովը հումորային մանրապատում են նկարահանել
11:08
27 Մարտի 2017
Հայաստանում մարտի վերջին անկայուն եղանակ է սպասվում
Հայաստանում մարտի վերջին օրերին անկայուն եղանակ է սպասվում։
17:52
26 Մարտի 2017
5 գործողություն, որ չարժե անել ուտելուց անմիջապես հետո
Մեզանից շատերն ապրում են ժամանակի մշտական պակասի պայմաններում, և դա չի կարող չազդել մեր օրվա վրա:
13:45
26 Մարտի 2017
ԱՄՆ-ում մահացել է աշխարհահռչակ Strangers in the night հիթի հեղինակներից մեկը՝ Ավո Ուվեզյանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հանրաճանաչ ջազմեն, Strangers in the night հիթի հեղինակներից մեկը, սիգար արտադրող ճանաչված AVO ընկերության հիմնադիր Ավո Ուվեզյանը մահացել է ԱՄՆ-ում 91 տարեկան հասակում:
17:47
25 Մարտի 2017
Ինչպե՞ս տարբերել իսկական չորամիրգը վնասակարից. մի քանի խորհուրդ
Իսկական չորամրգերը ոչնչով մշակված չեն և չորացվել են մաքուր օդին:
13:12
25 Մարտի 2017
Facebook Messenger–ում առաջիկա օրերին ռեակցիաների և tag-ի հնարավորություն կավելանա
Facebook–ը կրկին թարմացրել է իր մեսենջերը:
15:08
23 Մարտի 2017
Հենրիխ Մխիթարյան. երբեք ոչնչից մի ընկճվեք, լավատես եղեք և պայքարեք ձեր նպատակների համար
Մխիթարյանը հանդիպել է Մանկական արյունաբանական կլինիկական բաժանմունքի՝ լեյկոզով, լիմֆոգրանուլեմատոզով, լիմֆոմայով և այլ հիվանդություններով տառապող բոլոր երեխաների հետ։
13:25
23 Մարտի 2017
Սուրենյան. գարունը բուռն կերպով վերադառնում է Հայաստան
Ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով։
19:52
22 Մարտի 2017
Լապշինի կինը հայտնել է, որ Լապշինի առողջական վիճակը վատացել է
Բլոգեր Ալեքսանդր Լապշինի առողջական վիճակը լուրջ մտահոգության տեղիք է տալիս։
10:30
22 Մարտի 2017
Օդերևութաբանները կանխատեսում են Հայաստանում տեղումների դադարում և եղանակի տաքացում
Հայաստանում մարտի 24-25 սպասվում է առանց տեղումների եղանակ:
15:17
21 Մարտի 2017
Անտոնիո Բանդերասը կրկին հոսպիտալացվել է
Հունվարի վերջին Անտոնիո Բանդերասը շտապ տեղափոխվել էր հիվանդանոց սրտի սուր ցավերի պատճառով։
14:32
21 Մարտի 2017
Հայաստանում ավելի քան 600 մարդ է հոսպիտալացվել գրիպով և ՍՇՎ–ով. ԱՆ
Մարտի 20–ի դրությամբ Հայաստանում հոսպիտալացվել է շուրջ 630 մարդ գրիպի և ՍՇՎ–ի ախտանիշներով։