478.76
-0.07
556.89
-1.04
7.99
+0.01
+24
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ խորհրդարանը թույլատրել է օտարալեզու ուսուցումը
16:31
22 Դեկտեմբերի 2010

ՀՀ խորհրդարանը արտահերթ նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում ուղղումներ է մտցրել, որոնք որոշ դեպքերում դպրոցներում օտարալեզու ուսուցում են նախատեսում: Օրինագծի ընդունմանը կողմ է քվեարկվել 69 պատգամավոր։ Դեմ կամ ձեռնպահ քվեարկողներ չեն եղել։ Դաշնակցություն և «Ժառանգություն» ընդդիմադիր խորհրդարանական խմբակցությունները բոյկոտել են քվեարկությունը։

ՀՀ Ազգային ժողովը հունիսի 24-ին առաջին ընթերցմամբ ընդունել է «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումների կատարելու օրինագիծը, որը դպրոցներում օտար լեզվով ուսուցում է նախատեսում: Օրինագծին կողմ է քվեարկել 71, դեմ՝ 13, ձեռնպահ՝ մեկ պատգամավոր: «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումների կատարելու մասին կառավարության օրինագծի նախնական տարբերակը մեծ արձագանք ստացավ հասարակությունում: Մի շարք քաղաքական և հասարակական ուժեր դեմ էին օրինագծին՝ պատճառաբանելով, որ այն կարող է վնասել ազգային ինքնությանը: Այս ամենի արդյունքում կառավարությունը զգալի փոփոխություններ է մտցրել օրինագծի մեջ:

Ինչպես նիստի ժամանակ ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, հունիսին առաջին ընթերցմամբ հաստատելուց հետո, օրինագիծը լրջորեն լրամշակվել է և նախարարության, խորհրդարանի, հասարակության համատեղ քննարկումների շնորհիվ, ԶԼՄ-ներին հաջողվել է փարատել օտարալեզու ուսուցման ներմուծման վերաբերյալ մտավախությունների զգալի մասը։

«Օրինագիծը երաշխավորում է, որ հայոց լեզուն միակ լեզուն է, որով հանրակրթական դպրոցներում ուսուցում է տարվում, սակայն խիստ սահմանափակ թվով դպրոցներում  միջազգային ծրագրերի իրականացման հնարավորություն է նախատեսում, որտեղ ուսուցումը նաև օտար լեզվով է հնարավոր»,- ընդգծեց նա։

Աշոտյանը տեղեկացրեց, որ «Հանրակրթության մասին» օրենքում էական փոփոխություններ են մտցվել, ըստ որոնց, կառավարության թույլտվության համաձայն, Հայաստանում օտար լեզվով այլընտրանքային, հեղինակային, փորձնական և միջազգային ծրագրերի իրականացման դեպքեր են նախատեսվում։ Ինչպես պարզաբանեց նախարարը, այդ ծրագրերը կարող են իրականացվել միայն ոչ պետական ուսումնական հաստատություններում, ինչպես նաև այն ուսումնական հաստատություններում, որոնք միջպետական և միջգերատեսչական պայմանագրերով են ստեղծվել։ Պետությունն իրավունք չունի նման ուսումնական հաստատություններ բացել կամ դրանց ֆինանսավորման համար միջոցներ հատկացնել։

Նոր փոփոխություններով նախատեսվում է երկրում օտարալեզու ուսուցմամբ 11 դպրոց ստեղծել նախկին 15-ի փոխարեն, որոնցից 9-ը կստեղծվեն պետական և միջկառավարական համագործակցության շրջանակներում, իսկ երկու դպրոց կլինի մասնավոր:

Մասնավոր դպրոցներում օտար լեզվով ուսուցումը կիրականացվի 7-րդ դասարանից, իսկ միջպետական համագործակցության շրջանակներում ստեղծված դպրոցներում՝ միայն ավագ դասարաններում, այսինքն՝ 10-12 դասարաններում: Միաժամանակ նման դպրոցներում պահպանվում է հանրապետության քաղաքացիների համար հայերենով հայագիտական խմբի առարկաների ուսուցումը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:34
26 Հուլիսի 2017
«Ռուկի վվերխ» խմբի երևանյան համերգը չի կայանա
«Ռուկի վվերխ» ռուսական խմբի երևանյան համերգը չեղարկվել է։
10:25
26 Հուլիսի 2017
Հայկական ազգային խոհանոցը կներկայացվի միջազգային մրցույթի շրջանակում
Ռուս զինվորական խոհարարները կպատրաստեն հայկական, եգիպտական, հնդկական, ղազախական, տաջիկական և ուզբեկական ազգային կերակրատեսակներ։
21:05
25 Հուլիսի 2017
Դաշնային խորհրդի խոսնակը հիմարություն է անվանել ինքնաթիռում հեռախոսի և վերնազգեստի վճարովի տեղափոխումը
Վալենտինա Մատվիենկոն հիմարություն է անվանել ինքնաթիռում հեռախոսի և վերնազգեստի վճարովի տեղափոխումը։
19:37
25 Հուլիսի 2017
ՌԴ–ում կարող է վճարովի դառնալ ինքնաթիռում հեռախոսի և վերնազգեստի տեղափոխումը
Ռուսաստանում բջջային հեռախոսների և վերնազգեստի տեղափոխումը ինքնաթիռով  կարող են վճարովի դառնալ:
18:38
25 Հուլիսի 2017
Ռեժիսոր Արիկ Մանուկյանին սպառնում է տուգանք և ազատազրկում մզկիթ նկարահանելու համար
Ռուսաստանաբնակ  ռեժիսոր Արիկ Մանուկյանին կալանավորել են Աբու Դաբիում շեյխ Զայդայի մզկիթի հարևանությամբ դրոնով նկարահանում կատարելու համար։
17:21
25 Հուլիսի 2017
Արջերը «զբոսնում են» Երևանի Ազատության հրապարակում (ՖՈՏՈ)
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ հերթական անակնկալն է մատուցվել մայրաքաղաքի բնակիչներին և հյուրերին:
14:05
25 Հուլիսի 2017
Հայազգի դիզայները ստեղծել է հավաքածու` ոգեշնչված Փարաջանովի արվեստից (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Ռուսաստանաբնակ հայազգի դիզայներ Վարդուհի Նազարյանը տպավորվել է Երևանի Սերգեյ Փարաւջանովի տուն–թանգարան այցելուցունից։
21:00
24 Հուլիսի 2017
Forbes–ը պատմել է Ջորջիո Արմանիի հայկական արմատների մասին
Forbes Woman նորաձևության հայտնի ամսագիրը պատմել է Ջորջիո Արմանիի հայկական արմատների և հաջողության պատմությունը։
20:07
24 Հուլիսի 2017
Հայերենը հնչել է Օդեսայի առաջին գրական ֆլեշմոբում (ՎԻԴԵՈ)
Հուլիսի կեսերին Օդեսայում անցկացվել է «Օդեսան կարդում է. Օդեսային կարդում են» առաջին գրական ֆլեշմոբը:
16:45
24 Հուլիսի 2017
Թուրքիայում Հայոց Ցեղասպանության մասին եզակի փաստաթուղթ է հրապարակվել (ՖՈՏՈ)
Հրապարակվել է իրաքյան Մոսուլ քաղաքում Հայոց Ցեղասպամության մասին եզակի փաստաթուղթ։  
15:22
24 Հուլիսի 2017
Շիրակում հայտնաբերել են ջրահեղձ եղած 36–ամյա քաղաքացու դին (ՖՈՏՈ)
Քիչ առաջ ջրափրկարարները Կառնուտի ջրամբարում հայտնաբերել են 36–ամյա քաղաքացու դին։
14:07
24 Հուլիսի 2017
«Սիրունիկ» Ջուլիա Ռոբերտսն աջակցել է Հենրիխ Մխիթարյանի թիմին (ՖՈՏՈ)
Հոլիվուդյան դերասանուհի և պրոդյուսեր Ջուլիա Ռոբերտսը սատարել է «Մանչեսթեր Յունայթեդին» մադրիդյան «Ռեալի» դեմ խաղում։