481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+24
Եղանակը Երևանում
Հայ
Հայ ժողովուրդը պետք է պահպանի իր ազգային դիմագիծն ու լեզուն՝ ուժեղացնելով սեփական մրցունակությունը. խոսնակ
14:57
21 Դեկտեմբերի 2010

Հայ ժողովուրդը պետք է պահպանի իր ազգային դիմագիծը, լեզուն, սակայն միաժամանակ պետք է ուժեղացնի սեփական մրցունակությունն աշխարհում, երեքշաբթի ՀՀ ԱԺ-ում «Լեզվի մասին» օրինագծի քննարկման ժամանակ ասել է ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը:

ՀՀ խորհրդարանը արտահերթ նիստում քննարկում է «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում նախատեսված ուղղումները, որոնք որոշ դեպքերում դպրոցներում օտարալեզու ուսուցում են նախատեսում: Օրենքի համաձայն, կառավարության թույլտվությամբ Հայաստանում թույլատրվում է այլընտրանքային, հեղինակային, փորձարարական և միջազգային ծրագրերի իրականացումը օտար լեզվով: Միաժամանակ օրինագծում նշվում է, որ օտար լեզուներով ծրագրերը կարող են իրագործվել ոչ պետական ուսումնական հաստատություններում, ինչպես նաև միջպետական և միջգերատեսչական պայմանագրերով ստեղծված ուսումնական հաստատություններում:

«Այս օրինագիծը թույլ կտա պահպանել մեր ազգային դիմագիծը, լեզուն, ազգային լեզվամտածողությունը, խուսափել ձուլումից և միաժամանակ պահպանել սեփական հմտություններն ու մրցունակությունը աշխարհում», - հայտարարել է Աբրահամյանը:

ԱԺ նախագահի խոսքով՝ օրինագիծը քննարկումների մեծ ուղի է անցել և բազմակողմանի դիտարկում է պահանջում: ՀՀ ԱԺ խոսնակը հիշեցրել է, որ սեպտեմբերին օրիագծի կապակցությամբ կազմակերպված խորհրդարանական լսումների ժամանակ նա անձամբ է առաջարկել բարեփոխել փաստաթուղթը՝ օրենսդրական փաթեթից հանել «Լեզվի մասին» օրենքն ու հարցը լուծել միայն «Հանրակրթության մասին» օրենքի շրջանակներում, սահմանել այլընտրանքային, փորձարարական, հեղինակային և միջազգային ծրագրերը, պահպանել այն ուսումնական հաստատությունների սահմանափակումներն ու քվոտավորումը, որտեղ կարող են իրականացվել այդ ծրագրերը:

«Այս բոլորը առաջարկները հաշվի են առնվել», - հայտարարել է նա:

Աբրահամյանը կարծում է, որ նման բարեփոխումը օրինագիծը դարձնում է անխոցելի և իրավաբանորեն գրագետ: Միաժամանակ նա հիշեցրել է, որ Հայաստանի քաղաքացիների համար պահպանվում է օրենքով ամրագրված հայագիտական խմբի առարկաների պարտադիր ուսուցումը հայերեն լեզվով:

ՀՀ ԱԺ խոսնակը կարևորել է նաև այն, որ պետությունը չի կարող ուսումնական հաստատություններ հիմնել, որտեղ օտար լեզվով այլընտրանքային, հեղինակային, փորձարարական և միջազգային ծրագրեր կիրագործվեն, ինչպես նաև չի կարող միջոցներ հատկացնել այդ ծրագրերի ֆինանսավորման համար:

ՀՀ Ազգային ժողովը հունիսի 24-ին առաջին ընթերցմամբ ընդունել է «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումների կատարելու օրինագիծը, որը դպրոցներում օտար լեզվով ուսուցում է նախատեսում: Օրինագծին կողմ է քվեարկել 71, դեմ՝ 13, ձեռնպահ՝ մեկ պատգամավոր: «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումների կատարելու մասին կառավարության օրինագծի նախնական տարբերակը մեծ արձագանք ստացավ հասարակությունում: Մի շարք քաղաքական և հասարակական ուժեր դեմ էին օրինագծին՝ պատճառաբանելով, որ այն կարող է վնասել ազգային ինքնությանը: Այս ամենի արդյունքում կառավարությունը զգալի փոփոխություններ է մտցրել օրինագծի մեջ:

Նոր փոփոխություններով նախատեսվում է երկրում օտարալեզու ուսուցմամբ 11 դպրոց ստեղծել նախկին 15-ի փոխարեն, որոնցից 9-ը կստեղծվեն պետական և միջկառավարական համագործակցության շրջանակներում, իսկ երկու դպրոց կլինի մասնավոր:

Մասնավոր դպրոցներում օտար լեզվով ուսուցումը կիրականացվի 7-րդ դասարանից, իսկ միջպետական համագործակցության շրջանակներում ստեղծված դպրոցներում՝ միայն ավագ դասարաններում, այսինքն՝ 10-12 դասարաններում: Միաժամանակ նման դպրոցներում պահպանվում է հանրապետության քաղաքացիների համար հայերենով հայագիտական խմբի առարկաների ուսուցումը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:10
29 Մայիսի 2017
UFC մարտիկը ռինգում հաղթանակից անմիջապես հետո ամուսնության առաջարկ է արել սիրելիին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Խառը ոճի շվեդ մարտիկն ընկերուհուն ամուսնության առաջարկ է արել ռինգում։
11:22
29 Մայիսի 2017
«Արթիկ» ՔԿՀ–ի դատապարտյալը ռեկորդ է սահմանել (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Ռեկորդը գրանցելու համար նյութերը կուղարկվեն «Դյուցազնագիրք» ասոցացիա ՀԿ:
20:05
28 Մայիսի 2017
Քառօրյա դիետա. ապշեցուցիչ արդյունք 4 օրում
Ներկայացնում ենք ընդամենը 4 օր տևող դիետա։
18:55
28 Մայիսի 2017
Կինն անսովոր կերպով է արձագանքում սեփական մեքենայի առևանգմանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՄՆ–ում կինն անսովոր կերպով է արձագանքում` տեսնելով, որ իր մեքենան առևանգում են։
17:43
28 Մայիսի 2017
3 պտուղ, որ պետք է ուտել ամեն օր
Այդ մթերքները պարունակում են նյութեր, որոնք վերականգնում են միջողային սկավառակների հյուսվածքների փափուկ բաղադրիչները:
21:56
27 Մայիսի 2017
Բագրատունյաց պողոտայում վրաերթի ենթարկված 4–ամյա փոքրիկը միացված է արհեստական շնչառության
Նախօրեին Երևանի Բագրատունյաց պողոտայում բեռնատարի կողմից վրաերթի ենթարկված 4–ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է:
20:25
27 Մայիսի 2017
Կեղծարարները բանկային քարտից գումար շորթելու նոր միջոց են գտել
Օգտատերերին խաբելու համար հաքերներն օգտագործում են մի քանի սխեմա:
19:13
27 Մայիսի 2017
Հայտնի է կնոջ ամենասեքսուալ հասակն ու քաշը
Գիտնականները պնդում են, որ ուղղակի կապ են գտել կնոջ մարմնի ծավալի և սեքսուալության միջև։
18:04
27 Մայիսի 2017
Ի՞նչ է նշանակում ձեր փոքրիկի ծննդյան ժամը
Երեխայի լույս աշխարհ գալու ժամը մեծ ազդեցություն է ունենում ապագայում նրա անձի ձևավորման վրա։
15:28
27 Մայիսի 2017
3 նիհարեցնող և օգտակար ամառային կոկտեյլներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ամռանը հաշված օրեր են մնացել, և եթե ցանկանում եք շտկել ձեր կազմվածքը, կարող եք ամառային կոկտեյլներ խմել նախաճաշին:
19:14
26 Մայիսի 2017
Երևանում վրաերթի ենթարկված 4-ամյա տղան վիրահատվում է
Այսօր Երևանի Բագրատունյաց փողոցում բեռնատարի կողմից վրաերթի ենթարկված 4–ամյա փոքրիկը վիրահատվում է: