480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ վարչապետը կնախագահի Մանկավարժական համալսարանի խորհուրդը
11:36
21 Դեկտեմբերի 2010

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում հրավիրված համալսարանի Խորհրդի նիստ ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Համալսարանի Խորհրդի նախագահ է ընտրվել:

Ինչպես հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, նիստի օրակարգում Խորհրդի նախագահի ընտրության հարցն է եղել։ Նիստը վարել է Խորհրդի անդամ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։ Նա ներկայացրել է բարձրագույն ուսումնական հաստատությունների Խորհուրդների ձևավորման կարգը, այնուհետև առաջարկել  է  առաջադրել համալսարանի խորհրդի նախագահի թեկնածուներ։

«Այսօր շատ կարևոր  հիշարժան օր է, քանի որ օրերս վարչապետի որոշմամբ ձևավորվել են բուհերի խորհուրդների կազմերը, և այս համալսարանում այսօր անդրանիկ ընտրություններն են ընթանում»,-ասել է Արմեն Աշոտյանը։ Տեղում հնչած առաջարկությունների հիման վրա կազմավորվել է երեք հոգանոց ընտրական հանձնաժողով: Խորհրդի նախագահի թեկնածուներ են  առաջադրվել վարչապետ Տիգրան Սարգսյանը և ԱԺ պատգամավոր  Անահիտ Բախշյանը։

Բաց քվեարկությամբ Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի խորհրդի նախագահ  է ընտրվել Տիգրան Սարգսյանը։ «Կարծում եմ, որ Մանկավարժական համալսարանի առաքելությունն այսօր կարիք ունի էլ ավելի արժևորվելու»,-ասել է վարչապետը` ավելացնելով, որ ինքը հենց այդ հանգամանքով է պայմանավորում  քաղաքական թիմի կողմից այդ հարցի քննարկումը եւ այդ քաղաքականության մեջ հանրային որոշակի փոփոխությունների անհրաժեշտության հանգելու փաստը։ «Այս ընտրություններում երկրի վարչապետի թեկնածությունն առաջադրելն արդեն ասում է, որ պետությունն ուզում է ուշադրության կենտրոնում պահել այս համալսարանը»,-նշել է  Տիգրան Սարգսյանը` հենց Մանկավարժական համալսարանի ընտրության փաստը բացատրելով, որ  այն առաջին հերթին պայմանավորված է կրթական համակարգի իրականանալիք բարեփոխումների շարքում պետության կողմից  մասնավորապես մանկավարժությունը առավել կարևորելու հանգամանքով։

Վարչապետի խոսքով` բարեփոխումների առանցքը պետք է լինի նոր հասարակության ստեղծումը` հիմնված գիտելիքների վրա։ «Տնտեսական, քաղաքական բարեփոխումները սկսենք կրթական համակարգից, որովհետև ինչպիսին լինի երկրի  կրթական համակարգը, այնպիսին կլինի երկրի ապագան»,-ասել է Տիգրան Սարգսյանը` ավելացնելով, որ արմատական փոփոխությունների տեսանկյունից է պետք կարևոր այս համալսարանի գործունեությունը։

Հանձնաժողովի նախագահ Հրավարդ Հակոբյանը համալսարանի Խորհրդի նորընտիր նախագահ, վարչապետ Տիգրան Սարգսյանին հանդիսավորությամբ հանձնել է  Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Խորհրդի նախագահի խորհրդանշական շքանշանը։

Համալսարանի Խորհրդի նախագահ, վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և, կարևորելով համալսարանի դերը մանկավարժական կադրերի պատրաստման գործում, անդրադարձել  է հանրապետության կրթական համակարգ բարեփոխումներին. «Ցանկանում եմ, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում փոխվի վերաբերմունքը մանկավարժական համալսարանի նկատմամբ, որպեսզի մանկավարժական համալսարանը չդիտարկվի համալսարանների շարքում երկրորդ, երրորդ աստիճանի համալսարան»:

Կառավարության ղեկավարը նաև նշել է. «Մեր բարեփոխումների իմաստը, էությունը կայանում է նրանում, որ Հայաստանում ստեղծենք գիտելիքահեն հասարակություն: Իսկ դա նշանակում է, որ մենք արագ փոփոխվող աշխարհի այդ ըմբռնումը, որը հիմնված է գիտելիքի ստեղծման վրա, այդ ըմբռնումը մենք ձեզ հետ միասին պետք է հաղորդենք դպրոցից: Ինչպիսին կլինեն մեր ուսուցիչները, այնպիսին կլինեն մեր աշակերտները դպրոցում, և այդպիսին կլինի Հայաստանը 10 տարի հետո: Եթե մենք ցանկանում ենք առարկայական պատկերացնել, թե ինչպիսին է լինելու Հայաստանը 10-20 տարի հետո, մենք պետք է այցելենք մեր դպրոցները, տեսնենք` ինչպես և ինչ ենք դասավանդում, ինչպիսի ընկալումներ կան աշակերտների մոտ, և ես համարում եմ, որ դա թիվ մեկ խնդիրն է մեր կրթական բարեփոխումների ընթացքում»:--0-

 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
23:02
04 Դեկտեմբերի 2016
Շեքսպիրի 6-ամյա սիրահար Ալեքսանդր Բեյլերյանը ցնցել է հանդիսատեսին «Ամենից լավը» նախագծում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայազգի Ալեքսանդր Բեյլերյանը «Ամենից լավը» նախագծում ցուցադրել է Ուիլյամ Շեքսպիրի և տարբեր լեզուների իմացությունը:
19:12
04 Դեկտեմբերի 2016
Արքայանարնջի օգտակար հատկությունները
Արքայանարինջն իրավամբ համարվում է ձմեռային ամենասիրված հատապտուղներից մեկը և հիշեցնում է Ամանորի մասին:
20:25
03 Դեկտեմբերի 2016
Սուպերմոդելները «հարձակվել են» բուրգերների և ալկոհոլի վրա Victoria's Secret–ի շոուից հետո (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Փարիզում կայացած շոուից հետո Victoria's Secret–ի «հրեշտակները» գնացել են ռեստորան, որտեղ պատվիրել են կալորիաներով հարուստ ուտելիք, այդ թվում` բուրգեր, կարտոֆիլ «ֆրի» և ալկոհոլային կոկտեյլներ։
19:00
03 Դեկտեմբերի 2016
Մեր մոլորակի համար ամենավտանգավոր ժամանակն է. Սթիվեն Հոքինգ
Բրիտանացի ֆիզիկոս–տեսաբան Սթիվեն Հոքինգը կարծում է, որ այժմ «մեր մոլորակի ամենավտանգավոր ժամանակն է»։
18:15
03 Դեկտեմբերի 2016
Գիտնականները նշել են, թե ինչու է երեխաներին անհրաժեշտ օրվա խիստ ռեժիմ
Ծնողներին դժվար է լինում հետևել կարգապահության երեխայի դաստիարակության հարցում: Սակայն հոգեբանները վստահ են, որ ծնողները պետք է ձգտեն կարգուկանոնի, քանի որ օրվա ռեժիմին հետևելը շատ կարևոր է երեխաների համար երկարաժամկետ հեռանկարում։
11:22
03 Դեկտեմբերի 2016
Հայաստանի որոշ ճանապարհներ դժվարանցանելի են. Ջերմուկում ձնաբուք է
Լարսի անցակետը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
10:30
03 Դեկտեմբերի 2016
Հայաստանում ձյան տեսքով տեղումներ են սպասվում
Հաջորդ շաբաթվանից Հայաստանի գրեթե ողջ տարածքում սպասվում են ձյան տեսքով տեղումներ։
16:57
02 Դեկտեմբերի 2016
«Շոկոլադի բանկը» քաղցրավենիք կհավաքի Գյումրիի տնակներում բնակվող երեխաների համար
Նոր տարվա կապակցությամբ` Հայ օգնության ֆոնդն իրականցնում է «Շոկոլադի բանկ» նախաձեռնությունը` Գյումրիի տնակներում բնակվող երեխաների համար:
15:55
02 Դեկտեմբերի 2016
Արագածոտնի մարզում թույլ ձյուն է. Լարսի անցակետը փակ է
Դեկտեմբերի 2-ի ժամը 15.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են:
15:32
02 Դեկտեմբերի 2016
Քիմ Քարդաշյանը 2016 թ.-ին Instagram-ի ամենաճանաչված աստղերի հնգյակում է
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ներառվել է Instagram-ի ամենաճանաչված աստղերի հնգյակում:

12:33
02 Դեկտեմբերի 2016
Սեռական բնույթի գործողություններ են կատարվել 50-ամյա տղամարդու նկատմամբ Երևանում
50-ամյա տղամարդը հայտարարել է, որ 2 տղամարդիկ իր նկատմամբ սեռական բնույթի գործողություններ են կատարել:
20:26
01 Դեկտեմբերի 2016
Մառա Բաղդասարյանը հորն է ուղարկել դատարան իր փոխարեն
Սավյոլովի հաշտարար դատարանի նիստին չի ներկայացել մրցավազորդուհի Մառա Բաղդասարյանը։