486.67
+0.35
520.49
+1.39
8.22
+0.01
-6
Եղանակը Երևանում
Հայ
Բիոմետրիկ անձնագրերը Հայաստանում կհայտնվեն արդեն 2011 թվականի սեպտեմբերին
16:30
17 Դեկտեմբերի 2010

Բիոմետրիկ տվյալներով անձնագրերը Հայաստանում շրջանառության մեջ կմտնեն 2011 թվականի սեպտեմբերին, ուրբաթ լրագրողներին ասաց Հայաստանի Ոստիկանության վիզաների և անձնագրերի վարչության պետ Նորայր Մուրադխանյանը:

Հայաստանի նախագահի՝ 2008 թվականի մարտի 15-ի կարգադրությամբ Հայաստանում պետք է ներդրվի կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի և անձը հաստատող բիոմետրիկ քարտերի համակարգը:

Նրա խոսքերով, 8 ընկերություններ տարբեր երկրներից, այդ թվում՝ Ֆրանսիայից, Գերմանիայից, Ռուսաստանից, Լեհաստանից, Սլովենիայից, անձնագրերի պատրաստման մրցույթի մասնակցության հայտեր են ներկայացրել, և հաղթողի անունը կհայտարարվի 2011 թվականի հունվարի առաջին աշխատանքային օրը:

Ինչպես նշեց նա, երկու փաստաթուղթն էլ պետք է պարունակեն նույն տվյալները (քաղաքացու Ա.Ա.Հ., ծննդյան ամսաթիվ, ծննդյան վայր, լուսանկար), սակայն տարբերությունն այն է, որ նույնականացման քարտերի վրա էլեկտրոնային ստորագրություն կլինի, իսկ բիոմետրիկ անձնագրերում՝ մատնահետքեր:

«Հետագայում նույնականացման քարտերում կընդգրկվեն նաև տվյալներ առողջական վիճակի, վարորդական իրավունքի վերաբերյալ, սակայն առայժմ նախատեսված է միայն էլեկտրոնային ստորագրության առկայությունը, որը թույլ կտա էլեկտրոնային տարբեր օպերացիաներ իրականացնել առանց անմիջական ներկայության»,- ասաց Մուրադխանյանը, հավելելով, որ երկու փաստաթղթերը հատուկ հատկացված դաշտում կունենան սոցիալական քարտի համարը:

Նրա խոսքերով, նույնականացման քարտը նախատեսված է ներքին օգտագործման, իսկ անձնագիրը՝ արտասահման մեկնելու համար, սակայն երկրների հետ նույնականացման քարտերի վերաբերյալ երկկողմ պայմանագրերի առկայության դեպքում հնարավոր կլինի դուրս մեկնել երկրից:

Ինչպես նշեց վիզաների և անձնագրերի վարչության պետը, նոր անձնագրերի տրամադրման պարտադիր ամսաթիվն առայժմ պարզ չէ, սակայն հին անձնագրերի վավերականության ժամկետի լրացման դեպքում քաղաքացիները պետք է ձեռք բերեն նույնականացման քարտեր, մինչդեռ անձնագրերը կարող են ձեռք բերվել յուրաքանչյուր քաղաքացու ցանկությամբ: Բայց դրան զուգընթաց, ինչպես նշեց նա, որոշակի ժամանակի ընթացքում քաղաքացիները կարող են ստանալ նաև հին նմուշի անձնագրեր:

Միաժամանակ նա ասաց, որ 2011 թվականից 16 տարին բոլորած անձինք նույնականացման քարտեր կստանան:

Մուրադխանյանի խոսքերով, անձնագրերի նոր համակարգը կբարձրացնի հուսալիության, պաշտպանվածության աստիճանը, կպարզեցնի սահմանի հատման գործընթացը, կնվազեցնի կեղծման ռիսկը պաշտպանության մի քանի պարամետրերի շնորհիվ:

Բացի այդ, ինչպես նշեց վիզաների և անձնագրային վարչության պետը, գործում է թեժ գիծ և ձայնային պորտալ երեք լեզուներով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, որոնք կընդունեն քաղաքացիների առաջարկություններն ու դիտողությունները նոր անձնագրերի վերաբերյալ: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:11
18 Հունվարի 2017
Երևանում նախօրեին եռյակ է ծնվել
Նախօրեին` հունվարի 17-ին, Երևանում եռյակ է ծնվել։
14:34
18 Հունվարի 2017
ՌԴ Կենտրոնական բանկը հայկական թեմայով հուշադրամներ կթողարկի
Ռուսաստանի Կենտրոնական բանկը 2017 թվականին հայկական թեմայով հուշադրամներ կթողարկի։
14:24
18 Հունվարի 2017
Մառա Բաղդասարյանն արժանի է բանտի. Ժիրինովսկի
ՌԱԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին լրագրողների հետ զրույցում ասել է, որ ավտոմրցավազորդ Մառա Բաղդասարյանն արժանի է պատժի:
13:50
18 Հունվարի 2017
Մերձմոսկվայի հայ գործարարի դստերը կարող էին առևանգել կոլեկտորները կամ նախկին գործընկերը
Մերձմոսկովյան Սոլնեչնոգորսկի շրջանի հայ գործարարի տասնվեցամյա դստերը կարող էին առևանգել կոլեկտորները կամ հոր նախկին գործընկերը:
21:16
17 Հունվարի 2017
Գիտնականներ. հայհոյախոսությունը կապված է ազնվության հետ
Հոգեբանների միջազգային խումբը պարզել է, որ հաճախ հայհոյող մարդիկ ավելի ազնիվ են։
18:04
17 Հունվարի 2017
Մառա Բաղդասարյանի հայրը նախատել է դստերը դատարանում
Սավյոլովի դատարանի նիստի ժամանակ Մառա Բաղդասարյանի հայրը նախատել է աղջկան:
11:48
17 Հունվարի 2017
«Հոնկոնգ» վիրուսն արդեն Հայաստանում է, սակայն «խոզի գրիպի» նման ագրեսիվ չէ
Եթե նախորդ տարի Հայաստանում մեծ մասամբ շրջանառվում էր գրիպի A տեսակի H1N1 ենթատեսակը կամ, այսպես կոչված, «խոզի գրիպը», ապա այս տարի Հայաստան է ներթափանցել A տեսակի H3N2 ենթատեսակը, որն էլ «Հոնկոնգ» անվանումն ունի:
20:26
16 Հունվարի 2017
Հայտնի բռնցքամարտիկ Նիկոլայ Վալուևը պատմել է Հայաստանի լեռներում արջի հետ սարսափելի հանդիպման մասին
Հայտնի բռնցքամարտիկ, ՌԴ Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Վալուևը նշել է, որ իր կյանքի ամենամեծ էքստրիմը եղել է Հայաստանի լեռներում արջի հետ հանդիպումը։
18:49
16 Հունվարի 2017
Ստեփանակերտի թիմը «ԿիՎիՆ–2017»-ում. Fact check «Նովոստի-Արմենիայից»
Ստեփանակերտի «Աղ ու հացով» ՈւՀԱ–ի թիմի մասնակցությունը Սոչիում հունվարի 10–23–ն անցկացվող «ԿիՎիՆ–2017» 28–րդ միջազգային փառատոնին արժանացավ Բաքվի բուռն բացասական արձագանքին։ Այս կապակցությամբ ադրբեջանական ԶԼՄ–ները սկսեցին ակտիվ տեղեկատվական քարոզարշավ։
17:43
16 Հունվարի 2017
Կրասնոդարցի երկրպագու Միշա պապիկը սուպերմոդելից 1 մլն ռուբլի է ստացել
Կանացի ներքնազգեստի վաճառքով զբաղվող ընկերության մոդել Քսենյա Դելին 1 մլն ռուբլի է նվիրաբերել կրասնոդարցի մարզական երկրպագու Միխայիլ Գարիյանի համար տուն գնելու ակցիայի շրջանակում։
11:54
16 Հունվարի 2017
Facebook պրոֆիլը հաքերներից պաշտպանելու խորհուրդներ
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր բլոգում նշել է մի քանի կետ Facebook պրոֆիլը հաքերներից պաշտպանելու վերաբերյալ։
20:15
15 Հունվարի 2017
Գարիկ Մարտիրոսյանը խոսել է «ՊրոժեկտորՓերիսՀիլթոն» նախագծի վերսկսման մասին
Ռուսաստանցի շոումեն, «Comedy Club»–ի ռեզիդենտ Գարիկ Մարտիրոսյանը Instagram–ում տեսանյութ է հրապարակել` ակնարկելով, որ շուտով կվերսկսվի «ՊրոժեկտորՓերիսՀիլթոն» նախագիծը։