480.92
+0.18
511.51
-0.14
7.54
+0.06
-1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում 42,1%-ով աճել է «Հեռուստամարաթոն 2010»-ի բարերարների թիվը
15:30
17 Դեկտեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/.  Հայաստանում 42,1 տոկոսով (2009թ.-ի համեմատ) աճել է այն բարերարների թիվը, ովքեր միջոցներ են նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կազմակերպած ամենամյա 13-րդ «Հեռուստամարաթոն 2010»-ի շրջանակներում: Նրանց թիվը հասել է 42 623-ի, ուրբաթ լրագրողներին հայտնեց հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը։

Նոյեմբերի 25-26-ը Լոս Անջելեսից հեռարձակվող ավանդական 12 ժամյա հեռուստամարաթոնի ընթացքում շուրջ 21 մլն ԱՄՆ դոլար է հավաքվել։ «Հեռուստամարաթոն 2010»-ն անցել է «Ջուրը կյանք է» կարգախոսով։ Միջոցները կուղղվեն Լեռնային Ղարաբաղի ջրամատակարարման շինարարության ֆինանսավորմանը և Հայաստանի գյուղերի զարգացման ծրագրի աջակցմանը։

Հեռուստամարաթոնի նախաշեմին՝ Մոսկվայում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ անցած գալա-երեկոյի ժամանակ ավելի քան 8 մլն ԱՄՆ դոլար է հավաքվել, իսկ եվրոպական մարաթոնի ժամանակ 1,3 մլն եվրո է նվիրաբերվել։

Ըստ Վարդանյանի, այս հեռուստամարաթոնն արձանագրել է, որ աճել է ՀՀ բնակչության վստահությունը «Հայաստան» հիմնադրամի հանդեպ։

«Մեր գլխավոր նպատակն է հասնել նրան, որ Հայաստանն առաջատար լինի ոչ միայն նվիրաբերությունների քանակով, այլ նաև հավաքված նվիրաբերությունների ծավալով»,- ավելացրեց նա։

Վարդանյանը տեղեկացրեց, որ 2011թ.-ի հունվարին հայկական մամուլում կհրապարակվեն բոլոր բարերարների անունները։

Ինչպես ասաց հիմնադրամի գործադիր տնօրենը, շուրջ 20,5 հազար մարդ իրենց նվիրաբերությունն են կատարել SMS-ի միջոցով, 19,7 հազարը՝ փոստով, շուրջ 2,2 հազարը՝ կանխիկ գումարի և բանկային փոխանցումների ճանապարհով։

Վարդանյանը նաև ներկայացրել է հավաքված միջոցների ծավալն ըստ երկրների և այն մարդկանց անունները, ովքեր հատկապես  խոշոր գումարներ են նվիրաբերել։

Այսպիսով, ըստ Վարդանյանի, Հայաստանից 1 965 000 դոլար է հավաքվել, ԼՂՀ-ից՝ 1 մլն դոլար, Ռուսաստանից՝ 10,6 մլն դոլար, ԱՄՆ-ից՝ 2 862 693 դոլար, Մեծ Բրիտանիայից՝ 215 հազար դոլար, Կանադայից՝ շուրջ 500 հազար դոլար, Արգենտինայից՝ 555 հազար դոլար, Իրանից՝ 150 հազար դոլար, Հունաստանից՝ 64 հազար դոլար, Բրազիլիայից՝ 125 հազար դոլար, Ուրուգվայից՝ 32 հազար դոլար, Լիբանանից՝ 140 հազար դոլար, Ավստրիայից՝ 16 հազար դոլար, Ֆրանսիայից՝ 2 225 600 դոլար, Գերմանիայից՝ 94,5 հազար դոլար, Նիդեռլանդներից՝ շուրջ 60 հազար դոլար, Շվեյցարիայից 3 հազար դոլար, Ուկրաինայից՝ 200 հազար դոլար, և 35 հազար դոլար՝ այլ երկրներից։

Հատկապես խոշոր նվիրաբերողների թվում Վարդանյանը նշել է ձեռներեցներ Սամվել Կարապետյանին (2 մլն դոլար), Լևոն Հայրապետյանին (2 մլն դոլար), Արա Աբրահամյանին (1,6 մլն դոլար), Արմեն Շահազիզյանին (700 հազար դոլար), Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանը (500 հազար դոլար) և ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը (470 հազար դոլար)։

Վարդանյանը տեղեկացրեց, որ «Հայաստան» հիմնադրամն արդեն ստացել է խոստացված նվիրաբերությունների ընդհանուր թվի 6 միլիոն դոլարը։

Ամենամյա հեռուստամարաթոնն անցկացվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից՝ 1998թ.-ից։ Անցած տարի «Հեռուստամարաթոն-2009»-ի շրջանակներում 15,8 մլն դոլարի չափով նվիրատվություն է հավաքվել, բայց ռեկորդային է համարվում 2008թ.-ը, երբ նվիրատվության գումարը մինչև 35 մլն դոլարի էր հասել։ -0-—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:29
06 Դեկտեմբերի 2016
Ռյազանից ժամանած զույգի հայկական հարսանիքը Հայաստանում
«Ժաննա պոժենի» ծրագիրը հարսանեկան անակնկալ է պատրաստել ծնունդով Ռյազանից զույգի համար:
19:37
05 Դեկտեմբերի 2016
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարը «փախել է» հարցազրույցից` մոռանալով համաշխարհային առաջնորդների անունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնն ընդհատել է հեռուստահարցազրույցը եթերում։
14:23
05 Դեկտեմբերի 2016
ԱԺ խոսնակը չի բացառում կրթական հաստատություններում վաղաժամ արձակուրդների հնարավորությունը գրիպի պատճառով
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը երկուշաբթի խորհրդարանում հայտարարեց, որ չի բացառում կրթական հաստատություններում վաղաժամ արձակուրդների հնարավորությունը:
12:28
05 Դեկտեմբերի 2016
Չորսամյա Սոֆյա Բաղդասարյանը ցնցել է ռուսական հեռուստաալիքի հանդիսատեսին աշխարհագրության իր գիտելիքներով (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Չորսամյա Սոֆյա Բաղդասարյանը ցնցել է ռուսական Առաջին ալիքի հեռուստադիտողին աշխարհագրության գիտելիքներով:
12:24
05 Դեկտեմբերի 2016
Սառցե տոն Երևանում. Կարապի լճի սահադաշտը կրկին իր դռներն է բացում այցելուների առաջ
Սահադաշտը գործելու է ամեն օր` ժամը 11:00-ից 22:00–ը:
11:20
05 Դեկտեմբերի 2016
Հայաստանում մինչև 22 աստիճան ցուրտ է սպասվում
Հայաստանի տարածքում դեկտեմբերի 5–6–ը օդի ջերմաստիճաը կնվազի 4–6 աստիճանով:
23:02
04 Դեկտեմբերի 2016
Շեքսպիրի 6-ամյա սիրահար Ալեքսանդր Բեյլերյանը ցնցել է հանդիսատեսին «Ամենից լավը» նախագծում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայազգի Ալեքսանդր Բեյլերյանը «Ամենից լավը» նախագծում ցուցադրել է Ուիլյամ Շեքսպիրի և տարբեր լեզուների իմացությունը:
19:12
04 Դեկտեմբերի 2016
Արքայանարնջի օգտակար հատկությունները
Արքայանարինջն իրավամբ համարվում է ձմեռային ամենասիրված հատապտուղներից մեկը և հիշեցնում է Ամանորի մասին:
20:25
03 Դեկտեմբերի 2016
Սուպերմոդելները «հարձակվել են» բուրգերների և ալկոհոլի վրա Victoria's Secret–ի շոուից հետո (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Փարիզում կայացած շոուից հետո Victoria's Secret–ի «հրեշտակները» գնացել են ռեստորան, որտեղ պատվիրել են կալորիաներով հարուստ ուտելիք, այդ թվում` բուրգեր, կարտոֆիլ «ֆրի» և ալկոհոլային կոկտեյլներ։
19:00
03 Դեկտեմբերի 2016
Մեր մոլորակի համար ամենավտանգավոր ժամանակն է. Սթիվեն Հոքինգ
Բրիտանացի ֆիզիկոս–տեսաբան Սթիվեն Հոքինգը կարծում է, որ այժմ «մեր մոլորակի ամենավտանգավոր ժամանակն է»։
18:15
03 Դեկտեմբերի 2016
Գիտնականները նշել են, թե ինչու է երեխաներին անհրաժեշտ օրվա խիստ ռեժիմ
Ծնողներին դժվար է լինում հետևել կարգապահության երեխայի դաստիարակության հարցում: Սակայն հոգեբանները վստահ են, որ ծնողները պետք է ձգտեն կարգուկանոնի, քանի որ օրվա ռեժիմին հետևելը շատ կարևոր է երեխաների համար երկարաժամկետ հեռանկարում։
11:22
03 Դեկտեմբերի 2016
Հայաստանի որոշ ճանապարհներ դժվարանցանելի են. Ջերմուկում ձնաբուք է
Լարսի անցակետը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: