478.65
-0.08
560.79
-0.28
8.05
-0.01
+34
Եղանակը Երևանում
Հայ
«А1+» ընդդիմադիր հեռուստաընկերությունը և «ԱԼՄ» հեռուստաալիքը թվային հեռարձակման արտոնագիր չստացան
12:37
16 Դեկտեմբերի 2010

Հինգշաբթի Երևանում «А1+» ընդդիմադիր հեռուստաընկերությունը և «ԱԼՄ» հեռուստաալիքը Հայաստանի թվային հեռարձակման արտոնագիր չստացան:

ՀՌԱՀ նիստի քվեարկության ժամանակ հանձնաժողովի միայն մեկ անդամ՝ Արա Թադևոսյանը «А1+» հեռուստաընկերության մրցութային փաթեթը 2 միավոր գնահատեց, մյուսները 0 միավոր տվեցին։ Այսպիսով, հաճախականության համար պայքարող «А1+» և «Արմնյուզ» երկու հեռուստաընկերություններից հաճախականությունը կզբաղեցնի վերջինը։

Ինչպես հայտնեց ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը, հաճախականությունների բաշխման մրցույթին մասնակցելու հայտում «А1+» հեռուստաընկերությունը կեղծ փաստաթղթեր է ներկայացրել, ինչն էլ պատճառ է հանդիսացել, որ ինքն այդ ընկերությանը զրո միավոր է տա։

Ինչ վերաբերում է «ԱԼՄ» հեռուստաալիքին, ապա այն ընդամենը երկու միավորով է զիջել «Երևան» հեռուստաընկերությանը, որը 40 միավոր է հավաքել։ Փաստորեն, «ԱԼՄ»-ն, մրցույթի արդյունքում, զրկվում է հեռուստաեթերից։

Քվեարկությունից հետո «А1+»-ի և «ԱԼՄ»-ի ներկայացուցիչները լքել են նիստի դահլիճը։

Բոլոր մնացած հեռուստաընկերությունները հաղթողներ են ճանաչվել, քանի որ մնացած հաճախականություններին մեկական հեռուստաընկերություն է հավակնել։

մրցույթին մասնակցելու համար արդեն հայտ էին ներկայացրել հանրապետական սփռման համար «Արմենիա ԹԻ-ՎԻ»-ն, «Շանթ»-ը, «Հայկական երկրորդ հեռուստաալիք»-ը, «Մուլտի Մեդիա-Կենտրոն ԹԻ-ՎԻ»-ն, «Հուսաբեր» ՓԲԸ-ն և «Անսվեր» ՍՊԸ-ն:

Մայրաքաղաքային սփռման համար մրցույթին մասնակցելու հայտ էին ներկայացրել «Ա-թիվի» ՍՊԸ-ն, «Ա.Լ.Մ.- Հոլդինգը»-ը, «Երևան Հեռուստաընկերություն»-ը, «ԴԱՐ-21» Հեռուստաընկերություն»-ը, «ԱՐ Հեռուստաընկերություն»-ը, «Արմնյուզ» ՍՊԸ-ն, «Մելտեքս» ՍՊԸ-ն, «Կայմ Հեռուստաընկերություն» ՍՊԸ-ն, «Պարադիզ» ՍՊԸ-ն, «Առաջին Ալիք» ՍՊԸ-ն, «Շարկ» ՍՊԸ-ն:

Թվային հեռարձակմանն անցնելու օրենքի համաձայն, Հայաստանում կստեղծվի թվային հեռարձակման ցանց, մասնավորապես Երևանում կգործի 18 հեռուսաալիք և 12 ռոդիոկայան, իսկ հանրապետության մարզերում՝ 9 հեռուսաալիք և 4 ռադիոկայան:

ՀՀ-ն թվային հեռարձակման անցնելու պարտավորությունը ստանձնել է «Եվրոպական հարևանության քաղաքականության» Հայաստան-ԵՄ գործողությունների ծրագրով։--0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:05
28 Հուլիսի 2017
Երևանում Շաշկու բակային առաջնություն կանցկացվի
Երևանում կանցկացվի Շաշկու բակային առաջնություն։
18:50
28 Հուլիսի 2017
Չափազանց քիչ դիմորդներ կամ չափազանց շատ տեղեր. ի՞նչ է կատարվում բուհերում
2017–2018 թթ.–ի ընդունելության քննությունների արդյունքները ցույց տվեցին, որ Հայաստանի գրեթե բոլոր բուհերում մնացել են բազմաթիվ թափուր տեղեր։
16:22
28 Հուլիսի 2017
Երթևեկի կազմակերպման փոփոխություն երևանյան խաչմերուկներից մեկում (ՍԽԵՄԱ)
Վաղվանից` հուլիսի 29–ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի խաչմերուկներից մեկում։
12:38
28 Հուլիսի 2017
Բացառիկ ծրագիր փոքր բիզնեսի հաճախորդների համար` ՎՏԲ-Հայաստան Բանկից
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է ՀՀ բանկային շուկայում վարկավորման բացառիկ ծրագիր փոքր բիզնեսի հաճախորդների համար:
20:26
27 Հուլիսի 2017
Երևանում կանցկացվի առաջին Food Fest–ը
Food Fest սննդի փառատոնն առաջին անգամ կանցկացվի Երևանում:
17:58
27 Հուլիսի 2017
Ջորջ Քլունիի դեմքն ամենագեղեցիկն է ճանաչվել հայտնի տղամարդկանց շարքում
Ամերիկացի դերասան Ջորջ Քլունիի դեմքը ճանաչվել է աշխարհում ամենագեղեցիկը հայտնի տղամարդկանց շարքում։
12:34
26 Հուլիսի 2017
«Ռուկի վվերխ» խմբի երևանյան համերգը չի կայանա
«Ռուկի վվերխ» ռուսական խմբի երևանյան համերգը չեղարկվել է։
10:25
26 Հուլիսի 2017
Հայկական ազգային խոհանոցը կներկայացվի միջազգային մրցույթի շրջանակում
Ռուս զինվորական խոհարարները կպատրաստեն հայկական, եգիպտական, հնդկական, ղազախական, տաջիկական և ուզբեկական ազգային կերակրատեսակներ։
21:05
25 Հուլիսի 2017
Դաշնային խորհրդի խոսնակը հիմարություն է անվանել ինքնաթիռում հեռախոսի և վերնազգեստի վճարովի տեղափոխումը
Վալենտինա Մատվիենկոն հիմարություն է անվանել ինքնաթիռում հեռախոսի և վերնազգեստի վճարովի տեղափոխումը։
19:37
25 Հուլիսի 2017
ՌԴ–ում կարող է վճարովի դառնալ ինքնաթիռում հեռախոսի և վերնազգեստի տեղափոխումը
Ռուսաստանում բջջային հեռախոսների և վերնազգեստի տեղափոխումը ինքնաթիռով  կարող են վճարովի դառնալ:
18:38
25 Հուլիսի 2017
Ռեժիսոր Արիկ Մանուկյանին սպառնում է տուգանք և ազատազրկում մզկիթ նկարահանելու համար
Ռուսաստանաբնակ  ռեժիսոր Արիկ Մանուկյանին կալանավորել են Աբու Դաբիում շեյխ Զայդայի մզկիթի հարևանությամբ դրոնով նկարահանում կատարելու համար։
17:21
25 Հուլիսի 2017
Արջերը «զբոսնում են» Երևանի Ազատության հրապարակում (ՖՈՏՈ)
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ հերթական անակնկալն է մատուցվել մայրաքաղաքի բնակիչներին և հյուրերին: