484.37
+0.38
564.15
+0.69
8.28
-0.04
+8
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի աշխատանքի տեղավորման մասնավոր գործակալությունների կեսն անարդյունավետ են աշխատում. Զբաղվածության պետական ծառայություն
17:44
14 Դեկտեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երևանում գրանցված աշխատանքի տեղավորման քառասուն մասնավոր գործակալություններից միայն քսանն են արդյունավետ աշխատում, երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության պետ Սոնա Հարությունյանը։

«Երևանի աշխատանքի տեղավորման մասնավոր գործակալությունների 99 տոկոսը վճար են վերցնում աշխատանք փնտրողներից, բայց պետք է գործատուները վճարեն, որոնց համար այդ գործակալությունը կադրեր է փնտրում։ Նույնքան բարձր է ծառայությունների դիմաց վճարը, և հաճախ գործակալությունը չի կատարում իր պարտականությունները»,- նշեց Հարությունյանը։

Նա կարծում է, որ այդ խնդրի լուծման համար պետությունը պետք է օրենսդրական մակարդակում հետևի մասնավոր գործակալությունների աշխատանքին։

Միաժամանակ Հարությունյանն ընդգծեց, որ մայրաքաղաքում աշխատանքի տեղավորման նաև բարեխիղճ մասնավոր գործակալություններ են աշխատում, որոնք աշխատանք փնտրողից վճար են վերցնում, միայն նրան աշխատանքի տեղավորելուց հետո։

 «Մենք ողջունում ենք ցանկացած գործունեություն, որը նպաստում է մարդկանց աշխատանքի տեղավորմանը և պատրաստ ենք համագործակցել»,- ասաց Հարությունյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ վերջերս կայացել է «Զբաղվածության պետական ծառայության» գործակալության և մասնավոր գործակալությունների հանդիպումը, որի ժամանակ քննարկվել են խնդիրները և ներկայացվել են երկրի գործազրկության պաշտոնական տվյալները։

2010թ.-ի դեկտեմբերի 1-ի դրությամբ՝ Հայաստանի գործազրկության մակարդակը 6,9 տոկոս է կազմել՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի 7,3 տոկոսի դիմաց։ Գործազուրկների թիվը նվազել է 83 հազարով՝ 2009թ.-ի դեկտեմբերի 1-ի 84,4 հազարի դիմաց։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:00
04 Նոյեմբերի 2017
Պարզվել է iPhone X–ի գլխավոր խոցելի կողմը (ՎԻԴԵՈ)
Հայտնի է դարձել  iPhone X–ի գլխավոր խոցելի կողմը։
19:58
04 Նոյեմբերի 2017
Հայտնի են աշխարհի ամենավտանգավոր քաղաքները
Հրապարակվել են աշխարհի ամենավտանգավոր քաղաքները։
18:50
04 Նոյեմբերի 2017
Ասպիրինն օգնում է կանխել լյարդի քաղցկեղը
Ասպիրինը դրական է ազդում իմունոթերապիայի վրա։
17:25
04 Նոյեմբերի 2017
Ստեղծվել է ապագայի մեքենա (ՎԻԴԵՈ)
Ապագայի մեքենան ապակե գնդի տեսք ունի` առանց անիվների:
14:11
04 Նոյեմբերի 2017
Անջելինա Ջոլին գաղտնի ամուսնանում է
Անջելինա Ջոլին կրկին պատրաստվում է ամուսնանալ։
12:59
04 Նոյեմբերի 2017
Գրող Զապել Եսայանն աշխարհի ամենախիզախ կանանց հնգյակում է
Ինչպես կարծում էր Եսայանը, գրականությունը զարդ չէ, այլ հզոր զենք և անարդարության դեմ պայքարի միջոցով։
13:56
02 Նոյեմբերի 2017
Հնդկաստանում հազվագյուտ սիամական երկվորյակներ են ծնվել (ՎԻԴԵՈ)
Հնդկաստանում հազվագյուտ սիամական երկվորյակներ են ծնվել` ընդհանուր մարմնով և վերջույթներով, սակայն երկու գլխով։
13:35
02 Նոյեմբերի 2017
Disneyland և Universal–ի խորհրդատուները կօգնեն Հայաստանին Noyland կառուցել
Նախատեսվում է ստեղծել լուրջ ծրագիր, որը հետաքրքիր զարգացում կունենա։
10:29
02 Նոյեմբերի 2017
Հոլիվուդում իսկական համաճարակ է. Դասթին Հոֆմանին մեղադրել են սեքսուալ ոտնձգությունների մեջ
Բլոգեր Աննա Գրեմ Հանթերը հայտարարել է, որ նա սեքսուալ բնույթի ոտնձգությունների է ենթարկվել դերասան Դասթին Հոֆմանի կողմից:
19:34
01 Նոյեմբերի 2017
«Մահացու ինքնավար զենքի» կիրառման հետ կապված հայկական հրատապ բանաձևն ընդունվել է Եվրանեսթ ԽՎ-ում. Արմեն Աշոտյան
Բանաձևին դեմ է քվեարկել ադրբեջանական պատվիրակությունը:
11:59
31 Հոկտեմբերի 2017
Քիմ Քարդաշյանին մեղադրել են ռասիզմի մեջ (ՎԻԴԵՈ)
Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը բացասական մեկնաբանությունների տարափի է արժանացել:
14:56
30 Հոկտեմբերի 2017
Ծառայությունից խուսափած հայեր են ձերբակալվել Ռուսաստանում
/. Ռուսաստանում երկու հայ է ձերբակալվել, ովքեր գտնվում են հետախուզման մեջ զինվորական ծառայությունից խուսափելու կասկածանքով։