483.82
-0.09
522.04
-3.39
8.49
+0.01
+13
Եղանակը Երևանում
Հայ
ԱՌՀՀԿ-ն նոր գիրք է ներկայացրել Հայաստանում սահմանադրական պետության կառուցման խնդիրների մասին
16:37
13 Դեկտեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ազգային և ռազմավարական հետազոտությունների հայկական կենտրոնը (ԱՌՀՀԿ) երկուշաբթի Երևանում ներկայացրել է «Սահմանադրական պետության կառուցման խնդիրները Հայաստանում»՝ ԱՌՀՀԿ ավագ փորձագետ Մանվել Սարգսյանի խմբագրմամբ:

«Այս գիրքը Կենտրոնի՝ երիտասարդ մասնագետների պատրաստման առաքելության մի մասն է, մասնագետներ, ովքեր թարմ գաղափարներ կբերեն հայկական վերլուծական մտքի ոլորտ»,- գրքի շնորհանդեսի ընթացքում ասաց ԱՌՀՀԿ ղեկավար Ռիչարդ Գիրագոսյանը:

Գիրագոսյանը հայտնեց, որ գրքի հեղինակային կազմը երիտասարդ հրապարակախոսներ ու քաղաքագետներ են, ովքեր իրենց հայացքներն են արտահայտում վերջին 20 տարիների ընթացքում Հայաստանի քաղաքական կյանքի վերաբերյալ:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց գրքի համահեղինակ և խմբագիր Մանվել Սարգսյանը, աշխատությունը սահմանադրական պետության կառուցման ճանապարհին Հայաստանի կատարած քայլերը իրապես գնահատելու մի փորձ է:

«Հայաստանում իրական սահմանադրական պետության ձևավորմանը խանգարում է, նախևառաջ, նման պետության արժեքի վերաբերյալ վատ պատկերացումը մեր քաղաքական վերնախավի շրջանակներում, որի մոտ բացակայում է ներքին հրամայականը՝ գիտակցումն այն բանի, որ այս սահմանադրական իրավական պետությունն անհամեմատելի է նրա հետ, ինչ մենք ունենք»,- ասաց նա:

Միաժամանակ փորձագետը նշեց, որ 2008 թվականի մարտյան կաթվածից հետո շատ բան է փոխվել քաղաքական վերնախավում և հասարակությունում:

«Ըստ էության, մարդիկ մարտի դեպքերից հետո Հայաստանում սկսեցին հասկանալ, որ այլևս այսպես շարունակվել չի կարող, որ, վերջիվերջո, երկրին պետք է իշխանություն, որը կընտրվի արդար ընտրությունների արդյունքում»,- ավելացրեց Սարգսյանը:

Հայտնի պատմաբան, Լոս Անջելեսի համալսարանի պրոֆեսոր Ռիչարդ Հովհաննիսյանն իր ողջույնի խոսքում նշեց գրքի հեղինակների մեծ աշխատանքը:

«Ես ծանոթ չեմ հայկական սահմանադրության բոլոր մանրամասներին, սակայն պետք է նշեմ, որ հարցը ոչ թե սահմանադրության որակն է, այլ այն, թե որքանով են պահպանվում նրա նախատեսած դրույթները»,- ասաց պրոֆեսորը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
17:58
27 Մարտի 2017
Կադիրովը և Գալուստյանը Պուտինի աշխատասենյակի մոտ խոստացան «ՆԱՏՕ»-ի պատասխանում «հասնել գլխավորին» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը, կոմիկ Միխայիլ Գալուստյանը և Comedy Club-ի ռեզիդենտ Դմիտրի Գրաչյովը հումորային մանրապատում են նկարահանել
11:08
27 Մարտի 2017
Հայաստանում մարտի վերջին անկայուն եղանակ է սպասվում
Հայաստանում մարտի վերջին օրերին անկայուն եղանակ է սպասվում։
17:52
26 Մարտի 2017
5 գործողություն, որ չարժե անել ուտելուց անմիջապես հետո
Մեզանից շատերն ապրում են ժամանակի մշտական պակասի պայմաններում, և դա չի կարող չազդել մեր օրվա վրա:
13:45
26 Մարտի 2017
ԱՄՆ-ում մահացել է աշխարհահռչակ Strangers in the night հիթի հեղինակներից մեկը՝ Ավո Ուվեզյանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հանրաճանաչ ջազմեն, Strangers in the night հիթի հեղինակներից մեկը, սիգար արտադրող ճանաչված AVO ընկերության հիմնադիր Ավո Ուվեզյանը մահացել է ԱՄՆ-ում 91 տարեկան հասակում:
17:47
25 Մարտի 2017
Ինչպե՞ս տարբերել իսկական չորամիրգը վնասակարից. մի քանի խորհուրդ
Իսկական չորամրգերը ոչնչով մշակված չեն և չորացվել են մաքուր օդին:
13:12
25 Մարտի 2017
Facebook Messenger–ում առաջիկա օրերին ռեակցիաների և tag-ի հնարավորություն կավելանա
Facebook–ը կրկին թարմացրել է իր մեսենջերը:
15:08
23 Մարտի 2017
Հենրիխ Մխիթարյան. երբեք ոչնչից մի ընկճվեք, լավատես եղեք և պայքարեք ձեր նպատակների համար
Մխիթարյանը հանդիպել է Մանկական արյունաբանական կլինիկական բաժանմունքի՝ լեյկոզով, լիմֆոգրանուլեմատոզով, լիմֆոմայով և այլ հիվանդություններով տառապող բոլոր երեխաների հետ։
13:25
23 Մարտի 2017
Սուրենյան. գարունը բուռն կերպով վերադառնում է Հայաստան
Ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով։
19:52
22 Մարտի 2017
Լապշինի կինը հայտնել է, որ Լապշինի առողջական վիճակը վատացել է
Բլոգեր Ալեքսանդր Լապշինի առողջական վիճակը լուրջ մտահոգության տեղիք է տալիս։
10:30
22 Մարտի 2017
Օդերևութաբանները կանխատեսում են Հայաստանում տեղումների դադարում և եղանակի տաքացում
Հայաստանում մարտի 24-25 սպասվում է առանց տեղումների եղանակ:
15:17
21 Մարտի 2017
Անտոնիո Բանդերասը կրկին հոսպիտալացվել է
Հունվարի վերջին Անտոնիո Բանդերասը շտապ տեղափոխվել էր հիվանդանոց սրտի սուր ցավերի պատճառով։
14:32
21 Մարտի 2017
Հայաստանում ավելի քան 600 մարդ է հոսպիտալացվել գրիպով և ՍՇՎ–ով. ԱՆ
Մարտի 20–ի դրությամբ Հայաստանում հոսպիտալացվել է շուրջ 630 մարդ գրիպի և ՍՇՎ–ի ախտանիշներով։