484.04
+0.53
521.46
-0.05
8.41
+0.05
-2
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի բնակիչները կճանաչեն Կաղանդ Պապին
17:15
10 Դեկտեմբերի 2010

Երևանի բնակիչները կծանոթանան հայ Ձմեռ Պապի՝ Կաղանդ Պապի հետ Հայաստան-2010 ձմեռային փառատոնի շրջանակներում, որը տեղի կունենա դեկտեմբերի 25-ից մինչև հունվարի 6-ը մայրաքաղաքում, ուրբաթ լրագրողներին հայտնեց «Կանաչաստան» հասարակական կազմակերպության նախագահ, փառատոնի նախաձեռնող և կազմակերպիչ Րաֆֆի Նիզիբլյանը։

«Կաղանդ Պապն ազգագրական կերպար է, նա ավելի շուտ փիլիսոփայական կերպար է եղել, ում մասին ավանդույթ չկա, բայց նրա մասին երգեր և խաղեր կան, որոնք մենք մտադիր ենք հետագայում վերականգնել»,- ասաց Նիզիբլյանը։

Նա նշեց, որ այս տարի Կաղանդ Պապի կերպարի ստեղծման համար մրցույթ է հայտարարվել, և կերպարի տարբեր տարբերակներ են ներկայացվել՝ ոչխարի հագուստով հովիվից մինչև թանկարժեք հագուստով թագավորը։

«Աշխատանքի ընթացքում մեր դիզայներները ձգտել են, որ նա, պահպանելով ավանդական յուրահատկությունները, միաժամանակ ժամանակակից լինի, արդյունքում այդ կերպարն է ստեղծվել»,- ասաց Նիզիբլյանը։

Նա նշեց, որ պապիկի կոշիկները նմանեցվել են այն ձմեռային կոշիկներին, որոնք հնում հագել են հայերը, իսկ նրա հագուստի վրա Կենաց ծառի հայկական մանրանկարի տարրեր են տեղ գտել։ Գուլպաներն ու գլխարկը ավանդական հայկական կարմրածիրանագույն են։

Նիզիբլյանը տեղեկացրեց, որ 2010թ.-ի գարնանը մրցույթ էր հայտարարվել Կաղանդ Պապի մասին հեքիաթի ստեղծման համար, որը շուտով կհրատարակվի, և Գրքի փառատոնի օրերին անվճար կմատուցվի մասնակիցներին, իսկ Երևանի Սիրահարների այգում հեքիաթասացն այն կկարդա երեխաների համար։

«Կաղանդ Պապի հեքիաթը նման չէ ավանդական հայկական հեքիաթային կերպարներին և կախարդական հատկություններ ունի՝ նա թռչում է Տիեզերք և մարդկանց իմաստության քարեր և լույս է բերում։ Նա նաև օգնականներ ունի՝ կախարդական ոգիներ, որոնք կօգնեն նրան պատրաստվել Ամանորին»,- ասաց նա։

Նիզիբլյանը կարծում է, որ հայերը պետք է վերականգնեն իրենց ազգային կերպարներն ու ավանդույթները, ժամանակակից դարձնեն նրանց, այնպիսի տոներ ստեղծեն, որոնց միջոցով հնարավոր լինի հանդես գալ աշխարհի առաջ։ -0-
Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
15:08
23 Մարտի 2017
Հենրիխ Մխիթարյան. երբեք ոչնչից մի ընկճվեք, լավատես եղեք և պայքարեք ձեր նպատակների համար
Մխիթարյանը հանդիպել է Մանկական արյունաբանական կլինիկական բաժանմունքի՝ լեյկոզով, լիմֆոգրանուլեմատոզով, լիմֆոմայով և այլ հիվանդություններով տառապող բոլոր երեխաների հետ։
13:25
23 Մարտի 2017
Սուրենյան. գարունը բուռն կերպով վերադառնում է Հայաստան
Ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով։
19:52
22 Մարտի 2017
Լապշինի կինը հայտնել է, որ Լապշինի առողջական վիճակը վատացել է
Բլոգեր Ալեքսանդր Լապշինի առողջական վիճակը լուրջ մտահոգության տեղիք է տալիս։
10:30
22 Մարտի 2017
Օդերևութաբանները կանխատեսում են Հայաստանում տեղումների դադարում և եղանակի տաքացում
Հայաստանում մարտի 24-25 սպասվում է առանց տեղումների եղանակ:
15:17
21 Մարտի 2017
Անտոնիո Բանդերասը կրկին հոսպիտալացվել է
Հունվարի վերջին Անտոնիո Բանդերասը շտապ տեղափոխվել էր հիվանդանոց սրտի սուր ցավերի պատճառով։
14:32
21 Մարտի 2017
Հայաստանում ավելի քան 600 մարդ է հոսպիտալացվել գրիպով և ՍՇՎ–ով. ԱՆ
Մարտի 20–ի դրությամբ Հայաստանում հոսպիտալացվել է շուրջ 630 մարդ գրիպի և ՍՇՎ–ի ախտանիշներով։
11:09
21 Մարտի 2017
Երեք հայ գործարար ներառվել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում` ըստ Forbes–ի
Forbes հեղինակավոր ամսագիրը երկուշաբթի հրապարակել է դոլարային միլիարդատերերի ամենամյա համաշխարհային վարկանիշը։
20:05
20 Մարտի 2017
Հանրապետության մի շարք ճանապարհներին ձյուն է տեղում. փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը
Բքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը:
18:58
20 Մարտի 2017
Հայաստանի տարածքին ցուրտ ճակատ է մոտենում. հնարավոր է ձյուն տեղա նաև Երևանում. Սուրենյան
Հանրապետության տարածքով անցնելու է հյուսիս-արևմտյան ցուրտ ճակատ, ինչի հետևանքով ջերմաստիճանը կնվազի։
18:34
20 Մարտի 2017
«Արենա Շապիտո» միջազգային կրկեսը կուրախացնի երևանցիներին իր ներկայացումներով
Մայրաքաղաքում հյուրընկալվել է «Արենա Շապիտո» միջազգային կրկեսը:
13:35
20 Մարտի 2017
Աստղային դիետա կամ ինչպես է Քիմ Քարդաշյանը նիհարել գրեթե 20 կգ-ով
Այս դիետայով Քիմ Քարդաշյանը 3 ամսում նիհարել է 19 կգ-ով:
11:37
20 Մարտի 2017
Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի հատվածը փակ է
Ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: