480.44
-0.05
545.78
+5.04
8.07
-0.08
+31
Եղանակը Երևանում
Հայ
«Հայաստան-2010 ձմեռային փառատոնը» մեկնարկում է դեկտեմբերի վերջին
15:16
10 Դեկտեմբերի 2010

«Հայաստան-2010 ձմեռային փառատոնի» շրջանակներում անցկացվող միջոցառումները մեկնարկում են դեկտեմբերի 25-ին Երևանում և կավարտվեն հունվարի 6-ին, ուրբաթ լրագրողներին հայտնեց «Կանաչաստան» հասարակական կազմակերպության նախագահ, փառատոնի նախաձեռնող և կազմակերպիչ Րաֆֆի Նիզիբլյանը։

Նիզիբլյանը նշեց, որ չորրորդ  «Ձմեռային փառատոնը» կսկսվի ավանդական ձմեռային երթով՝ Երևանի քաղաքապետարանի շենքից մինչև Սիրահարների այգի, որտեղ բաց համերգ կանցկացվի։

«Մենք ծրագրում ենք Սիրահարների այգում մի շարք հետաքրքիր միջոցառումներ անցկացնել՝ նվերների տոնավաճառ կլինի, երեխաների և մեծահասակների համար խաղեր, այս տարի Orange Armenia ընկերության հետ համատեղ նաև մենք «Ձմեռային փառատոն»-ի երաժշտական օրեր կանցկացնենք, ջազի, ռոքի, բլյուզի և ակումբային երաժշտության օրեր կլինեն դիջեի մասնակցությամբ»,- ասաց նա։

Նիզիբլյանը նշեց, որ փառատոնի շրջանակներում ամեն օր Սիրահարների այգում տոն կլինի. առավոտյան 11։00-ից  բոլոր տարիքի մարդկանց համար տարբեր միջոցառումներ կանցկացվեն։

Ըստ նրա, այս տարվա փառատոնի յուրահատկությունն այն է, որ առաջին անգամ երկրի բնակիչների առաջ հանդես կգա հայկական ազգային Կաղանդ Պապը, որի կերպարը հայկական լեգենդներից վերականգնվել և լրամշակվել է։

Նիզիբլյանը նաև նշեց, որ այս տարի առաջին անգամ բարեգործական ակցիա կկազմակերպվի, քանի որ միջոցառումներն անվճար են լինելու, կազմակերպիչները բոլոր մասնակիցներին առաջարկում են իրենց հետ նոր կամ հին գրքեր, գրենական պիտույքներ կամ խաղալիքներ բերել անապահով ընտանիքների երեխաների համար։ «Հավաքված իրերը կփոխանցվեն «Զանգակատուն» կազմակերպությանը, որը դրանք կփոխանցի այդ ընտանիքներին։ Նոր տարին հրաշքների և անակնկալների շրջան է, և անակնկալները պետք է բոլորի համար լինեն»,- ասաց նա։

Նիզիբլյանը նշեց նաև, որ տվյալ միջոցառումների նպատակն ազգային կոլորիտով հայկական ամանորյա ավանդույթ ստեղծելն է։

Միջոցառման կազմակերպիչներն են՝ «Կանաչաստան» հասարակական կազմակերպությունը և Deem Communications ընկերությունը՝ Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, ինչպես նաև այնպիսի ընկերությունների, ինչպիսիք են, մասնավորապես, Orange Armenia-ն, «Աշտարակ կաթ»-ը , Coca-cola Armenia-ն։–0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:02
29 Հունիսի 2017
Սողունների սեզոնային ակտիվացում. ԱԻՆ–ը հորդորում է զգոն լինել
Ի՞նչ պետք է անել օձի խայթոցի դեպքում։
11:42
29 Հունիսի 2017
Մահացել է «Իվանուշկի International» խմբի նախկին անդամ Օլեգ Յակովլևը
48 տարեկանում կյանքից հեռացել է Իվանուշկի International» խմբի նախկին անդամ Օլեգ Յակովլևը։
11:18
29 Հունիսի 2017
Գարիկ Մարտիրոսյանի կինը 6 ժամ պարել է Ազատության հրապարակում և արևահար եղել Երևանում (ՎԻԴԵՈ)
Հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանի կինը` Ժաննա Լևինան, Instagram–ում հրապարակել է երևանյան արկածների տեսանյութը։
19:49
28 Հունիսի 2017
ԱՄՆ–ում 5–ամյա որդու սպանության մեջ մեղադրվող Արամազդ Անդրեսյանը, հնարավոր է, դատապարտվի 25 տարվա ազատազրկման (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Հնգամյա որդու սպանության մեջ մեղադրվող Արամազդ Անդրեսյանն իրեն բավականին տարօրինակ է պահել Նևադա նահանգի դատարանի դահլիճում։
18:41
28 Հունիսի 2017
Շոգը չի խնայում ոչ մեկին. «եղանակային գուրու» Սուրենյանը ևս հանձնվում է
Վերջին մի քանի օրը Երևանում և Հայաստանի մարզերում հաստատվել է անոմալ շոգ եղանակ։
14:51
28 Հունիսի 2017
Ո՞ր մթերքներն են չափազանց անցանկալի շոգին. մեկնաբանում է գլխավոր ինֆեկցիոնիստը
Հայաստանն այն երկրներից է, որտեղ ամառային և ձմեռային ջերմաստիճանների տարբերությունը հասնում  է 65 աստիճանի:
13:01
28 Հունիսի 2017
Ինչ վտանգներ ունի սաստիկ շոգը. զգուշացնում է ԱՆ–ը
Ամառային եղանակը, մարդու օրգանիզմի վրա բարերար ազդեցության հետ մեկտեղ, կարող է նաև առաջացնել առողջական վիճակի տարաբնույթ խանգարումներ:
11:55
28 Հունիսի 2017
Ադրբեջանական ավիաուղիները սպառնացել են լուծել «հայկական ձևով հնդկահավի» հարցը
«Ադրբեջանական ավիաուղիները» պատրաստվում է դիմել «Աէրոֆլոտին» խնդրանքով։
20:17
26 Հունիսի 2017
Ամիչ կամ ով է պատրաստել հայկական ձևով հնդկահավը Բաքու մեկնող օդանավի ուղևորների համար
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը որոշեց ավելի մանրամասն տեղեկանալ հայկական ավանդական խոհանոցի այս ճաշատեսակի մասին։
17:22
26 Հունիսի 2017
Սուրենյան. հուլիսն ուժեղ շոգերով է սկսվելու
Գագիկ Սուրենյանը տեղեկացնում է, որ հուլիսն ուժեղ շոգերով է սկսվելու։
15:13
26 Հունիսի 2017
Ծաղկամա՞ն, թե՞ գավաթ` վիճում են Գարիկն ու Հենրիխը (ՎԻԴԵՈ)
ՈՒՀԱ YouTube–ի ալիքում կարճ կատակ տեսանյութ է հրապարակվել` «Երալաշ»–ի ոճով։
13:59
26 Հունիսի 2017
Հազվագյուտ ալմաստն այսուհետ կկրի հայազգի լեգենդար հետախույզների անունը
Ռուսաստանում հազվագյուտ ալմաստն անվանակոչվել է ի պատիվ խորհրդային լեգենդար հետախույզներ Գևորգ և Գոհար Վարդանյանների: