480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+2
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ԿԳ նախարարությունն ու ՄՄԿ-ն թրաֆիքինգի մասին դպրոցներն իրազեկելու համատեղ նախագիծ են ներկայացրել
14:42
09 Դեկտեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և Միգրացիայի միջազգային կազմակերպությունը հինգշաբթի Երևանում մեկնարկած՝ Հայաստանում մարդկանց առևտրի կանխարգելմանն ուղղված դպրոցական կրթական ծրագրի նվաճումների փոխանակման թեմայով կոնֆերանսի ժամանակ ներկայացրել են մարդկանց անօրինական փոխադրումներին առնչվող դպրոցական առարկայական ծրագրի համատեղ նախագիծը:

«Այս ծրագրի նպատակն է 15-17 տարեկան դպրոցականներին, ինչպես նաև նրանց ուսուցիչներին և ծնողներին իրազեկել թրաֆիքինգի ռիսկերի և հետևանքների մասին», - կոնֆերանսի ընթացքում ասաց ՄՄԿ-ի Հայաստանի առաքելության գրասենյակի ղեկավար Իլոնա Տեր-Մինասյանը:

Նա տեղեկացրեց, որ Հայաստանի բոլոր դպրոցներում ծրագիրը ներդնելուց առաջ 2009թ.-ի ընթացքում ՀՀ ԿԳ նախարարությունն ու ՄՄԿ-ն երկրի 18 դպրոցներում փորձարկել են այդ ծրագիրը

Իրականացվել է նաև ուսուցիչների համապետական վերապատրաստում, որին մասնակցել են 1500 ուսուցիչներ 1420 հանրակրթական դպրոցներից և 200 դասախոսներ միջին մասնագիտական կրթօջախներից:

Կոնֆերանսի ընթացքում ներկայացվել է ՀՀ ԿԳՆ-ի Կրթության ազգային ինստիտուտի կողմից հաստատված մարդկանց թրաֆիքինգի վերաբերյալ երեք ուսումնական ձեռնարկ ավագ դպրոցի համար, որոնք նախատեսված են ուսուցիչների, ծնողների և աշակերտների համար:

Թրաֆիքինգի հարցերով խորհրդի աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների բաժնի ղեկավար Ձյունիկ Աղաջանյանն իր հերթին նշեց, որ ողջ աշխարհում համապատասխան իրազեկումն այսօր թրաֆիքինգի դեպքերը կանխարգելող ամենաարդյունավետ զենքն է:

«Այս ծրագիրն առաջին հերթին կարևոր է նրանով, որ դրա օգնությամբ սերունդ է դաստիարակվում, որն արդեն զինված է համապատասխան գիտելիքներով և վերջիվերջո հասարակություն կձևավորվի, որը ոչ միայն գիտի իր իրավունքները, այլև կարող է և պետք է ղեկավարվի դրանցով, պետք է պաշտպանի դրանք», - ասաց նա:

Ծրագիրը ֆինանսավորում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալությունը:

Թրաֆիքինգի հարցերով խորհրդի աշխատանքային խմբի ղեկավարի տվյալների համաձայն, հանրապետությունում ամեն տարի գրանցվում է թրաֆիքինգի 40-50 զոհ, որոնց մեծ մասը սեքսուալ ոտնձգության զոհեր են:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:25
03 Դեկտեմբերի 2016
Սուպերմոդելները «հարձակվել են» բուրգերների և ալկոհոլի վրա Victoria's Secret–ի շոուից հետո (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Փարիզում կայացած շոուից հետո Victoria's Secret–ի «հրեշտակները» գնացել են ռեստորան, որտեղ պատվիրել են կալորիաներով հարուստ ուտելիք, այդ թվում` բուրգեր, կարտոֆիլ «ֆրի» և ալկոհոլային կոկտեյլներ։
19:00
03 Դեկտեմբերի 2016
Մեր մոլորակի համար ամենավտանգավոր ժամանակն է. Սթիվեն Հոքինգ
Բրիտանացի ֆիզիկոս–տեսաբան Սթիվեն Հոքինգը կարծում է, որ այժմ «մեր մոլորակի ամենավտանգավոր ժամանակն է»։
18:15
03 Դեկտեմբերի 2016
Գիտնականները նշել են, թե ինչու է երեխաներին անհրաժեշտ օրվա խիստ ռեժիմ
Ծնողներին դժվար է լինում հետևել կարգապահության երեխայի դաստիարակության հարցում: Սակայն հոգեբանները վստահ են, որ ծնողները պետք է ձգտեն կարգուկանոնի, քանի որ օրվա ռեժիմին հետևելը շատ կարևոր է երեխաների համար երկարաժամկետ հեռանկարում։
11:22
03 Դեկտեմբերի 2016
Հայաստանի որոշ ճանապարհներ դժվարանցանելի են. Ջերմուկում ձնաբուք է
Լարսի անցակետը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
10:30
03 Դեկտեմբերի 2016
Հայաստանում ձյան տեսքով տեղումներ են սպասվում
Հաջորդ շաբաթվանից Հայաստանի գրեթե ողջ տարածքում սպասվում են ձյան տեսքով տեղումներ։
16:57
02 Դեկտեմբերի 2016
«Շոկոլադի բանկը» քաղցրավենիք կհավաքի Գյումրիի տնակներում բնակվող երեխաների համար
Նոր տարվա կապակցությամբ` Հայ օգնության ֆոնդն իրականցնում է «Շոկոլադի բանկ» նախաձեռնությունը` Գյումրիի տնակներում բնակվող երեխաների համար:
15:55
02 Դեկտեմբերի 2016
Արագածոտնի մարզում թույլ ձյուն է. Լարսի անցակետը փակ է
Դեկտեմբերի 2-ի ժամը 15.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են:
15:32
02 Դեկտեմբերի 2016
Քիմ Քարդաշյանը 2016 թ.-ին Instagram-ի ամենաճանաչված աստղերի հնգյակում է
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ներառվել է Instagram-ի ամենաճանաչված աստղերի հնգյակում:

12:33
02 Դեկտեմբերի 2016
Սեռական բնույթի գործողություններ են կատարվել 50-ամյա տղամարդու նկատմամբ Երևանում
50-ամյա տղամարդը հայտարարել է, որ 2 տղամարդիկ իր նկատմամբ սեռական բնույթի գործողություններ են կատարել:
20:26
01 Դեկտեմբերի 2016
Մառա Բաղդասարյանը հորն է ուղարկել դատարան իր փոխարեն
Սավյոլովի հաշտարար դատարանի նիստին չի ներկայացել մրցավազորդուհի Մառա Բաղդասարյանը։

19:40
01 Դեկտեմբերի 2016
Victoria’s Secret 2016 շոու (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Փարիզի Grand Palais–ում անցկացվել է Victoria's Secret Fashion Show 2016–ը։
15:59
01 Դեկտեմբերի 2016
Հայկական Beeline-ը սմարթֆոնների նախատոնական վաճառք է անցկացնում
Beeline-ը հայտարարում է սմարթֆոնների վաճառքի նախատոնական ակցիայի անցկացման մասին։