486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
+1
Եղանակը Երևանում
Հայ
Կիրկորովը ներողություն է խնդրել ռեժիսոր Յաբլոկովայից և խոստովանել, որ լուրջ հիվանդ է
16:04
08 Դեկտեմբերի 2010

Երգիչ Ֆիլիպ Կիրկորովը ներողություն է խնդրել «Ոսկե գրամոֆոն-2010» արարողության երկրորդ ռեժիսոր Մարինա Յաբլոկովայից, ով երգչին մեղադրել էր իրեն ծեծելու մեջ: Կիրկորովը խոստովանել է, որ լուրջ հիվանդ է, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Ցավոք, ստիպված եմ ասել, որ երկար ժամանակ ես վախենում էի խոստովանել անգամ ինքս ինձ: Հավանաբար, ես լուրջ հիվանդ եմ: Տարին երկու անգամ լուրջ նոպաներ եմ ունենում, որոնց արդյունքում ես ոչինչ չեմ հիշում և չեմ հասկանում, թե ինչ եմ անում: Ես ինքս սարսափած եմ այդ փաստից: Եվ միայն հիմա եմ հասկանում, որ պետք է լուրջ բուժում ստանալ»,- ասվում է երգի կայքում տեղադրված հայտարարության մեջ:

«Ես ցանկանում եմ ներողություն խնդրել Մարինա Յակովլովայից անձամբ և հրապարակավ: Ես ցավում եմ կատարվածի համար: Հասկանում եմ կյանքի տվյալ իրավիճակում դա այնքան էլ կշռելի չի հնչում, սակայն ինձ համար սա լուրջ բուժում ստանալու ազդանշան է: Վստահեցնում եմ, որ ես իրականում բոլորվին այդպիսին չեմ: Ներողություն եմ խնդրում բոլոր նրանցից, ովքեր վրդովվել են իր ոչ ադեկվատ արարքից»,- գրում է Կիրկորովը:

Երկուշաբթի Յաբլոկովան դիմում էր ներկայացրել Մոսկվայի ՆԳԳՎ ղեկավար Վլադիմիր Կոլոկոլցևի անունով Կիրկորովի դեմ քրեական գործ հարուցելու խնդրանքով՝ մեղադրելով, որ նա ծեծել ու վիրավորել է իրենց նախորդ շաբաթ իրը կրեմլի պալատում « Ոսկե գրամոֆոն»-ի փորձի ժամանակ: Ինչպես հաստատում է տուժողը, երգչին զայրացրել է աչքերին ուղղված լուսարձակը և նա կոպիտ ձևով վիրավորել է ռեժիսորին, քանի որ նա է եղել փորձի տեխնիկական ապահովության պատասխանատուն: Կիրկորովը սկզբում հերքում էր բոլոր մեղադրանքները:

Երեքշաբթի Յաբլոկովան հայտնել է ՌԻԱ Նովոստիին, որ իր փաստաբանը հանդիպել է Կիրկորովի փաստաբանին, նրանք առաջարկել են հաշտության համաձայնագիր կնքել՝ հաշվի առնելով այն փաստը, որ երգիչն իսկապես ծեծել է ռեժիսորին: Սակայն ռեժիսորը հրաժարվել է այդ համաձայնագրից և պատրաստվում է դատարան դիմել:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:15
26 Փետրվարի 2017
Տղամարդկանց երկարակեցությունը կախված է նրանց ընտրած կնոջից
Հետաքրքիր է՝ ինչպե՞ս են տղամարդիկ պատկերացնում իրենց համար իդեալական կնոջը:
17:45
26 Փետրվարի 2017
Microsoft–ի սարքավորումների կառավարման ամպային նոր գործիքը շուտով հասանելի կլինի Հայաստանում
Microsoft ընկերության Intune for Education գործիքը շուտով հասանելի կլինի Հայաստանի դպրոցների համար:
20:35
25 Փետրվարի 2017
Ինչպես նիհարել 10 կգ 7 օրում. շատ պարզ և արդյունավետ դիետա
Առջևում գարուն է, և շատ աղջիկներ ու կանայք մտածում եմ` ինչպես կարելի է ձերբազատվել ձմռան ընթացքում ձեռք բերած ավելորդ քաշից։
19:25
25 Փետրվարի 2017
Ավստրալիայում մատուցողուհին պոչից քաշելով ռեստորանից դուրս է հանել հսկա մողեսի (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Չորս օրում տեսանյութը դիտել է ավելի քան 310 հազար օգտատեր։
18:25
25 Փետրվարի 2017
Համեղ Պահք. հայկական պասուց կերակրատեսակների տասնյակը
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը որոշել է իր ընթերցողին ներկայացնել հայկական ավանդական խոհանոցի պասուց համեղ կերակրատեսակների լավագույն տասնյակը։
17:23
25 Փետրվարի 2017
Չեխիայում հայրերն արձակուրդ կունենան երեխայի ծնունդից հետո
Չեխական խորհրդարանը հավանություն է տվել երեխայի ծնունդից հետո հայրերի համար արձակուրդ սահմանելու որոշմանը:
16:25
25 Փետրվարի 2017
Երևանաբնակ տղամարդը ԱՄԷ–ում աշխատանքային շահագործման է ենթարկվել
Երևանաբնակ 38-ամյա տղամարդը Արաբական Միացյալ Էմիրություններում աշխատանքային շահագործման է ենթարկվել:
15:15
25 Փետրվարի 2017
Ցնցող բացահայտում. գոյություն ունի կյանք մահից հետո, և գերմանացի գիտնականներն ապացուցել են դա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Փորձագետների խումբը պնդում է, որ գոյություն ունի կյանք մահից հետո, և դա ապացուցվել է կլինիկական գիտափորձերի միջոցով։
14:25
25 Փետրվարի 2017
Հանգստյան օրերին տեղի կունենա այս տարվա առաջին արեգակնային խավարումը
Հանգստյան օրերին Երկիր մոլորակի բնակիչները կարող են դառնալ աստղագիտական եզակի երևույթներից մեկի`արեգակնային խավարման ականատեսը։
13:11
25 Փետրվարի 2017
Facebook-ի օգտատերերը հայտնում են խափանումների մասին
Ֆեյսբուքում խափանումներ են նկատվում:
20:06
23 Փետրվարի 2017
Գիտնականն ու զբոսավարն ընկել են գործող հրաբխի խառնարանը և ողջ են մնացել
Արգենտինացի գիտնական–հրաբխագետ Ռոդոլֆո Ալվարեսը (Rodolfo Alvarez) և նրա զբոսավարը ողջ են մնացել Նիկարագուայի Մասայա գործող հրաբխի խառնարանն ընկնելուց հետո։