478.62
+0.08
550.51
-1.2
8.1
+0.01
+22
Եղանակը Երևանում
Հայ
Վերջին տարիների կառուցապատումն ամբողջովին աղճատել է Երևանի էկոլոգիան. փորձագետ
19:16
07 Դեկտեմբերի 2010

Վերջին տարիներին Երևանի խիտ կառուցապատումն ամբողջովին աղճատել է քաղաքի էկոլոգիան, երեքշաբթի «Մայրաքաղաքների էկոլոգիան՝ մեգապոլիսի խնդիրները» թեմայով Մոսկվա-Երևան տեսակամուրջի ժամանակ ասաց «Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ, ՀՀ բնապահպանության նախկին նախարար, ԵՊՀ պրոֆեսոր Կարինե Դանիելյանը։

«Երևանը հիմնականում կիսաանապատային գոտում է գտնվում, և քաղաքը կառուցելու համար փոքր և մեծ կենտրոնների՝ ընդհանրապես քաղաքի շուրջ այգիների եռակի գոտիներ են տեղադրվել։ Այսպիսով, քաղաքի կանաչ կարկաս է ստեղծվել»,- ասաց Դանիելյանը՝ ավելացնելով, որ վերջին տարիների կառուցապատումը սպանել է այդ կարկասը։

Ըստ նրա, դրանից հետ համապատասխանաբար փոխվել է քաղաքի կլիման։

«Հայաստանի տաքացումն ընդհանուր առմամբ համահունչ է տիեզերքի օդի ջերմաստիճանի փոփոխություններին, բայց ահա Երևանում տաքացման մակարդակը կրկնակի բարձր է»,- ասաց Դանիելյանը՝ ընդգծելով, որ այդ կերպ Երևանի քաղաքաշինությունը հարմարացված չէ կլիմայական պայմանների փոփոխություններին։

Դանիելյանը նշեց, որ ընդհանուր առմամբ Երևանում բարգավաճում է առևտրային ճարտարապետությունը, որն ուղղված է եկամուտ ստանալուն։

«Անհրաժեշտ է ընդհանուր առմամբ փոփոխել քաղաքաշինարարների և քաղաքի բոլոր բնակիչների հոգեկերտվածքը, ինչպես նաև քաղաքական կամք ցուցաբերել այդ բոլոր խնդիրները լուծելու համար»,- ասաց նա։

Ըստ փորձագետի, պետք է օգտվել նաև մյուս քաղաքների զարգացման դրական փորձից։

«Այն, որ Երևանը փոքր քաղաք է համաշխարհային մեգապոլիսի համեմատ, ամենևին չի նշանակում, որ մենք քիչ խնդիրներ ունենք։ Երևանում բնական էկոլոգիական պայմանների առանձնահատկություն կա՝ խնդիրների առանձնահատկություն։ Մեր օդային ավազանը կեղտոտված է, իսկ դա շատ վտանգավոր է»,- ասաց նա։

Մյուս լուրջ էկոլոգիական խնդիրներից Դանիելյանը նշեց շատ բարձր ուլտրամանուշակագույն ճառագայթումը, որի հետևանքով բավականին բարձր է ֆոտոքիմիական մառախուղի հավանականությունը։ Նա նաև ընդգծեց սեյսմիկ ռիսկերի ոլորտում առկա շատ լուրջ խնդիրները։

«Ինձ թվում է՝ մեր հիմնական խնդիրն այն է, որ մենք հաշվի չենք առել այն սխալները, որոնք արդեն թույլ են տվել աշխարհի մեգապոլիսները»,- ասաց նա։

Վերջում փորձագետն ընդգծեց, որ օրենքների և ենթաօրենսդրական ակտերի առումով Հայաստանում ամեն ինչ կարգին է, դրանք կան, «բայց չեն գործում»։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
23:31
20 Հուլիսի 2017
Linkin Park-ի մենակատար Չեսթեր Բենինգտոնը մահացած է հայտնաբերվել
Linkin Park խմբի երգիչ Չեսթեր Բենինգտոնը մահացած է հայտնաբերվել Լոս Անջելեսում:
19:20
20 Հուլիսի 2017
Լևոն Արոնյանի կինը շարունակում է ասմունքել հայերեն (ՎԻԴԵՈ)
Արիանա Կաոիլին արդեն երկրորդ անգամ զարմացնում է Facebook–ի օգտատերերին հայոց լեզվի և գրականության իմացությամբ։
17:16
20 Հուլիսի 2017
Ամառային սննդակարգի հինգ ոսկե կանոնները
Ամռանը ճիշտ սնվելու և օրգանիզմին չվնասելու հարցը միշտ արդիական է ամռանը։
15:46
20 Հուլիսի 2017
Պետդուման չեղարկել է պարտադիր անվճար ուղեբեռի իրավունքը չվերադարձվող տոմսի պարագայում
ՌԴ Պետդուման վերջնական ընթարցմամբ ընդունել է օրենք, որը ոչ պարտադիր է դարձնում ուղեբեռի անվճար տեղափոխումը չվերադարձվող տոմսի պարագայում։
11:23
20 Հուլիսի 2017
«ԱՅԳ» հոգեբանական կենտրոնի ղեկավարը մահացավ. նրան դանակահարել էին
Այսօր առավոտյան հիվանդանոցում մահացել է «ԱՅԳ» հոգեբանական կենտրոնի ղեկավար Ռուբեն Պողոսյանը։
16:07
19 Հուլիսի 2017
Լիոնի հայազգի քաղաքապետը բազմաթիվ կյանքեր է փրկել Արցախյան պատերազմի տարիներին
Լիոնի նորընտիր քաղաքապետ Գեորգ (Ժորժ) Քեփենեկյանը 1990-ականներին մի քանի անգամ եղել է Հայաստանում և Արցախում։
15:03
19 Հուլիսի 2017
Պուտինը կառավարության անդամներին պաղպաղակ է հյուրասիրել (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարության անդամներին պաղպաղակ է հյուրասիրել։
14:03
19 Հուլիսի 2017
«Թումոյի» թիմը բրոնզե մեդալ է նվաճել FIRST Global ռոբոտաշինության օլիմպիադայում
Հայաստանը ներկայացնող «Թումո» տեխնոլոգիական կենտրոնի սաները երրորդ տեղն են զբաղեցերել FIRST Global ռոբոտաշինության օլիմպիադայում։
12:20
19 Հուլիսի 2017
Երևանի քաղաքապետարանը լուծում է գտել «կարմիր գծերում» կայանելու սակագների հարցում
Երևանում ավտոկայանատեղի վճարի համար SMS–ով գանձվող գումարի հնարավոր փոփոխությունը մտահոգություն էր առաջացրել հասարակության շրջանում։
19:08
18 Հուլիսի 2017
Հայերը հնարավորություն կստանան ուղիղ թռչել դեպի Իրանի գլխավոր հանգստավայրը
Քիշ կղզին, որը գտնվում է Պարսից ծոցում, Իրանի գլխավոր հանգստավայրերից է։
17:30
18 Հուլիսի 2017
Լոպիրյովան մեկնաբանել է Բասկովի հետ ամուսնության լուրը (ՎԻԴԵՈ)
Վիկտորիա Լոպիրյովան մեկնաբանել է տեղեկությունն այն մասին, որ նա ամուսնանում է Ռուսաստանի «ոսկե ձայն» Նիկոլայ Բասկովի հետ։  
13:01
18 Հուլիսի 2017
Անսպասելի շրջադարձ. Լոպիրյովան ամուսնանում է Բասկովի հետ (ՎԻԴԵՈ)
Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովն անսպասելի գրառում է կատարել Instagram–ում։