486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-11
Եղանակը Երևանում
Հայ
Հաշմանդամների միջազգային օրվան նվիրված ցուցահանդես
16:08
03 Դեկտեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՄԱԿ-ի հայկական գրասենյակի շենքում ուրբաթ բացվել է հաշմանդամություն ունեցող մեծահասակների և երեխաների գեղանկարների և կիրառական արվեստի ստեղծագործությունների ցուցահանդեսը։

«Ցուցահանդեսի նպատակն է հաշմանդամների հիմնական խնդիրները կրկին ներկայացնելը։ Այստեղ ցուցադրված են մեր մեծահասակների և երեխաների գեղարվեստական աշխատանքները, և մենք փորձում ենք, որպեսզի ամենամյա ցուցահանդեսներին նույն աշխատանքները չներկայացվեն։ Մեր Միության մեջ Արվեստի և արհեստի ուսուցման կենտրոն է գործում, որտեղ բավական մեծ թվով երիտասարդներ և երեխաներ են հաճախում, և դեկտեմբերի 3-ին մենք ամփոփում ենք ստեղծագործական տարին, որի պտուղներն այստեղ են ներկայացված»,- ուրբաթ լրագրողներին ասաց «Փյունիկ» հաշմանդամների միության հասարակական կազմակերպության նախագահ Հակոբ Աբրահամյանը։

Ցուցահանդեսին ներկայացված են մանկական նկարներ, փայտե հուշանվերներ, գործվածքներ, ասեղնագործություններ, կիրառական արվեստի նմուշներ։

Նշելով հաշմանդամների հիմնական խնդիրները՝ ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի հանրային կապերի վարչության ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն նշեց, որ դրանք աջակցում են հայկական կառավարության և քաղաքացիական հանրության ջանքերին, որոնց նպատակը հաշմանդամների կյանքը բարելավելն ու հանրության մեջ նրանց ինտեգրումն ապահովելն է։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանն այս կապակցությամբ ընդգծեց Հայաստանի հաշմանդամների հիմնական խնդիրները՝ նշելով, մասնավորապես, հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի տեղավորման հետ կապված բարդությունները։

Բաղդասարյանը կոչ արեց Հայաստանի գործատուներին ուշադրություն դարձնել հաշմանդամների աշխատանքի տեղավորման հարցին՝ ընդգծելով, որ նրանք  նույնպես աշխատունակության մեծ ներուժ ունեն։

Ցուցահանդեսը կտևի մինչև դեկտեմբերի 8-ը։

2010թ.-ի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում ավելի քան 179,2 հազար հաշմանդամ է գրանցված, որոնցից 64 տոկոսը կամ ավելի քան 114,7 հազարն աշխատունակ տարիքում են։ Հաշմանդամների մեծ մասը՝ ավելի քան 17,1 հազարն ապրում է Շիրակի մարզում, իսկ նրանցից ավելի քան 10 հազարն ապրում է Գյումրիում։

Հաշմանդամների միջազգային օրն ամեն տարի նշում են դեկտեմբերի 3-ին՝ սկսած 1992թ.-ից՝ ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողվի 47-րդ նստաշրջանի ընթացքում ընդունված բանաձևի համաձայն։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:25
21 Հունվարի 2017
ԱՄՆ-ում շունը փրկել է տիրոջը ցրտահարությունից` շուրջ 20 ժամ նրա վրա պառկելով (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
ԱՄՆ-ում ոսկեգույն ռետրիվեր ցեղատեսակի շունը կարողացել է փրկել իր տիրոջ կյանքը` շուրջ 24 ժամ նրա վրա պառկելով։
18:10
21 Հունվարի 2017
Իտալիայում կարապների պատկերով «կենդանի» որմնանկար է ստեղծվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Էրոն մականվամբ իտալացի գրաֆիտի նկարիչը Իտալիայի Սան Կլեմենտե քաղաքում ստեղծել է «կենդանի» որմնանկար, որտեղ պատկերել է կարապների երամ:
17:03
21 Հունվարի 2017
Մեծ Բրիտանիայում բորտուղեկցորդուհուն հեռացրել են աշխատանքից բուտերբրոդ ուտելու համար
EasyJet ընկերության բորտուղեկցորդուհին հեռացվել է աշխատանքից բեկոնով բուտերբրոդ գողանալու մասին ծառայողական քննության ավարտից հետո։
16:35
21 Հունվարի 2017
Սախալինում կինը գտել է կես մլն եվրո և ողջ գումարը վերադարձրել տիրոջը
Սախալինում կինը գտել է կես մլն եվրո, 15 հազար դոլար և 1,5 մլն ռուբլի ու ողջ գումարը վերադարձրել է տիրոջը։
14:56
19 Հունվարի 2017
Զգուշացում. այս օրերին հարկավոր է ավելի զգուշավոր լինել, քանի որ ադրբեջանցի հաքերներն առավել ակտիվ կլինեն
Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է, որ այսօր և վաղը հարկավոր է ավելի զգուշավոր լինել, քանի որ ադրբեջանցի հաքերներն առավել ակտիվ կլինեն:
11:23
19 Հունվարի 2017
Մոսկվայաբնակ հայ գործարարի առևանգված դստերը գտել են Հայաստանում
Իրավապահները պարզել են Մոսկվայաբնակ հայ գործարարի 16–ամյա դստեր գտնվելու վայրը։
20:11
18 Հունվարի 2017
Երևանում նախօրեին եռյակ է ծնվել
Նախօրեին` հունվարի 17-ին, Երևանում եռյակ է ծնվել։
14:34
18 Հունվարի 2017
ՌԴ Կենտրոնական բանկը հայկական թեմայով հուշադրամներ կթողարկի
Ռուսաստանի Կենտրոնական բանկը 2017 թվականին հայկական թեմայով հուշադրամներ կթողարկի։
14:24
18 Հունվարի 2017
Մառա Բաղդասարյանն արժանի է բանտի. Ժիրինովսկի
ՌԱԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին լրագրողների հետ զրույցում ասել է, որ ավտոմրցավազորդ Մառա Բաղդասարյանն արժանի է պատժի:
13:50
18 Հունվարի 2017
Մերձմոսկվայի հայ գործարարի դստերը կարող էին առևանգել կոլեկտորները կամ նախկին գործընկերը
Մերձմոսկովյան Սոլնեչնոգորսկի շրջանի հայ գործարարի տասնվեցամյա դստերը կարող էին առևանգել կոլեկտորները կամ հոր նախկին գործընկերը:
21:16
17 Հունվարի 2017
Գիտնականներ. հայհոյախոսությունը կապված է ազնվության հետ
Հոգեբանների միջազգային խումբը պարզել է, որ հաճախ հայհոյող մարդիկ ավելի ազնիվ են։
18:04
17 Հունվարի 2017
Մառա Բաղդասարյանի հայրը նախատել է դստերը դատարանում
Սավյոլովի դատարանի նիստի ժամանակ Մառա Բաղդասարյանի հայրը նախատել է աղջկան: