484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+4
Եղանակը Երևանում
Հայ
Ծաղկաձորում մեկնարկել է ռուս-վրացական մեդիաֆորումը
13:15
02 Դեկտեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ծաղկաձորում մեկնարկել է առաջին ռուս-վրացական մեդիաֆորումը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց «Մարդասիրական համագործակցության կենտրոն»-ի տնօրեն, «Ռուսաստան-Վրաստան. փորձագետների երկխոսություն» ինտերնետ պորտալի խմբագիր Նիկոլայ Սիլաևը։

Երկօրյա ֆորումի նպատակն է աջակցել ռուս և վրացի լրագրողների միջև համագործակցությանը, ռուսական և վրացական լրատվական ընկերությունների շրջանում երկու երկրներում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ գիտելիքների տարածմանը, սատարել երկու երկրների հասարակայնության ներկայացուցիչների միջև կառուցողական շփումները ռուս-վրացական հարաբերություններում ճգնաժամից դուրս գալուն ուղղված փորձագիտական մակարդակով՝ համատեղ առաջարկություններ մշակելու նպատակով։

Ֆորումի կազմակերպիչը «Մարդասիրական համագործակցության կենտրոն» (www.georgiamonitor.org) միջազգային զարգացման օժանդակության ոչ առևտրային գործընկերությունն է։

Ֆորումի օրակարգում ընդգրկված են հետևյալ հարցերը՝ Մեդիան որպես բիզնես. Ռուսաստանի և Վրաստանի փորձը, Քաղաքական ձևափոխությունները Ռուսաստանում և Վրաստանում, Հյուսիսային Կովկասում. սպառնալիքներ, մարտահրավերներ, լուծումներ։ Մեդիան որպես հասարակական կյանքի գործոն Ռուսաստանում և Վրաստանում, Վրաստանը վրացական մեդիադաշտում, Ռուսաստանը վրացական մեդիադաշտում՝ ցանկանում ենք մենք, արդյո՞ք, տեղեկատվական պատերազմի շարունակություն։ Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը, Վրաստանի արտաքին քաղաքականությունը՝ հարաբերությունների ներդաշնակման ներուժը, Մեդիան որպես մասնագիտություն։

Երկու պետությունների տեղեկատվական ոլորտի խնդիրներից բացի, Ռուսաստանից և Վրաստանից հրավիրված բանախոսների մասնակցությամբ կքննարկվեն երկու երկրներում քաղաքական ձևափոխումների հեռանկարները, իրավիճակը Կովկասյան տարածաշրջանում Ռուսաստանի և Վրաստանի հարաբերությունների համատեքստում, նրանց շահերի ներդաշնակեցման պայմանները և հեռանկարային ուղիները, ինչպես նաև մեդիամիությունների հետագա գործակցության ձևերը։

Քննարկմանը կմասնակցեն Վրաստանի և Ռուսատանի մի շարք ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, մասնավորապես, «Վրեմյա նովոստեյ», «Նեզավիսիմայա գազետա», «Ռոսիյսկայա գազետա» (Ռուսաստան) թերթերի, «Ռեզոնանսի», «Ախալի թաոբա», «Գրուզիա ի միր» (Վրաստան), «Էքսպերտ» և «Ռուսկի ռեպորտյոր» ամսագրերի ներկայացուցիչներ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
17:52
26 Մարտի 2017
5 գործողություն, որ չարժե անել ուտելուց անմիջապես հետո
Մեզանից շատերն ապրում են ժամանակի մշտական պակասի պայմաններում, և դա չի կարող չազդել մեր օրվա վրա:
13:45
26 Մարտի 2017
ԱՄՆ-ում մահացել է աշխարհահռչակ Strangers in the night հիթի հեղինակներից մեկը՝ Ավո Ուվեզյանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հանրաճանաչ ջազմեն, Strangers in the night հիթի հեղինակներից մեկը, սիգար արտադրող ճանաչված AVO ընկերության հիմնադիր Ավո Ուվեզյանը մահացել է ԱՄՆ-ում 91 տարեկան հասակում:
17:47
25 Մարտի 2017
Ինչպե՞ս տարբերել իսկական չորամիրգը վնասակարից. մի քանի խորհուրդ
Իսկական չորամրգերը ոչնչով մշակված չեն և չորացվել են մաքուր օդին:
13:12
25 Մարտի 2017
Facebook Messenger–ում առաջիկա օրերին ռեակցիաների և tag-ի հնարավորություն կավելանա
Facebook–ը կրկին թարմացրել է իր մեսենջերը:
15:08
23 Մարտի 2017
Հենրիխ Մխիթարյան. երբեք ոչնչից մի ընկճվեք, լավատես եղեք և պայքարեք ձեր նպատակների համար
Մխիթարյանը հանդիպել է Մանկական արյունաբանական կլինիկական բաժանմունքի՝ լեյկոզով, լիմֆոգրանուլեմատոզով, լիմֆոմայով և այլ հիվանդություններով տառապող բոլոր երեխաների հետ։
13:25
23 Մարտի 2017
Սուրենյան. գարունը բուռն կերպով վերադառնում է Հայաստան
Ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով։
19:52
22 Մարտի 2017
Լապշինի կինը հայտնել է, որ Լապշինի առողջական վիճակը վատացել է
Բլոգեր Ալեքսանդր Լապշինի առողջական վիճակը լուրջ մտահոգության տեղիք է տալիս։
10:30
22 Մարտի 2017
Օդերևութաբանները կանխատեսում են Հայաստանում տեղումների դադարում և եղանակի տաքացում
Հայաստանում մարտի 24-25 սպասվում է առանց տեղումների եղանակ:
15:17
21 Մարտի 2017
Անտոնիո Բանդերասը կրկին հոսպիտալացվել է
Հունվարի վերջին Անտոնիո Բանդերասը շտապ տեղափոխվել էր հիվանդանոց սրտի սուր ցավերի պատճառով։
14:32
21 Մարտի 2017
Հայաստանում ավելի քան 600 մարդ է հոսպիտալացվել գրիպով և ՍՇՎ–ով. ԱՆ
Մարտի 20–ի դրությամբ Հայաստանում հոսպիտալացվել է շուրջ 630 մարդ գրիպի և ՍՇՎ–ի ախտանիշներով։
11:09
21 Մարտի 2017
Երեք հայ գործարար ներառվել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում` ըստ Forbes–ի
Forbes հեղինակավոր ամսագիրը երկուշաբթի հրապարակել է դոլարային միլիարդատերերի ամենամյա համաշխարհային վարկանիշը։
20:05
20 Մարտի 2017
Հանրապետության մի շարք ճանապարհներին ձյուն է տեղում. փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը
Բքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը: