486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-6
Եղանակը Երևանում
Հայ
Տիգրան Մեծը հայ ժողովրդի միասնական երազանքի մարմնացումն է. վարչապետ
17:37
01 Դեկտեմբերի 2010

Տիգրան Մեծ արքան հայ ժողովրդի միասնական երազանքի մարմնացումն է, չորեքշաբթի ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

 «Այսօր նշելով Տիգրան Մեծի 2150 ամյակը` նպատակ ունենք մեկ անգամ ևս բացահայտել Տիգրան Մեծի խորհուրդը մեր ժողովրդի ու պատմության համար։ Տիգրան Մեծ ասելով նկատի ունենք հայ ժողովրդի միասնական երազանքը, հզոր, ամուր հայրենիք ունենալու գաղափարը, որը մշտապես կապել ենք Տիգրան Մեծի հետ»,- լրագրողներին ասաց վարչապետը՝ Հայաստանի ազգային պատկերասրահում Տիգրան Մեծի 2150-ամյակին նվիրված «մեկ աշխատանք» խորագիրը կրող ցուցահանդեսի բացմանը։

Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ Տիգրան Մեծի օրինակը մշտապես ոգեշնչել է հայ ժողովրդին պայքարելու իր պետականության վերականգման համար։

«Դա այնպիսի ներուժ է, որը մշտապես ոգեշնչել է հայ ժողովրդին պայքարելու իր անկախ պետականության վերականգնման համար, և, ի վերջո, այդ երազանքի, այդ ներուժի շնորհիվ մենք հասել ենք հաջողության։ Ընդհանրապես ուսումնասիրելով Տիգրան Մեծի պատմությունը` տեսնում ենք, որ բազմաթիվ դրվագներ կան այդ պատմության մեջ, որոնք արդիական նաև այսօր»։ Վարչապետը կարևորել է նաև այն, որ Արցախում գտնվող Տիգրանակերտ քաղաքը պեղում են հայ մասնագետները։ 

Ազգային պատկերասրահի այցի ժամանակ վարչապետը ծանոթացել է հայ և արտասահմանցի նկարիչների կողմից ներկայացված աշխատանքներին,  որտեղ Տիգրան Մեծի կառավարման տարբեր ժամանակահատվածները և հենց թագավորն է պատկերված։

Հայոց արքայի 2150-ամյակի առթիվ կազմակերպվող միջոցառումներն անցկացվում են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի բարձր հովանու ներքո։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը։

Ցուցահանդեսին ներկայացված ստեղծագործություններից մրցույթով ընտրվելիք աշխատանքը կարժանանա «Վարդգես Սուրենյանց-150» արծաթե հուշամեդալին։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:56
19 Հունվարի 2017
Զգուշացում. այս օրերին հարկավոր է ավելի զգուշավոր լինել, քանի որ ադրբեջանցի հաքերներն առավել ակտիվ կլինեն
Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է, որ այսօր և վաղը հարկավոր է ավելի զգուշավոր լինել, քանի որ ադրբեջանցի հաքերներն առավել ակտիվ կլինեն:
11:23
19 Հունվարի 2017
Մոսկվայաբնակ հայ գործարարի առևանգված դստերը գտել են Հայաստանում
Իրավապահները պարզել են Մոսկվայաբնակ հայ գործարարի 16–ամյա դստեր գտնվելու վայրը։
20:11
18 Հունվարի 2017
Երևանում նախօրեին եռյակ է ծնվել
Նախօրեին` հունվարի 17-ին, Երևանում եռյակ է ծնվել։
14:34
18 Հունվարի 2017
ՌԴ Կենտրոնական բանկը հայկական թեմայով հուշադրամներ կթողարկի
Ռուսաստանի Կենտրոնական բանկը 2017 թվականին հայկական թեմայով հուշադրամներ կթողարկի։
14:24
18 Հունվարի 2017
Մառա Բաղդասարյանն արժանի է բանտի. Ժիրինովսկի
ՌԱԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին լրագրողների հետ զրույցում ասել է, որ ավտոմրցավազորդ Մառա Բաղդասարյանն արժանի է պատժի:
13:50
18 Հունվարի 2017
Մերձմոսկվայի հայ գործարարի դստերը կարող էին առևանգել կոլեկտորները կամ նախկին գործընկերը
Մերձմոսկովյան Սոլնեչնոգորսկի շրջանի հայ գործարարի տասնվեցամյա դստերը կարող էին առևանգել կոլեկտորները կամ հոր նախկին գործընկերը:
21:16
17 Հունվարի 2017
Գիտնականներ. հայհոյախոսությունը կապված է ազնվության հետ
Հոգեբանների միջազգային խումբը պարզել է, որ հաճախ հայհոյող մարդիկ ավելի ազնիվ են։
18:04
17 Հունվարի 2017
Մառա Բաղդասարյանի հայրը նախատել է դստերը դատարանում
Սավյոլովի դատարանի նիստի ժամանակ Մառա Բաղդասարյանի հայրը նախատել է աղջկան:
11:48
17 Հունվարի 2017
«Հոնկոնգ» վիրուսն արդեն Հայաստանում է, սակայն «խոզի գրիպի» նման ագրեսիվ չէ
Եթե նախորդ տարի Հայաստանում մեծ մասամբ շրջանառվում էր գրիպի A տեսակի H1N1 ենթատեսակը կամ, այսպես կոչված, «խոզի գրիպը», ապա այս տարի Հայաստան է ներթափանցել A տեսակի H3N2 ենթատեսակը, որն էլ «Հոնկոնգ» անվանումն ունի:
20:26
16 Հունվարի 2017
Հայտնի բռնցքամարտիկ Նիկոլայ Վալուևը պատմել է Հայաստանի լեռներում արջի հետ սարսափելի հանդիպման մասին
Հայտնի բռնցքամարտիկ, ՌԴ Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Վալուևը նշել է, որ իր կյանքի ամենամեծ էքստրիմը եղել է Հայաստանի լեռներում արջի հետ հանդիպումը։
18:49
16 Հունվարի 2017
Ստեփանակերտի թիմը «ԿիՎիՆ–2017»-ում. Fact check «Նովոստի-Արմենիայից»
Ստեփանակերտի «Աղ ու հացով» ՈւՀԱ–ի թիմի մասնակցությունը Սոչիում հունվարի 10–23–ն անցկացվող «ԿիՎիՆ–2017» 28–րդ միջազգային փառատոնին արժանացավ Բաքվի բուռն բացասական արձագանքին։ Այս կապակցությամբ ադրբեջանական ԶԼՄ–ները սկսեցին ակտիվ տեղեկատվական քարոզարշավ։
17:43
16 Հունվարի 2017
Կրասնոդարցի երկրպագու Միշա պապիկը սուպերմոդելից 1 մլն ռուբլի է ստացել
Կանացի ներքնազգեստի վաճառքով զբաղվող ընկերության մոդել Քսենյա Դելին 1 մլն ռուբլի է նվիրաբերել կրասնոդարցի մարզական երկրպագու Միխայիլ Գարիյանի համար տուն գնելու ակցիայի շրջանակում։