484
-0.04
526.01
+2.91
8.52
+0.08
+6
Եղանակը Երևանում
Հայ
Կրճատվել է ՄԻԱՎ-վարակակիրների թիվը
17:22
01 Դեկտեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում 2010 թվականի 11 ամիսների ընթացքում ՄԻԱՎ-վարակակիրների թիվը կրճատվել է՝ հասնելով 133՝ 2009 թվականի 149-ի փոխարեն, չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը:

«Դրանցից արձանագրվել է ՁԻԱՀ-ով վարակման 83 դեպք, ինչը գործնականորեն համադրելի է 2009 թվականի ցուցանիշի հետ (84 դեպք): Միաժամանակ 2009 թվականի համեմատ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ից մահվան դեպքերը կրճատվել են երկու անգամ և կազմել 23 դեպք, ինչը վկայում է կիրառվող բուժման արդյունավետության մասին»,- ասաց Գրիգորյանը:

Ըստ նրա, ընդամենը 1988 թվականից մինչև 2010 թվականի դեկտեմբերի 1-ը Հայաստանում արձանագրվել է ՄԻԱՎ վարակման 956 դեպք, որոնցից 20-ը՝ 15 տարեկանից ցածր երեխաներ: Վարակվածների ընդհանուր թվից 460 հոգի վարակվել են ՁԻԱՀ-ով (10-ը՝ երեխաներ), ինչպես նաև արձանագրվել է 228 մահվան ելք, որոնցից չորսը բաժին է ընկել երեխաներին: 

Ինչպես նշեց փորձագետը, Հայաստանում ՄԻԱՎ վարակակիրների հիմնական մասը՝ 58,4 տոկոսը, բաժին է ընկնում 25-39 տարեկան տարիքային խմբի մարդկանց, թեև վարակման դեպքեր են արձանագրվել բոլոր տարիքային խմբերում:

Ինչ վերաբերում է սեռական ճանապարհով վարակմանը, ապա, ինչպես նշեց Կենտրոնի ղեկավարը, վերջին տարիներին Հայաստանում ՄԻԱՎ վարակման աճի միտում է նկատվում կանանց շրջանում, որոնց թիվը 2010 թվականին արդեն կազմում է բոլոր վարակվածների 30-35 տոկոսը, մինչդեռ 2009 թվականին դրանք կազմել են միայն 28 տոկոս: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
17:58
27 Մարտի 2017
Կադիրովը և Գալուստյանը Պուտինի աշխատասենյակի մոտ խոստացան «ՆԱՏՕ»-ի պատասխանում «հասնել գլխավորին» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը, կոմիկ Միխայիլ Գալուստյանը և Comedy Club-ի ռեզիդենտ Դմիտրի Գրաչյովը հումորային մանրապատում են նկարահանել
11:08
27 Մարտի 2017
Հայաստանում մարտի վերջին անկայուն եղանակ է սպասվում
Հայաստանում մարտի վերջին օրերին անկայուն եղանակ է սպասվում։
17:52
26 Մարտի 2017
5 գործողություն, որ չարժե անել ուտելուց անմիջապես հետո
Մեզանից շատերն ապրում են ժամանակի մշտական պակասի պայմաններում, և դա չի կարող չազդել մեր օրվա վրա:
13:45
26 Մարտի 2017
ԱՄՆ-ում մահացել է աշխարհահռչակ Strangers in the night հիթի հեղինակներից մեկը՝ Ավո Ուվեզյանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հանրաճանաչ ջազմեն, Strangers in the night հիթի հեղինակներից մեկը, սիգար արտադրող ճանաչված AVO ընկերության հիմնադիր Ավո Ուվեզյանը մահացել է ԱՄՆ-ում 91 տարեկան հասակում:
17:47
25 Մարտի 2017
Ինչպե՞ս տարբերել իսկական չորամիրգը վնասակարից. մի քանի խորհուրդ
Իսկական չորամրգերը ոչնչով մշակված չեն և չորացվել են մաքուր օդին:
13:12
25 Մարտի 2017
Facebook Messenger–ում առաջիկա օրերին ռեակցիաների և tag-ի հնարավորություն կավելանա
Facebook–ը կրկին թարմացրել է իր մեսենջերը:
15:08
23 Մարտի 2017
Հենրիխ Մխիթարյան. երբեք ոչնչից մի ընկճվեք, լավատես եղեք և պայքարեք ձեր նպատակների համար
Մխիթարյանը հանդիպել է Մանկական արյունաբանական կլինիկական բաժանմունքի՝ լեյկոզով, լիմֆոգրանուլեմատոզով, լիմֆոմայով և այլ հիվանդություններով տառապող բոլոր երեխաների հետ։
13:25
23 Մարտի 2017
Սուրենյան. գարունը բուռն կերպով վերադառնում է Հայաստան
Ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով։
19:52
22 Մարտի 2017
Լապշինի կինը հայտնել է, որ Լապշինի առողջական վիճակը վատացել է
Բլոգեր Ալեքսանդր Լապշինի առողջական վիճակը լուրջ մտահոգության տեղիք է տալիս։
10:30
22 Մարտի 2017
Օդերևութաբանները կանխատեսում են Հայաստանում տեղումների դադարում և եղանակի տաքացում
Հայաստանում մարտի 24-25 սպասվում է առանց տեղումների եղանակ:
15:17
21 Մարտի 2017
Անտոնիո Բանդերասը կրկին հոսպիտալացվել է
Հունվարի վերջին Անտոնիո Բանդերասը շտապ տեղափոխվել էր հիվանդանոց սրտի սուր ցավերի պատճառով։
14:32
21 Մարտի 2017
Հայաստանում ավելի քան 600 մարդ է հոսպիտալացվել գրիպով և ՍՇՎ–ով. ԱՆ
Մարտի 20–ի դրությամբ Հայաստանում հոսպիտալացվել է շուրջ 630 մարդ գրիպի և ՍՇՎ–ի ախտանիշներով։