486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-12
Եղանակը Երևանում
Հայ
Սուրբ Թադեոս և Բարդուղիմեոս Առաքյալների մասունքները կբերվեն Սուրբ Էջմիածնի Մայր տաճար
14:43
30 Նոյեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Դեկտեմբերի 4-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբում է հայոց առաջին լուսավորիչներ սուրբ Թադեոս և սուրբ Բարդուղիմեոս առաքյալների հիշատակը:

Տոնի առիթով դեկտեմբերի 3-ին, ժամը 1730-ին, հընթացս երեկոյան ժամերգության, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հանդիսավորապես Սուրբ Էջմիածնի Մայր Տաճար կբերվեն Մայր Աթոռի Գանձատանը պահվող սբ. Թադեոս և սբ. Բարդուղիմեոս առաքյալների մասունքները, տեղեկացնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից։

Նրանց մասունքները պահվում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գանձարանում։

Դեկտեմբերի 4-ին, ժամը 10։30-ին, Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում, առաքյալների տոնի առիթով, կմատուցվի Սուրբ Պատարագ:

Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալները համարվում են Հայաստանի առաջին հոգևոր լուսավորիչները։ Նրանք երկիր են բերել քրիստոնեության լույսը։ Բարդուղիմեոս առաքյալը, հետևելով Քրիստոսի պատգամին, մարերի, պարսիկների և ասորիների երկրներում քարոզելուց ու զորավոր նշաններ գործելուց հետո, եկավ հայոց Գողթն գավառը, որտեղ ևս քարոզեց Քրիստոսի Ավետարանը, ունեցավ բազմաթիվ հետևորդներ, մկրտեց նրանց և այնուհետև այցելեց Աղբակ գավառ: Այստեղ նա հանդիպեց Թադեոս առաքյալին և իրենց հանդիպման վայրում` բլուրի վրա, կանգնեցրեցին Սուրբ Խաչի նշանը, որի հովանու ներքո և օթևանեցին: Այնուհետև այդ խաչը կոչվեց Օթյաց խաչ: Հաջորդ օրը միմյանցից բաժանվեցին: Բարդուղիմեոսը եկավ Աղբակ գավառ, որտեղ և ծավալեց իր քարոզչական հետագա գործունեությունը: Այստեղ առաքյալին ունկնդիր եղավ Սանատրուկ թագավորի քույրը և դարձավ քրիստոնյա: Թագավորը, իմանալով այդ մասին, հազարապետին ուղարկեց, որ սպանի Բարդուղիմեոսին, թագուհուն և բոլոր նրանց, ովքեր դարձել էին քրիստոնյա: Հազարապետը, գալով և հանդիպելով առաքյալին, լսելով նրա քարոզը, ընդունեց Քրիստոսին և մկրտվեց: Եվ քանի որ բորոտ էր, նաև բժշկվեց: Այս իմանալով` Սանատրուկը զայրացավ և հրամայեց սպանել Բարդուղիմեոսին և բոլոր նորադարձ քրիստոնյաներին:

Թադեոս առաքյալը, աստվածային տնօրինության համաձայն, հոգեգալստից հետո եկավ Աբգար թագավորի մոտ և բժշկեց նրան: Եդեսիայում քարոզելուց հետո եկավ Հայաստանի Արտազ գավառ, որտեղ սրբի քարոզներին ունկնդիր եղավ Սանատրուկի դուստրը` Սանդուխտ կույսը, և դարձավ քրիստոնյա: Այս մասին իմանալով` թագավորը հրամայեց դստերը և նորադարձ բոլոր քրիստոնյաներին ձերբակալել: Թադեոսը գաղտնի այցելում էր բանտ` մխիթարելու ձերբակալվածներին: Այցելություններից մեկի ժամանակ Թադեոսն աղոթում էր նորադարձ քրիստոնյաների համար, և հանկարծ նրանց շղթաները հրաշքով քանդվեցին: Բանտապետը, տեսնելով այս, հավատաց Քրիստոսին և մկրտվեց: Թագավորը պատգամավոր ուղարկեց բանտ, որ համոզի դստերը` կրկին հեթանոսություն ընդունելու: Պատգամավորը, գալով բանտ և տեսնելով բանտարկյալների քանդված շղթաները և նրանց ուրախ տրամադրությունը, լսելով Թադեոսի քարոզը, նույնպես ընդունում է Քրիստոսին: Այս իմանալով` թագավորը հրամայում է բոլոր քրիստոնյաներին սպանել`  բացի Թադեոսից և Սանդուխտից: Երկար փորձերից ու տանջանքներից հետո, տեսնելով դստեր անկոտրում կամքը, հրամայում է սպանել նրան: Այնուհետև, թագավորն իր մոտ կանչելով Թադեոսին, հարցնում է, թե ինչու իր դստերը հեռացրեց իրենից: Թադեոսը պատասխանում է. ՙՔեզնից վերցրի և ընծայեցի Աստծուն՚: Բարկացած թագավորը հրամայում է առաքյալին նետել առյուծների վանդակը, բայց կենդանիները, սրբին հոշոտելու փոխարեն, ոտքերն էին լիզում: Հրամայեց այրել, բայց երկնքից անձրև տեղաց և կրակը մարեց: Դահիճը փորձեց սպանել Թադեոս առաքյալին, բայց երբ սուրը պատյանից հանեց, դիպավ եղբորը, և եղբայրը մահացավ: Թադեոսը խղճաց և աղոթելով` հարություն տվեց մեռածին, որից հետո, դիմելով դահճին, ասաց, որ նա կատարի թագավորի հրամանը, և դահիճը կտրեց սրբի գլուխը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:25
21 Հունվարի 2017
ԱՄՆ-ում շունը փրկել է տիրոջը ցրտահարությունից` շուրջ 20 ժամ նրա վրա պառկելով (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
ԱՄՆ-ում ոսկեգույն ռետրիվեր ցեղատեսակի շունը կարողացել է փրկել իր տիրոջ կյանքը` շուրջ 24 ժամ նրա վրա պառկելով։
18:10
21 Հունվարի 2017
Իտալիայում կարապների պատկերով «կենդանի» որմնանկար է ստեղծվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Էրոն մականվամբ իտալացի գրաֆիտի նկարիչը Իտալիայի Սան Կլեմենտե քաղաքում ստեղծել է «կենդանի» որմնանկար, որտեղ պատկերել է կարապների երամ:
17:03
21 Հունվարի 2017
Մեծ Բրիտանիայում բորտուղեկցորդուհուն հեռացրել են աշխատանքից բուտերբրոդ ուտելու համար
EasyJet ընկերության բորտուղեկցորդուհին հեռացվել է աշխատանքից բեկոնով բուտերբրոդ գողանալու մասին ծառայողական քննության ավարտից հետո։
16:35
21 Հունվարի 2017
Սախալինում կինը գտել է կես մլն եվրո և ողջ գումարը վերադարձրել տիրոջը
Սախալինում կինը գտել է կես մլն եվրո, 15 հազար դոլար և 1,5 մլն ռուբլի ու ողջ գումարը վերադարձրել է տիրոջը։
14:56
19 Հունվարի 2017
Զգուշացում. այս օրերին հարկավոր է ավելի զգուշավոր լինել, քանի որ ադրբեջանցի հաքերներն առավել ակտիվ կլինեն
Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է, որ այսօր և վաղը հարկավոր է ավելի զգուշավոր լինել, քանի որ ադրբեջանցի հաքերներն առավել ակտիվ կլինեն:
11:23
19 Հունվարի 2017
Մոսկվայաբնակ հայ գործարարի առևանգված դստերը գտել են Հայաստանում
Իրավապահները պարզել են Մոսկվայաբնակ հայ գործարարի 16–ամյա դստեր գտնվելու վայրը։
20:11
18 Հունվարի 2017
Երևանում նախօրեին եռյակ է ծնվել
Նախօրեին` հունվարի 17-ին, Երևանում եռյակ է ծնվել։
14:34
18 Հունվարի 2017
ՌԴ Կենտրոնական բանկը հայկական թեմայով հուշադրամներ կթողարկի
Ռուսաստանի Կենտրոնական բանկը 2017 թվականին հայկական թեմայով հուշադրամներ կթողարկի։
14:24
18 Հունվարի 2017
Մառա Բաղդասարյանն արժանի է բանտի. Ժիրինովսկի
ՌԱԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին լրագրողների հետ զրույցում ասել է, որ ավտոմրցավազորդ Մառա Բաղդասարյանն արժանի է պատժի:
13:50
18 Հունվարի 2017
Մերձմոսկվայի հայ գործարարի դստերը կարող էին առևանգել կոլեկտորները կամ նախկին գործընկերը
Մերձմոսկովյան Սոլնեչնոգորսկի շրջանի հայ գործարարի տասնվեցամյա դստերը կարող էին առևանգել կոլեկտորները կամ հոր նախկին գործընկերը:
21:16
17 Հունվարի 2017
Գիտնականներ. հայհոյախոսությունը կապված է ազնվության հետ
Հոգեբանների միջազգային խումբը պարզել է, որ հաճախ հայհոյող մարդիկ ավելի ազնիվ են։
18:04
17 Հունվարի 2017
Մառա Բաղդասարյանի հայրը նախատել է դստերը դատարանում
Սավյոլովի դատարանի նիստի ժամանակ Մառա Բաղդասարյանի հայրը նախատել է աղջկան: