483.91
-0.09
525.43
-0.58
8.48
-0.04
+11
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում քթի վիրահատությունների թիվը տարեկան աճում է 5-10%-ով. մասնագետ
14:38
30 Նոյեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ռինոպլաստիկան (քթի ձևի շտկում) առաջին տեղն է զբաղեցնում Հայաստանում կատարվող պլաստիկ վիրահատությունների թվում, և տարեցտարի այդ վիրահատությունների թիվն աճում է 5-10 տոկոսով, ասաց «Նաիրի» բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ ծառայության ղեկավար Գնել Անանյանը։

«Հայերն, այսպես կոչված, «կովկասյան քիթ» ունեն, սա մեր գենոտիպն է՝ մի փոքր մեծ քիթ՝ ստորին հատվածը ներքև իջած, և, բնականաբար, վիրահատության ժամանակ քիթը համապատասխանեցվում է դիմագծերին»,- երեքշաբթի ասաց նա լրագրողներին։

Անանյանը նշեց, որ էսթետիկ նպատակով ռինոպլաստիկայի են դիմում 25-30 տոկոսը, մնացած դիմողները վիրահատության են գնում ֆունկցիոնալ խախտումների և թերությունների պատճառով։ Ըստ նրա, քթի ձևը փոխել ցանկացողների առյուծի բաժին են կազմում կանայք։

Նրա խոսքերով, ռինոպլաստիկան պլաստիկայի ոլորտ է, որը կապված է հոգեբանական նրբությունների և զգացումների հետ։ «Բազմաթիվ դեպքեր են եղել, երբ մենք վիրահատություն չենք արել և փորձել ենք համոզել մարդուն, որ հրաժարվի այդ մտքից՝ տեսնելով, որ վիրահատված լինելու ցանկությունը բխում է զգայական վիճակից, կապված է բարդույթների հետ և իրական պատճառներ չունի»,- ասաց Անանյանը։

Փորձագետն ավելացրեց, որ քթի ձևի շտկումն իրականացվում է կոնկրետ մարդու դիմագծերին համապատասխան։ Մասնավորապես, նա նշեց, որ քիչ վեր ցցված քիթը չի սազում հայերին։ «Հնարավոր չէ մարդու քիթը կատարյալ դարձնել, յուրաքանչյուր դեմք ինքնատիպ է և անհատական մոտեցում է պահանջում»,- ասաց նա։

Միաժամանակ Անանյանը նշեց, որ Հայաստանում ռինոպլաստիկայի արժեքը բավական մատչելի է՝ 1000-1500 դոլար։ «Կարծում եմ, որ համաշխարհային գների համեմատ, սա անհամեմատ էժան է, մենք արտերկրից մեծ թվով հիվանդներ ունենք, որոնց գրավում է գների մատչելիությունը»,- ասաց նա։ Մասնագետը պարզաբանեց, որ վիրահատության գինը ձևավորվում է, հիմնականում, օգտագործվող նյութերից կախված, իսկ բժշկի ծառայությունները նվազագույն են։

«Նաիրի» բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ ծառայության ղեկավարն ավելացրեց, որ լինում են դեպքեր, երբ հիվանդը դժգոհ է մնում արդյունքից, բայց դա կախված է ոչ միայն հիվանդի հոգեբանական պատկերից, այլ նաև բժշկի վիճակից։ «Չի սխալվում նա, ով չի աշխատում»,- ասաց նա։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
17:58
27 Մարտի 2017
Կադիրովը և Գալուստյանը Պուտինի աշխատասենյակի մոտ խոստացան «ՆԱՏՕ»-ի պատասխանում «հասնել գլխավորին» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը, կոմիկ Միխայիլ Գալուստյանը և Comedy Club-ի ռեզիդենտ Դմիտրի Գրաչյովը հումորային մանրապատում են նկարահանել
11:08
27 Մարտի 2017
Հայաստանում մարտի վերջին անկայուն եղանակ է սպասվում
Հայաստանում մարտի վերջին օրերին անկայուն եղանակ է սպասվում։
17:52
26 Մարտի 2017
5 գործողություն, որ չարժե անել ուտելուց անմիջապես հետո
Մեզանից շատերն ապրում են ժամանակի մշտական պակասի պայմաններում, և դա չի կարող չազդել մեր օրվա վրա:
13:45
26 Մարտի 2017
ԱՄՆ-ում մահացել է աշխարհահռչակ Strangers in the night հիթի հեղինակներից մեկը՝ Ավո Ուվեզյանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հանրաճանաչ ջազմեն, Strangers in the night հիթի հեղինակներից մեկը, սիգար արտադրող ճանաչված AVO ընկերության հիմնադիր Ավո Ուվեզյանը մահացել է ԱՄՆ-ում 91 տարեկան հասակում:
17:47
25 Մարտի 2017
Ինչպե՞ս տարբերել իսկական չորամիրգը վնասակարից. մի քանի խորհուրդ
Իսկական չորամրգերը ոչնչով մշակված չեն և չորացվել են մաքուր օդին:
13:12
25 Մարտի 2017
Facebook Messenger–ում առաջիկա օրերին ռեակցիաների և tag-ի հնարավորություն կավելանա
Facebook–ը կրկին թարմացրել է իր մեսենջերը:
15:08
23 Մարտի 2017
Հենրիխ Մխիթարյան. երբեք ոչնչից մի ընկճվեք, լավատես եղեք և պայքարեք ձեր նպատակների համար
Մխիթարյանը հանդիպել է Մանկական արյունաբանական կլինիկական բաժանմունքի՝ լեյկոզով, լիմֆոգրանուլեմատոզով, լիմֆոմայով և այլ հիվանդություններով տառապող բոլոր երեխաների հետ։
13:25
23 Մարտի 2017
Սուրենյան. գարունը բուռն կերպով վերադառնում է Հայաստան
Ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով։
19:52
22 Մարտի 2017
Լապշինի կինը հայտնել է, որ Լապշինի առողջական վիճակը վատացել է
Բլոգեր Ալեքսանդր Լապշինի առողջական վիճակը լուրջ մտահոգության տեղիք է տալիս։
10:30
22 Մարտի 2017
Օդերևութաբանները կանխատեսում են Հայաստանում տեղումների դադարում և եղանակի տաքացում
Հայաստանում մարտի 24-25 սպասվում է առանց տեղումների եղանակ:
15:17
21 Մարտի 2017
Անտոնիո Բանդերասը կրկին հոսպիտալացվել է
Հունվարի վերջին Անտոնիո Բանդերասը շտապ տեղափոխվել էր հիվանդանոց սրտի սուր ցավերի պատճառով։
14:32
21 Մարտի 2017
Հայաստանում ավելի քան 600 մարդ է հոսպիտալացվել գրիպով և ՍՇՎ–ով. ԱՆ
Մարտի 20–ի դրությամբ Հայաստանում հոսպիտալացվել է շուրջ 630 մարդ գրիպի և ՍՇՎ–ի ախտանիշներով։