486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-8
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական հանրությունը բռնության շատ տեսակներ բռնություն չի համարում. փորձագետ
18:14
24 Նոյեմբերի 2010

Հայկական հանրությունը բռնության շատ տեսակներ որպես այդպիսին չի ընդունում, կարծում է «Կանանց ռեսուրսային կենտրոնի» սեռական բռնության դեմ պայքարի ծրագրի համակարգող Տաթևիկ Աղաբեկյանը:

«Մարդիկ ֆիզիկական բռնության տակ ծեծն են հասկանում, իսկ սեռական բռնության տակ՝ բռնաբարությունը, իսկ բռնության այլ տեսակները որպես այպիսին չեն ընդունվում, այլ միայն որպես ավանդույթի մաս են ընդունվում և սովորական երևույթ են համարում»,- ասաց Աղաբեկյանը։

Նա նշեց, որ հաճախ մարդիկ Կենտրոնին են մեղադրում, որ այն հայկական ավանդույթներին հակառակ է գնում, որի համաձայն ընտանիքում գլխավոր դերը տղամարդն է խաղում, ինչը բռնակալության է հանգեցնում, բայց մի բան ակնհայտ է՝ բռնությունը չի կարող ավանդույթ լինել։

Ինչպես կարծում է Աղաբեկյանը, նախկինում ընտանիքում տղամարդու առաջատար դրության պատճառն այն էր, որ նա էր ապահովում ընտանիքը, սակայն այժմ մեծամասամբ այդ դերն իր վրա է վերցնում կինը, բայց նա միևնույնն է՝ տղամարդու կողմից ընտանեկան բռնության է ենթարկվում։

«Հոգեբանական բռնության տեսակներից կարելի է համարել այն դեպքերը, երբ ամուսինը թույլ չի տալիս կնոջն աշխատել, կրթություն ստանալ, երբ  մարդուն պարբերաբար նվաստացնում են։ Ֆիզիկական բռնությունը երեխաներին ոգելից խմիչքների մեջ ներգրավվելն ու նրանց ներկայությամբ ծխելն է։ Բռնության դեմ հաջող պայքարելու համար պետք է հաշվի առնել բռնության բոլոր տեսակները»,- ասաց Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Գիտահետազոտական լաբորատորիա» հոգեբանական ծառայությունների կենտրոնի տնօրեն, հոգեբան Մարիամ Մեհրաբյանը՝ պարզաբանելով, որ բռնությունը չորս տեսակ ունի՝ ֆիզիկական, հոգեբանական, ընտանեկան և սեռական։

«Կանանց ռեսուրսային կենտրոնի» հիմնադիր, սոցիոլոգ Գոհար Շահնազարյանը նշեց, որ մեր հասարակության մեջ գոյություն ունի կարծրատիպ, որ եթե զոհը բռնության է ենթարկվել, ապա նա անձամբ է հրահրել դրան իր պահվածքով։ «Դժվար է ասել, թե որն է առավել վտանգավոր՝ ինքը բռնությունը, թե հասարակության չըմբռնումը»,- կարծում է սոցիոլոգը։

Միաժամանակ Շահնազարյանը նշեց, որ այժմ երկրում գենդերային հավասարություն հասկացությունն աստիճանաբար ամրապնդվում է, և կանայք ավելի ու ավելի շատ են պայքարում իրենց իրավունքների համար։ «Վերջին շրջանում մեր կենտրոնն ավելի շատ զանգեր է ստանում տուժածներից, ամսական 30 զանգ՝ դա խոսում է ոչ թե երկրի բռնության ավելացման, այլ այն մասին, որ սկսել են ավելի շատ խոսել այդ խնդիրների մասին»,- ասաց նա։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:25
21 Հունվարի 2017
ԱՄՆ-ում շունը փրկել է տիրոջը ցրտահարությունից` շուրջ 20 ժամ նրա վրա պառկելով (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
ԱՄՆ-ում ոսկեգույն ռետրիվեր ցեղատեսակի շունը կարողացել է փրկել իր տիրոջ կյանքը` շուրջ 24 ժամ նրա վրա պառկելով։
18:10
21 Հունվարի 2017
Իտալիայում կարապների պատկերով «կենդանի» որմնանկար է ստեղծվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Էրոն մականվամբ իտալացի գրաֆիտի նկարիչը Իտալիայի Սան Կլեմենտե քաղաքում ստեղծել է «կենդանի» որմնանկար, որտեղ պատկերել է կարապների երամ:
17:03
21 Հունվարի 2017
Մեծ Բրիտանիայում բորտուղեկցորդուհուն հեռացրել են աշխատանքից բուտերբրոդ ուտելու համար
EasyJet ընկերության բորտուղեկցորդուհին հեռացվել է աշխատանքից բեկոնով բուտերբրոդ գողանալու մասին ծառայողական քննության ավարտից հետո։
16:35
21 Հունվարի 2017
Սախալինում կինը գտել է կես մլն եվրո և ողջ գումարը վերադարձրել տիրոջը
Սախալինում կինը գտել է կես մլն եվրո, 15 հազար դոլար և 1,5 մլն ռուբլի ու ողջ գումարը վերադարձրել է տիրոջը։
14:56
19 Հունվարի 2017
Զգուշացում. այս օրերին հարկավոր է ավելի զգուշավոր լինել, քանի որ ադրբեջանցի հաքերներն առավել ակտիվ կլինեն
Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է, որ այսօր և վաղը հարկավոր է ավելի զգուշավոր լինել, քանի որ ադրբեջանցի հաքերներն առավել ակտիվ կլինեն:
11:23
19 Հունվարի 2017
Մոսկվայաբնակ հայ գործարարի առևանգված դստերը գտել են Հայաստանում
Իրավապահները պարզել են Մոսկվայաբնակ հայ գործարարի 16–ամյա դստեր գտնվելու վայրը։
20:11
18 Հունվարի 2017
Երևանում նախօրեին եռյակ է ծնվել
Նախօրեին` հունվարի 17-ին, Երևանում եռյակ է ծնվել։
14:34
18 Հունվարի 2017
ՌԴ Կենտրոնական բանկը հայկական թեմայով հուշադրամներ կթողարկի
Ռուսաստանի Կենտրոնական բանկը 2017 թվականին հայկական թեմայով հուշադրամներ կթողարկի։
14:24
18 Հունվարի 2017
Մառա Բաղդասարյանն արժանի է բանտի. Ժիրինովսկի
ՌԱԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին լրագրողների հետ զրույցում ասել է, որ ավտոմրցավազորդ Մառա Բաղդասարյանն արժանի է պատժի:
13:50
18 Հունվարի 2017
Մերձմոսկվայի հայ գործարարի դստերը կարող էին առևանգել կոլեկտորները կամ նախկին գործընկերը
Մերձմոսկովյան Սոլնեչնոգորսկի շրջանի հայ գործարարի տասնվեցամյա դստերը կարող էին առևանգել կոլեկտորները կամ հոր նախկին գործընկերը:
21:16
17 Հունվարի 2017
Գիտնականներ. հայհոյախոսությունը կապված է ազնվության հետ
Հոգեբանների միջազգային խումբը պարզել է, որ հաճախ հայհոյող մարդիկ ավելի ազնիվ են։
18:04
17 Հունվարի 2017
Մառա Բաղդասարյանի հայրը նախատել է դստերը դատարանում
Սավյոլովի դատարանի նիստի ժամանակ Մառա Բաղդասարյանի հայրը նախատել է աղջկան: