481.79
+0.02
538.93
-1.33
8.53
+0.03
+16
Եղանակը Երևանում
Հայ
Բողոքի երթ՝ ընտանեկան բռնության դեմ
16:49
24 Նոյեմբերի 2010

Ընտանեկան բռնության դեմ բողոքի ակցիա կանցկացվի նոյեմբերի 25-ին Երևանում, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց «Կանանց ռեսուրսային կենտրոնի» սեռական բռնության դեմ պայքարի ծրագրի համակարգող Տաթևիկ Աղաբեկյանը։

«Ակցիան կազմակերպվել է Բռնության դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ և կնվիրվի Զարուհի Պետրոսյանի հիշատակին, ով ընտանեկան բռնության զոհ է դարձել»,- ասաց Աղաբեկյանը։

Մասիս քաղաքի բնակիչ 20-ամյա Զարուհի Պետրոսյանը սեպտեմբերի 1-ին մահացել է իր ամուսնու և նրա մոր ծեծից ու խոշտանգումներից։ Դատաբժշկական փորձաքննության արդյունքների համաձայն, կինը մահացել էր «կրծքավանդակի և որովայնի փակ վնասվածքից»։ Նրա մահը լայնորեն քննարկվեց հասարակության կողմից։ Ինչպես տեղեկացնում են հայկական ԶԼՄ-ները, Պետրոսյանի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել, որի շրջանակներում ձերբակալվել է նրա ամուսինը՝ Յանիս Սարգիսովը։

«Ակցիայի ընթացքում մի շարք հասարակական կազմակերպություններ, որոնք զբաղվում են կանանց իրավունքների հարցերով՝ «Կանանց ռեսուրսային կենտրոնը», «Հասարակությունն առանց բռնության», «Կանանց իրավունքների կենտրոնը», միավորվել են և ստեղծել «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիա, որը հետամուտ է լինելու գործի արդար քննությանը և հասարակական հնչեղության ապահովմանը»,- հայտնեց Աղաբեկյանը։

Ինչպես ասաց համակարգողը, բողոքի երթն ուղղված կլինի ոչ միայն այդ դեպքին, այլ, ընդհանուր առմամբ, կանանց և երեխաների պաշտպանությանը, քանի որ նրանց հանդեպ բռնության դեպքերն անպատիժ են մնում և հաճախ հանրության կողմից քննադատության չեն արժանանում։ «Նոյեմբերի 25-ից մինչև հունվարի 10-ը կոալիցիան ծրագրում է նաև մի շարք միջոցառումներ անցկացնել կանանց հանդեպ բռնության դեմ պայքարի վերաբերյալ»,- ավելացրեց նա։

Կենտրոնի հիմնադիր, սոցիոլոգ Գոհար Շահնազարյանն իր հերթին նշեց, որ ակցիայի շրջանակներում մասնակիցները բաց նամակ կուղղեն ՀՀ նախագահին, իսկ կրկնօրինակները՝ երկրի վարչապետին, ոստիկանապետին, գլխավոր դատախազին և Օմբուդսմենին։ «Նամակում մենք խնդրում ենք հատուկ հսկողության տակ առնել Զարուհի Պետրոսյանի սպանության փաստի վերաբերյալ քննության ընթացքը»,- ասաց Շահնազարյանը։

Ըստ հասարակական կազմակերպությունների տեղեկատվության, Հայաստանում ամեն երրորդ կինը ընտանեկան բռնության զոհ է դառնում, ընդ որում նրանց կեսից ավելին բռնության է ենթարկվում պարբերաբար։

 «Կանանց իրավունքների կենտրոնի» տվյալների համաձայն, ընտանեկան բռնության չորս հիմնական տեսակներից (ֆիզիկական, հոգեբանական, սեռական և տնտեսական) Հայաստանում կանայք ամենից հաճախ բողոքում են ֆիզիկական բռնության կիրառումից։ Ընդ որում, սեռական բռնության գրանցված դեպքերի քանակը չափազանց քիչ է, քանի որ հայկական  ընտանիքներում այս թեմայի շուրջ տաբու է դրված։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:57
29 Մայիսի 2017
«Երևանյան ամառ 2017»–ի անմոռանալի միջոցառումներ են սպասվում մայրաքաղաքում
Մարզամշակութային շուրջ 60 միջոցառումներ կանցկացվեն Երևանում «Երևանյան ամառ 2017» ծրագրի շրջանակում:
20:41
29 Մայիսի 2017
Թոմ Քաթինա. մենք այնտեղ ենք, որ օգնենք մարդկանց, մնացածն Աստծո գործն է
Aurora Prize-2017 մարդասիրական մրցանակի թափնեկիր, բժիշկ Թոմ Քաթինան երկուշաբթի հյուրընկալվել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում։
13:10
29 Մայիսի 2017
UFC մարտիկը ռինգում հաղթանակից անմիջապես հետո ամուսնության առաջարկ է արել սիրելիին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Խառը ոճի շվեդ մարտիկն ընկերուհուն ամուսնության առաջարկ է արել ռինգում։
11:22
29 Մայիսի 2017
«Արթիկ» ՔԿՀ–ի դատապարտյալը ռեկորդ է սահմանել (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Ռեկորդը գրանցելու համար նյութերը կուղարկվեն «Դյուցազնագիրք» ասոցացիա ՀԿ:
20:05
28 Մայիսի 2017
Քառօրյա դիետա. ապշեցուցիչ արդյունք 4 օրում
Ներկայացնում ենք ընդամենը 4 օր տևող դիետա։
18:55
28 Մայիսի 2017
Կինն անսովոր կերպով է արձագանքում սեփական մեքենայի առևանգմանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՄՆ–ում կինն անսովոր կերպով է արձագանքում` տեսնելով, որ իր մեքենան առևանգում են։
17:43
28 Մայիսի 2017
3 պտուղ, որ պետք է ուտել ամեն օր
Այդ մթերքները պարունակում են նյութեր, որոնք վերականգնում են միջողային սկավառակների հյուսվածքների փափուկ բաղադրիչները:
21:56
27 Մայիսի 2017
Բագրատունյաց պողոտայում վրաերթի ենթարկված 4–ամյա փոքրիկը միացված է արհեստական շնչառության
Նախօրեին Երևանի Բագրատունյաց պողոտայում բեռնատարի կողմից վրաերթի ենթարկված 4–ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է:
20:25
27 Մայիսի 2017
Կեղծարարները բանկային քարտից գումար շորթելու նոր միջոց են գտել
Օգտատերերին խաբելու համար հաքերներն օգտագործում են մի քանի սխեմա:
19:13
27 Մայիսի 2017
Հայտնի է կնոջ ամենասեքսուալ հասակն ու քաշը
Գիտնականները պնդում են, որ ուղղակի կապ են գտել կնոջ մարմնի ծավալի և սեքսուալության միջև։
18:04
27 Մայիսի 2017
Ի՞նչ է նշանակում ձեր փոքրիկի ծննդյան ժամը
Երեխայի լույս աշխարհ գալու ժամը մեծ ազդեցություն է ունենում ապագայում նրա անձի ձևավորման վրա։
15:28
27 Մայիսի 2017
3 նիհարեցնող և օգտակար ամառային կոկտեյլներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ամռանը հաշված օրեր են մնացել, և եթե ցանկանում եք շտկել ձեր կազմվածքը, կարող եք ամառային կոկտեյլներ խմել նախաճաշին: