483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
+2
Եղանակը Երևանում
Հայ
Մոսկվայում օգոստոսի սկզբից տեղումների նորմայի շուրջ քառորդ մասն է տեղացել
14:24
13 Օգոստոսի 2010

Մոսկվայում օգոստոսի սկզբից տեղումների քանակը գրանցվել է 18 միլիմետր, ինչը կազմում է նորմայի քառորդ մասը, իսկ տեղումների «խնայատուփը» կարող են համալրել հաջորդ շաբաթ սպասվող տեղատարափ անձրևները, ուրբաթ ՌԻԱ Նովոստիին է տեղեկացրել «Ֆոբոս» կենտրոնի մասնագետը:

Տանջալի անոմալ տապից և սմոգից հետո հինգշաբթի լույս ուրբաթ գիշերը Մոսկվայում անձրև է տեղացել, որը տևել է մի քանի ժամ: Իհարկե շատ քաղաքացիներ անձրևի ժամանակ քնած են եղել, սակայն առավոտյան, դուրս գալով փողոց, նրանք կարողացել են վայելել երկար սպասված զովը: Մինչ այդ անձրևներ, այն էլ կարճատև, տեղացել էին միայն քաղաքի առանձին շրջաններում:

«Անցած գիշերվա ընթացքում Մոսկվայում շուրջ չորս միլիմետր տեղումներ են գրանցվել, օգոստոսի սկզբից ընդհանուր առմամբ 14 միլիմետր տեղումներ են գրանցվել, եթե հաշվի չառնենք վերջին տեղատարափ անձրևը», - նշել է գործակալության զրուցակիցը:

Նրա խոսքերով՝ օգոստոսի համար տեղումների նորման կազմում է 77 միլիմետր: Ինչպես նշել է օդերևութաբանը, նախորդ գիշերվա տեղատարափ անձրևը օգոստոսին տեղացած «լավ» անձրևներից երրորդն էր:

Օդերևութաբաններն ակնկալում են, որ հաջորդ շաբաթվա սկզբին նոր տեղումներ կլինեն:

«Այսօր դեռ հնարավոր են կարճատև անձրևներ, իսկ հանգստյան օրերին, ամենայն հավանականությամբ, տեղումներ չեն գրանցվի: Հաջորդ շաբաթվա սկզբին նոր ճակատ է սպասվում, որն իր հետ անձրևներ և ամպրոպ կբերի», - ավելացրել է եղանակի կենտրոնի մասնագետը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
22:09
09 Դեկտեմբերի 2016
LinkedIn–ը պաշտոնապես Microsoft-ին է պատկանում
Microsoft ընկերությունն ավարտել է 26,2 մլրդ դոլարով LinkedIn սոցիալական ցանցի գնման գործարքը:
15:35
09 Դեկտեմբերի 2016
Անակնկալ է սպասվում Ամանորի տոնավաճառի բացման արարողության մասնակիցներին Երևանում
Երևանում դեկտեմբերի 10-ին ժամը 17։00-ին տեղի կունենա Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնավաճառի պաշտոնական բացումը:
12:29
09 Դեկտեմբերի 2016
Մոսկվայի շապիտո կրկեսը երևանցիներին «Ամանորյա անակնկալներ» կմատուցի
Մոսկվայի շապիտո կրկեսը Երևանում ելույթ կունենա «Ամանորյա անակնկալներ» ծրագրով:
11:39
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանում հանգստյան օրերին ձյան տեսքով տեղումներ են սպասվում
Հայաստանի մի շարք մարզերում և Երևանում թույլ ձյուն է կանխատեսվում։
20:57
08 Դեկտեմբերի 2016
Business Insider-ը նշել է 2016 թվականի ամենավատ ֆիլմերը
Business Insider պորտալը կազմել է 2016 թվականի 25 ամենաձախողված ֆիլմերը։
18:20
08 Դեկտեմբերի 2016
Beeline-ը հայտարարել է Drive բջջային ինտերնետի սակագնային փաթեթների պայմանների բարելավման մասին
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է Drive բջջային ինտերնետի հետվճարային սակագնային փաթեթների (ՍՓ) պայմանների բարելավման մասին։
17:51
08 Դեկտեմբերի 2016
Քիմ Քարդաշյանը Քանյեից ապահարզան կպահանջի վերջինիս ապաքինումից հետո
Քիմ Քարդաշյանն ապահարզան կպահանջի Քանյե Ուեսթից, երբ նա ապաքինվի նյարդային հյուծվածությունից:
16:50
08 Դեկտեմբերի 2016
Մուսլիմ Մագոմաևի մոտ հայկական արմատներ են հայտնաբերվել
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հանրաճանաչ երգիչ Մուսլիմ Մագոմաևի մոտ հայկական արմատներ են հայտնաբերվել:
12:55
08 Դեկտեմբերի 2016
Վեցամյա պոլիգլոտ Սաշա Բեյլերյանը հավաստիացրել է հայրենակիցներին, որ շատ լավ տիրապետում է հայերենին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Վեցամյա պոլիգլոտ Ալեքսանդր Բեյլերյանը, ով «Ամենից լավը» հեռուստանախագծում իր ելույթով ցնցել է ռուսական Առաջին ալիքի հեռուստադիտողին, վստահեցրել է իր հայրենակիցներին, որ շատ լավ տիրապետում է հայերեն լեզվին:
12:11
08 Դեկտեմբերի 2016
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը տոնում է իր 11–ամյակը
Այսօր «Նովոստի–Արմենիա» գործակալությունը առիթ ունի շնորհավորելու իր բոլոր հավատարիմ ընթերցողներին գործակալության հերթական` արդեն 11–րդ տարեդարձի կապակցությամբ։
20:42
07 Դեկտեմբերի 2016
Վարչապետը երկու անգամ շրջանցեց «ռուսիանո»–ի թեման
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը երկու անգամ շրջանցեց «ռուսիանո»–ի թեման։
20:28
07 Դեկտեմբերի 2016
Դանիահայ երիտասարդ աղջիկը կպայքարի 300–կիլոմետրանոց արկտիկական արշավի մասնակցության համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դանիահայ Իզաբել Էյլա Ահարոնյանը կպայքարի 2017 թվականին անցկացվելիք Fjällräven Polar արկտիկական 300–կիլոմետրանոց բացառիկ արշավի մասնակցության համար։