480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
Օփրա Ուինֆրին գլխավորել է 100 հայտնի դեմքերի ցուցակը. Forbes
11:08
29 Հունիսի 2010

Ամերիկյան շոու-բիզնեսի աստղ Օփրա Ունֆրին գլխավորել է երկուշաբթի Forbes ամսագրի հրապարակած ամենաազդեցիկ հայտնի անձանց ցուցակը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Վարկանիշը կազմվում է հանրաճանաչության (ԶԼՄ-ներում հաճախ հիշատակման), ինչպես նաև ֆինանսական հաջողության հիման վրա։ Ուինֆրին իրեն է վերադարձրել ամենահարուստ և ամենաազդեցիկ անձի թագը։ Նախորդ տարի 100 հայտնի դեմքերի վարկանիշի գագաթին նրան էր փոխարինել հոլիվուդյան կինոդերասանուհի Անջելինա Ջոլին։ 

Նրա անունն ու լուսանկարները մեկ տարվա ընթացքում չէին իջնում համաշխարհային վահանակների վրայից՝ հիշատակության հաճախությամբ գերազանցելով նույնիսկ ԱՄՆ նախագահական մրցավազքի հաղթող Բարաք Օբամային։

«Օփրա Ուինֆրիի շոուն» ABC հեռուստաալիքով ամենահայտնի ամերիկյան թոք-շոուն է, այն դիտում է մոտ 70 միլիոն մարդ աշխարհի 140 երկրում։ Ուինֆրիի կարողությունը գնահատվում է շուրջ 2,3 միլիարդ դոլար։

Նախորդ տարվա ընթացքում սևամորթ շոու-վումենը 315 միլիոն դոլար է վաստակել։ Հանրաճանաչությամբ էլ է նա աչքի ընկնում՝ Ուինֆրին առաջին հորիզոնականում էր ռադիոյով և հեռուստաեթերում հիշատակվելու, հինգերորդ տեղում՝  էլեկտրոնային և տպագիր ԶԼՄ-ներում հիշատակվելու ցուցանիշով։

Երգչուհի Բյոնսեն երկրորդ տեղում է ամենահարուստ և ամենահայտնի անձանց վարկանիշում՝ տարեկան 87 միլիոն դոլար շահույթով։ Թոփ-100-ի երրորդ հորիզոնականում է ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը, ում «Ավատար» բլոքբասթերը տարվա ընթացքում 210 միլիոն դոլար բերեց։

Առաջին տասնյակում են նաև երգչուհի Լեդի Գագան՝ Ինտերնետում ամենահիշատակվող անձը 62 միլիոն դոլար տարեկան եկամտով, մարզիկ Թայգեր Վուդսը՝ 105 մլն դոլարով և սկանդալային հեղինակությամբ, համերգներից  Elizabeth Arden և Candiesрок ընկերությունների գովազդներից 62 միլիոն դոլար վաստակած Բրիթնի Սփիրսը, համաշխարհային հյուրախաղերում 311 միլիոն դոլար հավաքած U2 ռոք-խումբը, Կինոակադեմիայի կարծիքով տարվա լավագույն դերասանուհի ճանաչված Սանդրա Բալլոքը, ով տարվա ընթացքում վաստակել է 56 միլիոն դոլար և կորցրել է անհավատարիմ ամուսնուն, պահանջարկ վայելող հոլիվուդյան դերասան Ջոնի Դեփը (75 միլիոն դոլար) և չծերացող փոփ-աստղ Մադոննան (58 միլիոն դոլար)։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:57
02 Դեկտեմբերի 2016
«Շոկոլադի բանկը» քաղցրավենիք կհավաքի Գյումրիի տնակներում բնակվող երեխաների համար
Նոր տարվա կապակցությամբ` Հայ օգնության ֆոնդն իրականցնում է «Շոկոլադի բանկ» նախաձեռնությունը` Գյումրիի տնակներում բնակվող երեխաների համար:
15:55
02 Դեկտեմբերի 2016
Արագածոտնի մարզում թույլ ձյուն է. Լարսի անցակետը փակ է
Դեկտեմբերի 2-ի ժամը 15.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են:
15:32
02 Դեկտեմբերի 2016
Քիմ Քարդաշյանը 2016 թ.-ին Instagram-ի ամենաճանաչված աստղերի հնգյակում է
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ներառվել է Instagram-ի ամենաճանաչված աստղերի հնգյակում:

12:33
02 Դեկտեմբերի 2016
Սեռական բնույթի գործողություններ են կատարվել 50-ամյա տղամարդու նկատմամբ Երևանում
50-ամյա տղամարդը հայտարարել է, որ 2 տղամարդիկ իր նկատմամբ սեռական բնույթի գործողություններ են կատարել:
20:26
01 Դեկտեմբերի 2016
Մառա Բաղդասարյանը հորն է ուղարկել դատարան իր փոխարեն
Սավյոլովի հաշտարար դատարանի նիստին չի ներկայացել մրցավազորդուհի Մառա Բաղդասարյանը։

19:40
01 Դեկտեմբերի 2016
Victoria’s Secret 2016 շոու (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Փարիզի Grand Palais–ում անցկացվել է Victoria's Secret Fashion Show 2016–ը։
15:59
01 Դեկտեմբերի 2016
Հայկական Beeline-ը սմարթֆոնների նախատոնական վաճառք է անցկացնում
Beeline-ը հայտարարում է սմարթֆոնների վաճառքի նախատոնական ակցիայի անցկացման մասին։
14:59
01 Դեկտեմբերի 2016
Հայ աղջիկն իր կիսամերկ լուսանկարներն ուղարկել է ընկերոջը, վերջինս էլ դրանք հրապարակել է համացանցում
26-ամյա աղջիկն իր հետ սիրային կապի մեջ գտնվող տղային ուղարկել է իր կիսամերկ լուսանկարները, երիտասարդն էլ հրապարակել է դրանք համացանցում:
11:23
01 Դեկտեմբերի 2016
Հայաստանի որոշ մարզերում ձյուն է տեղում. կան դժվարանցանելի ճանապարհներ
Դեկտեմբերի 1-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են:
22:12
30 Նոյեմբերի 2016
Հայաստանի որոշ մարզերում ձյուն է տեղում
Հայաստանի որոշ քաղաքներում ձյան տեսքով տեղումներ են։
22:08
30 Նոյեմբերի 2016
Facebook-ի մեսենջերում հայտնվել է խաղերի ծառայություն
Facebook-ի Messenger հաղորդագրություններով փոխանակվելու համար նախատեսված հավելվածում հայտնվել է Instant Games ծառայությունը:
15:38
30 Նոյեմբերի 2016
Երևանի քաղաքապետարանը հայտարարում է «Ամանորյա լավագույն ձևավորում» ամենամյա մրցույթի մեկնարկի մասին
Երևանի քաղաքապետարանը, Ամանորի տոներին ընդառաջ, հայտարարում է «Ամանորյա լավագույն ձևավորում» ամենամյա մրցույթի մեկնարկի մասին: