484.75
-0.5
571.76
+2.32
8.19
+0.01
+3
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ ոստիկանությունը հատուկ ջոկատ է ստեղծել Բուշի դստեր հեծանիվների որոնման նպատակով
11:48
22 Հունիսի 2010

ԱՄՆ Մերիլենդ նահանգի Բալթիմոր քաղաքի ոստիկանության հատուկ ստեղծած ստորաբաժանումն իրականացնում է Ջորջ Բուշ կրտսերի դուստր Ջեննայից և նրա ամուսնուց առևանգած հեծանիվների ուժեղացված որոնում, գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Baltimor Sun թերթին։

Պարբերականի տվյալներով, երբ ամուսնական զույգը բացակայել է քաղաքից, չարագործները ներթափանցել են նրանց տան տարածք և կոտրել ավտոտնակը, ինչից հետո միացել է ձայնաազդանշանային համակարգը։ Ոստիկանները, հարցուփորձ անելով հարևաններին, պարզել են, որ ավտոտնակից անհետացել են երկու Trek՝ տղամարդու և կնոջ մոդելի հեծանիվներ՝ համապատասխանաբար 2,5 հազար և հազար դոլար արժողությամբ։

Ոստիկանության ներկայացուցիչ Էնթոնի Գուլյելմին (Anthony Guglielmi) նշում է, որ կողոպտիչներին չի հաջողվել ներթափանցել անմիջապես տուն, որտեղ բնակվում են ամուսինները։

Առևանգած հեծանիվների որոնման նպատակով Բալթիմորում ձևավորվել է ջոկատ, որի կազմում են շրջանային վարչության ոստիկաններ և առևանգումների դեմ պայքարի բաժնի դետեկտիվներ։

Ջեննան ամուսնացել է ԱՄՆ կրթության նախկին փոխնախարար Ջոն Հագերի տղայի՝ Հենրի Հագերի հետ 2008թ.-ի մայիսին: Հարսանիքից հետո նորապսակները բնակվում էին Բալթիմորի հարավային արվարձանում 440 հազար դոլարով գնված տանը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:08
11 Դեկտեմբերի 2017
Դավիթ Այվազյանն ու Աստղիկ Մխիթարյանը գերել են ռուսական «Ты супер! Танцы» շոուի ժյուրիին և հանդիսատեսին (ՎԻԴԵՈ)
17–ամյա Դավիթ Այվազյանն ու 15–ամյա Աստղիկ Մխիթարյանը փայլուն ելույթ են ունեցել «Ты супер! Танцы» միջազգային շոուի կիսաեզրափակչում։
19:25
10 Դեկտեմբերի 2017
Ցավազրկողները դարձել են ճարպակալման պատճառ
Ցավազրկողները հանգեցնում են մարմնի քաշի կտրուկ ավելացման։
16:38
10 Դեկտեմբերի 2017
Հայտնի են YouTube–ի տարվա ամենահայտնի տեսահոլովակները
YouTube–ը հրապարակել է տարվա ամենահայտնի երաժշտական տեսահոլովակների ցանկը:
15:15
10 Դեկտեմբերի 2017
Ընտրվել են տարվա վատագույն ֆիլմերը
Rolling Stone պարբերակը ընտրել է տարվա ամենավատ ֆիլմերը։
12:41
10 Դեկտեմբերի 2017
Հոֆմանը պատմել է, թե ինչպես է նրան ուղղորդել Վիլյամ Սարոյանը (ՎԻԴԵՈ)
Օսկարակիր դերասան Դասթին Հոֆմանը պատմել է իր ստեղծագործական ուղու մասին:
20:47
09 Դեկտեմբերի 2017
Աշխարհի առաջին SMS հաղորդագրության հեղինակը պատմել է դրա բովանդակության մասին
Պատմության մեջ առաջին SMS հաղորդագրությունն ուղարկվել է 25 տարի առաջ։
19:37
09 Դեկտեմբերի 2017
Ճարպն այրող արդյունավետ ըմպելիք
Այս ըմպելիքի մեկ բաժակը կթարմացնի և միաժամանակ կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից։
18:12
09 Դեկտեմբերի 2017
Սմարթֆոնից կախվածությունը հանգեցնում է փոփոխությունների գլխուղեղում
Հետազոտության ընթացքում հարցված երիտասարդների 46 տոկոսը նշել է, որ կյանքը չի պատկերացնում առանց սմարթֆոնի։
17:00
09 Դեկտեմբերի 2017
18 երկրների գեղեցկուհիներ ժամանել են Երևան` «Թոփ մոդել ԱՊՀ-2017» գեղեցկության մրցույթին մասնակցելու համար (ՖՈՏՈ)
«Թոփ մոդել ԱՊՀ- 2017» գեղեցկության մրցույթը կանցկացվի դեկտեմբերի 10-ին Երևանում:
15:48
09 Դեկտեմբերի 2017
4 ռուսերեն բառեր, որոնք փոխառված են հայերենից
Հայերենը հնդեվրոպական լեզվաընտանիքի առանձին ճյուղ է։ Այն աշխարհի հնագույն լեզուներից մեկն է, այդ իսկ պատճառով հայերեն արմատներով բառերը ռուսերենի հնագույն բառերից են։
14:25
09 Դեկտեմբերի 2017
Վիտամինային ռումբ. արքայանարնջի 6 օգտակար հատկությունները
Տարվա ցուրտ ժամանակ մեր օրգանիզմը վիտամինների և օգտակար նյութերի կարիք ունի:
11:37
09 Դեկտեմբերի 2017
«Հայր մեր» աղոթքի տողերից մեկի թարգմանությունը կարող է փոխվել
Հռոմեակաթոլիկ եկեղեցին պետք է փոխի Տերունական աղոթքի «... և մի տանիր մեզ փորձության» տողի թարգմանությունը հին հունարենից։