478.38
-0.01
573.43
+2.18
8.23
-0.08
+26
Եղանակը Երևանում
Հայ
Քեմերոնը մտադիր է «Ավատարի» մոտիվներով գիրք գրել. թերթ
12:00
18 Փետրվարի 2010

Աշխարհում ամենաշատ գումար հավաքած «Ավատար» ֆիլմը ստեղծող Ջեյմս Քեմերոնը մտադիր է ֆիլմի մոտիվներով վեպ գրել, հաղորդում է Wall Street Journal թերթը:

«Ավատարը» հայտնվել է մեծ էկրանների վրա հունվարի 21-ին: Ֆիլմի բյուջեն կազմել է 237 միլիոն դոլար, իսկ դրամարկղային հավաքագրումները գերազանցել են 1,6 միլիարդ դոլարը՝ առաջ անցնելով կրկին Քեմերոնի կողմից սահմանված նախորդ ռեկորդից («Տիտանիկ»): Ֆիլմն ու այն ստեղծողն արդեն արժանացել են «Ոսկե գլոբուս» հեղինակային կինոմրցանակին և այժմ ներկայացված են «Օսկար» մրցանակին:

«Ես դեռ ֆիլմի նկարահանումների ժամանակ մտածում էի՝ եթե սա գումար բերի, ապա ես գիրք կգրեմ», - գրում է հրատարակությունը:

Վեպի սյուժեն մոտ կլինի ֆիլմի ֆաբուլային, սակայն ավելի շատ մանրամասներ և երկխոսություններ կպարունակի, որոնք բացահայտում են հերոսների և ֆանտաստիկ Պանդորա մոլորակի բնակիչների ներաշխարհը:

«Գրքում կարելի է ավելի շատ բան թույլ տալ, քան կինոյում», - բացատրել է Քեմերոնը գրական ոլորտում հանդես գալու իր մտադրությունը:

«Ավատար» էպիկական դրամայի գործողությունները տեղի են ունենում Պանդորա մոլորակի վրա, այն իրենից ներկայացնում է ռեսուրսների համար քաղաքակրթական պատերազմի տարբերակը:

Ֆիլմը ստեղծվել է կինոարդյունաբերության ամենավերջին ձեռքբերումների կիրառմամբ և տեղափոխում է հանդիսատեսին բացարձակապես այլ հարթություն:

Ֆիլմի սյուժեն հետևյալն է. Երկիր մոլորակի գիտնականները առաջնային բժշկության օգնությամբ հաշմանդամի սայլակին գամված նախկին հետևակային նավաստուն վերածում են այլմոլորակայինի և տեղափոխում նրան այլ քաղաքակրթություն: Սակայն ճանաչելով մաքուր աշխարհի արժեքները՝ գլխավոր հերոսն ըմբոստանում է երկրաբնակների  դաժան պրագմատիզմի դեմ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:37
19 Սեպտեմբերի 2017
Հայտնի է Երևանում Մորուքի առաջին փառատոնի անցկացման ամսաթիվը
Հայտնի է Երևանում Մորուքի առաջին փառատոնի` Մորուք fest–ի անցկացման ամսաթիվը։
17:16
19 Սեպտեմբերի 2017
Առաջինը «Yerevan Food Fest»–ը կհամախմբի իսկական գուրմանների
Ռեստորանային ուտեստների առաջին «Yerevan Food Fest» (by «Hartak») փառատոնը կանցկացվի սեպտեմբերի 21–23–ը։
17:04
18 Սեպտեմբերի 2017
Դերասան Նիկոլայ Կարաչենցովը շտապ հոսպիտալացվել է
Ռուսաստանցի դերասան Նիկոլայ Կարաչենցովը տեղափոխվել է Սկլիֆոսովսկու անվան ԳՀԻ նյարդավիրաբուժության բաժանամունք:
13:35
18 Սեպտեմբերի 2017
Zuhair Murad-ը` Սամվել Կարապետյանի հարսի մասին. «Չեմ կարողանում հագենալ մեր հիասքանչ արքայադստերը նայելուց» (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Հարսի շքեղ զգեստի հեղինակը լիբանանցի աշխարհահռչակ դիզայներ Zuhair Murad–ն է:
20:43
17 Սեպտեմբերի 2017
5 հիվանդություններ, որոնք վախենում են սուրճից
Դուք նույնիսկ չեք պատկերացնում, թե ինչ է ընդունակ անել ձեր օրգանիզմի հետ օրական 3 գավաթ սուրճը:
19:38
17 Սեպտեմբերի 2017
Մեծ տարիքում հայր դառնալը վտանգավոր է սերունդների համար
Գիտնականներն ուսումնասիրել են տարիքային փոփոխությունների ազդեցությունը սերունդների վերարտադրողականության վրա։
18:17
17 Սեպտեմբերի 2017
Կաթնաշոռով դիետա. ինչպես հասնել ցանկալի արդյունքի ընդամենը 3 օրում
Կաթնոշոռով դիետայի օգնությամբ կարելի է հասնել հիանալի արդյունքի շատ կարճ ժամկետում։
17:59
17 Սեպտեմբերի 2017
Կրիշտիանու Ռոնալդուն հրապարակել է երկվորյակների լուսանկարները (ՖՈՏՈ)
Այս տարվա հունիսին Կրիշտիանու Ռոնալդուն երկրորդ անգամ հայր է դարձել։
16:41
17 Սեպտեմբերի 2017
Ըմպելիք համեղ նիհարելու համար
Ներկայացնում ենք կիվիով համեղ ըմպելիք, որը նաև թույլ կտա ազատվել ավելորդ քաշից։
15:14
17 Սեպտեմբերի 2017
Լինել մայրիկի պես. նորածին Օլիմպիա Օհանյանը ցույց է տվել մկանները (ՖՈՏՈ)
Ալեքսիս Օհանյանի և Սերենա Ուիլյամսի նորածին դուստրը` Օլիմպիան, ունի իր մայրիկի պես սպորտային լինելու բոլոր նախադրյալները:
13:59
17 Սեպտեմբերի 2017
Լևոն Արոնյանն անսպասելի խոստովանություն է արել հարսանիքի նախաշեմին (ՎԻԴԵՈ)
Լևոն Արոնյանը անսպասելի խոստովանություն է արել հարսանիքի նախաշեմին։ Նա պատրաստվում է ամուսնանալ ֆիլիպինացի շախմատիստուհի Արիանա Կաոլիի հետ։
19:49
16 Սեպտեմբերի 2017
Հայկական խաշը` խումhարի դեմ պայքարի լավագույն միջոց
Խաշի մասին առաջին հիշատակումները հայտնվել են 1184 թվականին։