486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
+6
Եղանակը Երևանում
Հայ
Սաքսոֆոնահար Գեորգի Գարանյանը մահացել է Կրասնոդարում հյուրախաղերի ժամանակ
17:38
11 Հունվարի 2010

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Ճանաչված ջազային սաքսոֆոնահար, դիրիժոր և կոմպոզիտոր Գեորգի Գարանյանը 76 տարեկան հասակում մահացել է Կրասնոդարում հյուրախաղերի ժամանակ, ուր նա մեկնել էր համերգով, ՌԻԱ Նովոստիին է հայտնել նրա կինը՝ Նելլի Զակիրովան:

«Դա տեղի է ունեցել այսօր բառացիորեն ժամուկես առաջ: Նա եկավ Կրասնոդար և սկսեց վատ զգալ, սրտի նոպա ունեցավ, ու սիրտը կանգ առավ»,- հստակեցրել է նա: Կնոջ խոսքերով, երաժիշտը Կրասնոդար էր եկել «ամենամյա ավանդական համերգի ժամանակ ելույթ ունենալու համար, որը պետք է կայանար հունվարի 13-ին»:

«Այժմ նա գտնվում է Կրասնոդարի շտապօգնությունում, և, ամենայն հավանականությամբ, այսօր մենք Մոսկվա կմեկնենք»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Նա հայտնել է, որ առայժմ անհայտ է, թե որտեղ և երբ տեղի կունենա երաժշտի հուղարկավորությունը:

Ինչպես ՌԻԱ Նովոստիին է հայտնել Կրասնոդարի «Պրեմիերա» ստեղծագործական միավորման ներկայացուցիչը, համերգը, որին պետք է մասնակցեր Գարանյանը, կայանալու է: «Այդ համերգը նվիրված կլինի Գարանյանի հիշատակին: Այն տեղի կունենա ինչպես և ծրագրված էր հունվարի 13-ին, բայց արդեն, ցավոք սրտի, առանց Գարանյանի»,- ասել է գործակալության զրուցակցուհին:

«Պրեմիերա»-ի աշխատակիցները ենթադրում են, որ երաժշտի հուղարկավորությունը տեղի կունենա Մոսկվայում: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:35
25 Փետրվարի 2017
Ինչպես նիհարել 10 կգ 7 օրում. շատ պարզ և արդյունավետ դիետա
Առջևում գարուն է, և շատ աղջիկներ ու կանայք մտածում եմ` ինչպես կարելի է ձերբազատվել ձմռան ընթացքում ձեռք բերած ավելորդ քաշից։
19:25
25 Փետրվարի 2017
Ավստրալիայում մատուցողուհին պոչից քաշելով ռեստորանից դուրս է հանել հսկա մողեսի (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Չորս օրում տեսանյութը դիտել է ավելի քան 310 հազար օգտատեր։
18:25
25 Փետրվարի 2017
Համեղ Պահք. հայկական պասուց կերակրատեսակների տասնյակը
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը որոշել է իր ընթերցողին ներկայացնել հայկական ավանդական խոհանոցի պասուց համեղ կերակրատեսակների լավագույն տասնյակը։
17:23
25 Փետրվարի 2017
Չեխիայում հայրերն արձակուրդ կունենան երեխայի ծնունդից հետո
Չեխական խորհրդարանը հավանություն է տվել երեխայի ծնունդից հետո հայրերի համար արձակուրդ սահմանելու որոշմանը:
16:25
25 Փետրվարի 2017
Երևանաբնակ տղամարդը ԱՄԷ–ում աշխատանքային շահագործման է ենթարկվել
Երևանաբնակ 38-ամյա տղամարդը Արաբական Միացյալ Էմիրություններում աշխատանքային շահագործման է ենթարկվել:
15:15
25 Փետրվարի 2017
Ցնցող բացահայտում. գոյություն ունի կյանք մահից հետո, և գերմանացի գիտնականներն ապացուցել են դա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Փորձագետների խումբը պնդում է, որ գոյություն ունի կյանք մահից հետո, և դա ապացուցվել է կլինիկական գիտափորձերի միջոցով։
14:25
25 Փետրվարի 2017
Հանգստյան օրերին տեղի կունենա այս տարվա առաջին արեգակնային խավարումը
Հանգստյան օրերին Երկիր մոլորակի բնակիչները կարող են դառնալ աստղագիտական եզակի երևույթներից մեկի`արեգակնային խավարման ականատեսը։
13:11
25 Փետրվարի 2017
Facebook-ի օգտատերերը հայտնում են խափանումների մասին
Ֆեյսբուքում խափանումներ են նկատվում:
20:06
23 Փետրվարի 2017
Գիտնականն ու զբոսավարն ընկել են գործող հրաբխի խառնարանը և ողջ են մնացել
Արգենտինացի գիտնական–հրաբխագետ Ռոդոլֆո Ալվարեսը (Rodolfo Alvarez) և նրա զբոսավարը ողջ են մնացել Նիկարագուայի Մասայա գործող հրաբխի խառնարանն ընկնելուց հետո։
10:25
23 Փետրվարի 2017
Հանրապետության տարածքում ջերմաստիճանը բարձրացել է
Ձմեռը, կարծես, չի ուզում զիջել դիրքերը, սակայն եղանակը տաքացել է։
20:41
22 Փետրվարի 2017
«Քարդաշյանների ընտանիք»–ի իսլանդական ծաղրանմանության գլխավոր հերոսները կատուներն են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Իսլանդիայում «Քարդաշյանների ընտանիքը» ամերիկյան հեռուստաշոուի ծաղրանմանությունը համացանցային իսկական հիթ է դարձել։
19:01
22 Փետրվարի 2017
Սոցցանցերի հայկական տիրույթը լի է ծիծաղով Մեհրիբանի նշանակման կապակցությամբ
Սոցցանցերի հայ օգտատերերը նախօրեին բուռն քննարկում էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որոշումը: