478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+33
Եղանակը Երևանում
Հայ
Ջոն Լենոնի պատանեկության մասին պատմող «Տղան ոչ մի տեղից» ֆիլմն արդեն վարձույթում է
12:15
26 Դեկտեմբերի 2009

Լեգենդար «բիթլ» Ջոն Լենոնի պատանեկության և երաժշտական ասպարեզում առաջին քայլերի մասին պատմող «Տղան ոչ մի տեղից» (Nowhere Boy) ֆիլմը դեկտեմբերի 26-ին՝ Սուրբ Ծնունդից անմիջապես հետո հայտնվել է բրիտանական վարձույթում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1955 թվականին Լիվերպուլում, որտեղ 15-ամյա հանդուգն և ինքնավստահ Լենոնը փորձում է գտնել իր կյանքի ուղին՝ կիսվելով իրեն մեծացրած խիստ մորաքույր Միմիի և պատանու կյանքում անսպասելիորեն հայտնված թեթևամիտ մոր միջև, ով էլ ծանոթացնում է նրան ռոք-ն-ռոլի աշխարհի հետ:

«Տղան ոչ մի տեղից» ֆիլմն ընտանեկան դրամա է, որը հիմնված է Լենոնի քրոջ Ջուլի Բեյրդի հուշագրությունների վրա:

Ռեժիսոր Սեմ Թեյլոր-Վուդի ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել հոկտեմբերին Լոնդոնի 53-րդ միջազգային կինոփառատոնի ժամանակ (London Film Festival, LFF): Ֆիլմի սցենարիստն է Մեթ Գրինհելգը, ով աշխատել է «Վերահսկողություն» ֆիլմի վրա, որը պատմում է ևս մեկ աշխարհահռչակ երաժշտի ՝ Joy Division խմբի վոկալիստ Յան Քերթիսի կյանքի մասին:

Ինչպես խոստովանում է Գրինհելգը, «Վերահսկողությունից» հետո նա չէր ցանկանում հերթական սցենարը գրել ռոք-աստղի մասին, սակայն ընտանեկան փոփոխությունները գրավեցին նրան, իսկ այն, որ այդ դրամայի արդյունքում հայտնվել է ապագա լեգենդար «բիթլը», ֆիլմի աշխատանքն էլ ավելի գրավիչ  դարձրեց:

Բրիտանական նկարչուհի Թելոր Վուդի համար ֆիլմը մեծ կինոյում ռեժիսորական աշխատանքի դեբյուտն էր:

Ֆիլմը պատմում է նաև Լենոնի և պատանի Ջորջ Հարիսոնի ու Փոլ Մաքարթնիի հանդիպման մասին: Վերջինի դերը մարմնավորում է երիտասարդ բրիտանացի կինոաստղ Թոմաս Բրոդի Սանգսթերը, ով հայտնի է «Իրական սեր» և «Իմ սարսափելի դայակը» ֆիլմերով:

Լենոնի մորաքրոջ վառ կերպարը մարմնավորել է հայտնի Քրիսթին Սքոթ Թոմասը, ով BAFTA բրիտանական կինոմրցանակի դափնեկիրն է, նա «Անգլիական խնամառու» ֆիլմի համար անվակարգվել է «Օսկարի»: Լեգենդար երաժիշտի մոր դերը մարմնավորել է անգլիացի դերասանուհի Էնն-Մերի Դաֆը: 

Ֆիլմում Լենոնին կմարմնավորի ևս մեկ բրիտանացի երիտասարդ դերասան՝ Ահարոն Ջոնսոնը, ով մինչ այդ հայտնվել է միայն թատրոններում և հեռուստանախագծերում:

Ֆիլմի նկատմամբ հետաքրքրությունն ավելի են ակտիվացնում ԶԼՄ-ներում անընդհառ շրջանառվող ասեկոսեներն այն մասին, որ 19-ամյա Ջոնսոնը ֆիլմի նկարահանումներից հետո նշանվել է 42-ամյա Թեյլոր-Վուդի հետ:

Սակայն դերասանը վերջերս Empire ամսագրին տված հարցազրույցում հայտարարել է, որ չնայած դերասանի և ռեժիսորի միջև «քիմիան» հայտնվել է նկարահանումների առաջին օրվանից, նրանք երկուսն էլ փորձում են իրենց հարաբերությունները պահել զուտ մասնագիտական շրջանակներում:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:55
23 Հուլիսի 2017
Ինչպե՞ս ամռանը խուսափել վարակիչ հիվանդություններից և սննդային թունավորումներից
Շոգ եղանակին նպաստավոր պայմաններ են ստեղծվում վարակիչ հիվանդություններ փոխանցողների բազմացման և արտաքին միջավայրում պահպանման համար:
14:15
23 Հուլիսի 2017
Գիտնականներ. դեպրեսիան ոչնչացնում է ուղեղի բջիջները
Էդինբուրգի համալսարանի գիտնականները լայնածավալ ուսումնասիրություն են անցկացրել, որին մասնակցել է ավելի քան երեք հազար մարդ:
11:00
23 Հուլիսի 2017
Շոգերը շարունակվում են. օդի միջին օրական ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 5–7 աստիճանով
Հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, օդի միջին օրական ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 5–7 աստիճանով։
20:47
22 Հուլիսի 2017
Բրազիլացի վարսահարդարը հաճախորդների մազերը հարդարում է մուրճի և կացնի միջոցով (ՎԻԴԵՈ)
Բրազիլիայի Սեիլանդիա քաղաքի վարսահարդարն իր աշխատանքում օգտագործում է մուրճ և կացին։
18:01
22 Հուլիսի 2017
Նիհարում ենք արագ և հուսալի. 4 կգ 4 օրում
Ներկայացնում ենք դիետա, որի միջոցով հնարավոր է արագ և հուսալի ազատվել ավելորդ կիլոգրամներից։
11:27
22 Հուլիսի 2017
Հայերի 5 գյուտերը, որոնք փոխել են աշխարհը
Հայաստանն աշխարհին բազմաթիվ ազդեցիկ գիտնականներ է նվիրել։ Այդպիսի մարդիկ սովորաբար մեծ գաղափարներ, տեսություններ են ծնում, որոնք ընդունակ են մեկընդմիշտ փոխել աշխարհը։
20:10
21 Հուլիսի 2017
Երթևեկի փոփոխություն Կոմիտաս-Վաղարշյան և Կոմիտաս–Փափազյան փողոցների խաչմերուկներում (ՍԽԵՄԱ)
ՃՈ–ն տեղեկացնում է, որ հուլիսի 22–ից երթևեկը կփոխվի Կոմիտաս-Վաղարշյան և Կոմիտաս–Փափազյան փողոցների խաչմերուկներում:
16:28
21 Հուլիսի 2017
Ամենաախորժելի և յուրօրինակ հատապտղի փառատոն Հայաստանում
Սյունիքի մարզում հուլիսի 22–ին տեղի կունենա Ազնվամորու փառատոն։
23:31
20 Հուլիսի 2017
Linkin Park-ի մենակատար Չեսթեր Բենինգտոնը մահացած է հայտնաբերվել
Linkin Park խմբի երգիչ Չեսթեր Բենինգտոնը մահացած է հայտնաբերվել Լոս Անջելեսում:
19:20
20 Հուլիսի 2017
Լևոն Արոնյանի կինը շարունակում է ասմունքել հայերեն (ՎԻԴԵՈ)
Արիանա Կաոիլին արդեն երկրորդ անգամ զարմացնում է Facebook–ի օգտատերերին հայոց լեզվի և գրականության իմացությամբ։
17:16
20 Հուլիսի 2017
Ամառային սննդակարգի հինգ ոսկե կանոնները
Ամռանը ճիշտ սնվելու և օրգանիզմին չվնասելու հարցը միշտ արդիական է ամռանը։
15:46
20 Հուլիսի 2017
Պետդուման չեղարկել է պարտադիր անվճար ուղեբեռի իրավունքը չվերադարձվող տոմսի պարագայում
ՌԴ Պետդուման վերջնական ընթարցմամբ ընդունել է օրենք, որը ոչ պարտադիր է դարձնում ուղեբեռի անվճար տեղափոխումը չվերադարձվող տոմսի պարագայում։