478.65
-0.08
560.79
-0.28
8.05
-0.01
+29
Եղանակը Երևանում
Հայ
Բրազիլացի տղայի խորթ հայրը մոգական ծեսի ժամանակ կարող էր 50 ասեղ մտցնել նրա մարմնի մեջ. ԶԼՄ
11:23
17 Դեկտեմբերի 2009

Նախօրեին բրազիլացի երկու տարեկան տղայի մարմնում հայտնաբերված տասնյակ պողպատյա ասեղները կարող էին մտցնել սև մոգության ծեսերի ժամանակ, այդ ծեսերն անցկացնում էր խորթ հայրը, հինգշաբթի հայտնել է Ասոշիեյթեդ Պրես գործակալությունը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին։

Երկամյա տղայի անունը չի հրապարակվում նրա տարիքի պատճառով։ Երեխայի մայրը չորեքշաբթի նրան հիվանդանոց է բերել՝ բողոքելով որովայնի շրջանում ունեցած ցավերից։ Ռենտգենյան նկարում բժիշկները միանգամից 17 ասեղ են հայտնաբերել տղայի մարսողական համակարգում, իսկ ավելի մանրամասն հետազոտությունից հետո՝ ևս 33 ասեղ որովայնի, պարանոցի և ոտքերի շրջանում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Բժիշկների խոսքերով, օտար մարմինների դասավորությունը մարմնում խոսում է այն մասին, որ երեխան չէր կարող դրանք կուլ տալ, իսկ մարմնի վրա հետքերը վկայում են, որ ասեղները դիտավորությամբ և աստիճանաբար մտցրել են երեխայի մարմնի տարբեր մասեր երկարատև ժամանակի ընթացքում։

Բրազիլական Globo TV հեռուստաալիքի տվյալներով, արդեն չորեքշաբթի երեկոյան ոստիկանությունը ձերբակալել է տղայի խորթ հորը, ով իբր ասել է, որ երկու կանանց հետ ասեղներ է մտցրել երեխայի մեջ։

Իր հերթին, երեխայի հայրը՝ Գեսիվալդո Ալվեսն (Gessivaldo Alves) A Tarde թերթին տված հարցազրույցում հայտնել է, որ, ամենայն հավանականությամբ, իր որդին սև մոգության ծեսերի զոհ է դարձել։ Նա ասել է, որ այցելել է այն վայրն, ուր պարում է տղան, և այնտեղ հայտնաբերել է անհայտ նշանակության որոշ առարկաներ, որոնք կարող էին օգտագործվել հենց սև մոգության մեջ։

Հելդեր Ֆերնանդես Սանտանայի (Helder Fernandes Santana)՝ այս գործը քննող ոստիկան-քննիչի խոսքերով, սև մոգության ծեսերի անցկացումը տղայի մասնակցությամբ ոստիկանությունը դիտարկում է որպես հիմնական վարկած։ Ներկայում պարզվում է, ով կարող էր դրան մասնակից լինել։ Այդ մասին Սանտանան պատմել է Agencia Estado լրատվական գործակալությանը։

Այնուամենայնիվ, ինչպես տեղեկացնում է Ասոշիեյթեդ Պրեսը, ոստիկանությունում դեռևս չեն հաստատել տեղական ԶԼՄ-ների հայտարարությունները տղայի խորթ հոր ձերբակալության և նրա հնարավոր մասնակցության  վերաբերյալ։

Ներկայում տղայի վիճակը զգալիորեն լավ է, քան հոսպիտալացման պահին, նշում են բժիշկները։ Բժիշկ Լուիս Սեզար Սոլտոսկիի (Luiz Cesar Soltoski) խոսքերով, վիրաբույժները երեխայի մարմնից կհանեն 5 սանտիմետրի հասնող ասեղների մի մասը։ Սակայն կենսական կարևորություն ունեցող օրգաններում կամ դրանց մոտ դասավորված օրգանների մոտ գտնվող ասեղներն առայժմ դուրս չեն բերվի օրգանիզմից, քանի որ դա կարող է միայն վատացնել փոքրիկ հիվանդի վիճակը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:05
28 Հուլիսի 2017
Երևանում Շաշկու բակային առաջնություն կանցկացվի
Երևանում կանցկացվի Շաշկու բակային առաջնություն։
18:50
28 Հուլիսի 2017
Չափազանց քիչ դիմորդներ կամ չափազանց շատ տեղեր. ի՞նչ է կատարվում բուհերում
2017–2018 թթ.–ի ընդունելության քննությունների արդյունքները ցույց տվեցին, որ Հայաստանի գրեթե բոլոր բուհերում մնացել են բազմաթիվ թափուր տեղեր։
16:22
28 Հուլիսի 2017
Երթևեկի կազմակերպման փոփոխություն երևանյան խաչմերուկներից մեկում (ՍԽԵՄԱ)
Վաղվանից` հուլիսի 29–ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի խաչմերուկներից մեկում։
12:38
28 Հուլիսի 2017
Բացառիկ ծրագիր փոքր բիզնեսի հաճախորդների համար` ՎՏԲ-Հայաստան Բանկից
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է ՀՀ բանկային շուկայում վարկավորման բացառիկ ծրագիր փոքր բիզնեսի հաճախորդների համար:
20:26
27 Հուլիսի 2017
Երևանում կանցկացվի առաջին Food Fest–ը
Food Fest սննդի փառատոնն առաջին անգամ կանցկացվի Երևանում:
17:58
27 Հուլիսի 2017
Ջորջ Քլունիի դեմքն ամենագեղեցիկն է ճանաչվել հայտնի տղամարդկանց շարքում
Ամերիկացի դերասան Ջորջ Քլունիի դեմքը ճանաչվել է աշխարհում ամենագեղեցիկը հայտնի տղամարդկանց շարքում։
12:34
26 Հուլիսի 2017
«Ռուկի վվերխ» խմբի երևանյան համերգը չի կայանա
«Ռուկի վվերխ» ռուսական խմբի երևանյան համերգը չեղարկվել է։
10:25
26 Հուլիսի 2017
Հայկական ազգային խոհանոցը կներկայացվի միջազգային մրցույթի շրջանակում
Ռուս զինվորական խոհարարները կպատրաստեն հայկական, եգիպտական, հնդկական, ղազախական, տաջիկական և ուզբեկական ազգային կերակրատեսակներ։
21:05
25 Հուլիսի 2017
Դաշնային խորհրդի խոսնակը հիմարություն է անվանել ինքնաթիռում հեռախոսի և վերնազգեստի վճարովի տեղափոխումը
Վալենտինա Մատվիենկոն հիմարություն է անվանել ինքնաթիռում հեռախոսի և վերնազգեստի վճարովի տեղափոխումը։
19:37
25 Հուլիսի 2017
ՌԴ–ում կարող է վճարովի դառնալ ինքնաթիռում հեռախոսի և վերնազգեստի տեղափոխումը
Ռուսաստանում բջջային հեռախոսների և վերնազգեստի տեղափոխումը ինքնաթիռով  կարող են վճարովի դառնալ:
18:38
25 Հուլիսի 2017
Ռեժիսոր Արիկ Մանուկյանին սպառնում է տուգանք և ազատազրկում մզկիթ նկարահանելու համար
Ռուսաստանաբնակ  ռեժիսոր Արիկ Մանուկյանին կալանավորել են Աբու Դաբիում շեյխ Զայդայի մզկիթի հարևանությամբ դրոնով նկարահանում կատարելու համար։
17:21
25 Հուլիսի 2017
Արջերը «զբոսնում են» Երևանի Ազատության հրապարակում (ՖՈՏՈ)
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ հերթական անակնկալն է մատուցվել մայրաքաղաքի բնակիչներին և հյուրերին: