485.16
+0.79
562.93
-1.22
8.23
-0.05
+9
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական կազակականության առաջին մեծ համագումարը տեղի կունենա դեկտեմբերի 17-ին Երևանում
11:05
27 Նոյեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայկական կազակականության առաջին մեծ համագումարը տեղի կունենա դեկտեմբերի 17-ին Երևանում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Հայաստանի կազակական միավորումների համակարգող խորհրդից:

Նման որոշում է ընդունվել հինգշաբթի տեղի ունեցած Մեծ համագումարի աշխատանքային խմբի նիստի ժամանակ:

«Սպասվում է, որ Մեծ համագումարին կմասնացկեն Հայաստանում գործող կազակական կազմակերպությունների շուրջ 300 ներկայացուցիչներ, որոնց թվում են Բարեկամության և համագործակցության միջազգային հայ-կազակական միավորումը, Հայ-ռուսական կազակական միությունը և Գեներալ-լեյտենանտ իշխան Վալերի Մադաթովի անվան Կազակների միասնականության հայկական հասարակական կազմակերպությունը», - ասվում է տեղեկատվության մեջ:

Համագումարին մասնակցելու նպատակով Երևան կժամանանեն նաև ռուսական կազակականության ներկայացուցիչները՝ Կենտրոնական կազակական զորքի ատաման, ՌԴ նախագահի՝ կազակների գործերով խորհրդի անդամ Վալերի Նալիմովի, Տերսկի կազակական զորքի ատաման, ՌԴ նախագահի կազակների գործերով խորհրդի անդամ Վասիլի Բոնդարյովի և Կազակական զորքերի մեծ եղբայրության ատաման Վալերի Նիկիտինի գլխավորությամբ:

«Անշուշտ, կայանալիք համագումարը կարևոր իրադարձություն է», - նշել է Հայաստանի կազակական միավորումների համակարգող խորհրդի նախագահ, կազակական գեներալ-լեյտենանտ Կարեն Զադոյանը:

Նրա խոսքերով՝ հայկական կազակականությունը դառնում է գործուն ուժ, որը պատրաստ է իր ներդրումը կատարել Հայաստանի մարտունակության ամրապնդման, երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակության, մերձավոր և հեռավոր արտասահմանի կազակական կառույցների հետ համագործակցության ամրապնդման և ընդլայնման գործում:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:22
06 Նոյեմբերի 2017
Վյաչեսլավ Դոբրինին. հայրս հայ է, բայց ես նրան երբեք չեմ տեսել (ՎԻԴԵՈ)
Վյաչեսլավ Դոբրինինը պատմել է իր հայկական արմատների մասին։

19:38
05 Նոյեմբերի 2017
Ինչպե՞ս ակտիվացնել երեխաների ուղեղի աշխատանքը քննությունից առաջ
Հայտնի է այն մթերքը, որը կօգնի ակտիվացնել երեխաների ուղեղի աշխատանքը քննությունից առաջ։
18:05
05 Նոյեմբերի 2017
Հայտնի է աշխարհի ամենաէլեգանտ քաղաքը
Հայտնի է աշխարհի ամենաէլեգանտ քաղաքը:
16:58
05 Նոյեմբերի 2017
Կյանք մահից հետո. մտքեր և զգացողություններ
Պարզվել է, որ կլինիկական մահվան վիճակում մարդկանց գիտակցությունը շարունակում է աշխատել։
15:37
05 Նոյեմբերի 2017
Պարզվել է գազավորված ըմպելիքի գլխավոր վտանգը
Բացահայտվել է գազավորված ըմպելիքի մահացու վտանգը։
11:00
05 Նոյեմբերի 2017
Ռուսական «Գոլոս» նախագծի ժյուրիի անդամները ոտնկայս ծափահարել են հղի Անահիտ Պողոսյանին (ՎԻԴԵՈ)
Ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող «Գոլոս» շոուի ժյուրիի անդաները ոտնկայս ծափահարել են հղի Անահիտ Պողոսյանին:
21:00
04 Նոյեմբերի 2017
Պարզվել է iPhone X–ի գլխավոր խոցելի կողմը (ՎԻԴԵՈ)
Հայտնի է դարձել  iPhone X–ի գլխավոր խոցելի կողմը։
19:58
04 Նոյեմբերի 2017
Հայտնի են աշխարհի ամենավտանգավոր քաղաքները
Հրապարակվել են աշխարհի ամենավտանգավոր քաղաքները։
18:50
04 Նոյեմբերի 2017
Ասպիրինն օգնում է կանխել լյարդի քաղցկեղը
Ասպիրինը դրական է ազդում իմունոթերապիայի վրա։
17:25
04 Նոյեմբերի 2017
Ստեղծվել է ապագայի մեքենա (ՎԻԴԵՈ)
Ապագայի մեքենան ապակե գնդի տեսք ունի` առանց անիվների:
14:11
04 Նոյեմբերի 2017
Անջելինա Ջոլին գաղտնի ամուսնանում է
Անջելինա Ջոլին կրկին պատրաստվում է ամուսնանալ։
12:59
04 Նոյեմբերի 2017
Գրող Զապել Եսայանն աշխարհի ամենախիզախ կանանց հնգյակում է
Ինչպես կարծում էր Եսայանը, գրականությունը զարդ չէ, այլ հզոր զենք և անարդարության դեմ պայքարի միջոցով։