478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+32
Եղանակը Երևանում
Հայ
Բժիշկները 23 տարի կարծում էին, թե բելգիացին կոմայի մեջ է
11:38
24 Նոյեմբերի 2009

Բելգիացին, ով, բժիշկների կարծիքով, 23 տարի կոմայի մեջ էր գտնվում, «երկրորդ կյանք է» ձեռք բերել, երբ պարզվել է, որ նրա գիտակցությունն ամբողջովին գործում է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղումմ անելով գերմանական Spiegel հրատարակությանը:

Երբ 46-ամյա Ռոմ Հուբենը (Rom Houben) ծանր ավտովթարի ենթարկվեց, բժիշկներն ախտորոշեցին կոմայի վիճակ՝ նշանակելով համապատասխան խնամք: Սակայն գիտակցությունը չկորցրած երիտասարդն անդամալույծ վիճակում էր և այդ պատճառով չէր կարողանում արձագանքել իր հետ կապ հաստատելու փորձերին:

«Ես գոռում էի, սակայն ոչինչի չէր լսվում», - հիշում է Հուբենը, երբ բժիշկներն ու բուժքույրերն աստիճանաբար հրաժարվեցին նրա մոտ գիտակցության գոնե մեկ նշույլ հայտնաբերելու հույսից:

Սակայն վերջերս հիվանդի հարազատները նրան տեղափոխեցին Լյեժի համալսարան՝ լրացուցիչ հետազոտությունների համար, որտեղ մասնագետները, հետազոտելով հիվանդի ուղեղը, պարզեցին, որ նրա գիտակցությունը ամբողջովին գործում է:

Ավելի ուշ Ռոմ Հուբենին սովորեցրեցին շփվել արտաքին աշխարհի հետ հատուկ ստեղնաշար ունեցող համակարգչի օգնությամբ, և նա գրեց, թե ինչպիսի ծանր փորձության միջով է անցել ավելի քան 20 տարի շարունակ:

«Ես երբեք չեմ մոռանա այն օրը, երբ նրանք ինձ «գտան»: Դա իմ երկրորդ ծնունդն  էր», - ասել է նա:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:00
23 Հուլիսի 2017
Շոգերը շարունակվում են. օդի միջին օրական ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 5–7 աստիճանով
Հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, օդի միջին օրական ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 5–7 աստիճանով։
20:47
22 Հուլիսի 2017
Բրազիլացի վարսահարդարը հաճախորդների մազերը հարդարում է մուրճի և կացնի միջոցով (ՎԻԴԵՈ)
Բրազիլիայի Սեիլանդիա քաղաքի վարսահարդարն իր աշխատանքում օգտագործում է մուրճ և կացին։
18:01
22 Հուլիսի 2017
Նիհարում ենք արագ և հուսալի. 4 կգ 4 օրում
Ներկայացնում ենք դիետա, որի միջոցով հնարավոր է արագ և հուսալի ազատվել ավելորդ կիլոգրամներից։
11:27
22 Հուլիսի 2017
Հայերի 5 գյուտերը, որոնք փոխել են աշխարհը
Հայաստանն աշխարհին բազմաթիվ ազդեցիկ գիտնականներ է նվիրել։ Այդպիսի մարդիկ սովորաբար մեծ գաղափարներ, տեսություններ են ծնում, որոնք ընդունակ են մեկընդմիշտ փոխել աշխարհը։
20:10
21 Հուլիսի 2017
Երթևեկի փոփոխություն Կոմիտաս-Վաղարշյան և Կոմիտաս–Փափազյան փողոցների խաչմերուկներում (ՍԽԵՄԱ)
ՃՈ–ն տեղեկացնում է, որ հուլիսի 22–ից երթևեկը կփոխվի Կոմիտաս-Վաղարշյան և Կոմիտաս–Փափազյան փողոցների խաչմերուկներում:
16:28
21 Հուլիսի 2017
Ամենաախորժելի և յուրօրինակ հատապտղի փառատոն Հայաստանում
Սյունիքի մարզում հուլիսի 22–ին տեղի կունենա Ազնվամորու փառատոն։
23:31
20 Հուլիսի 2017
Linkin Park-ի մենակատար Չեսթեր Բենինգտոնը մահացած է հայտնաբերվել
Linkin Park խմբի երգիչ Չեսթեր Բենինգտոնը մահացած է հայտնաբերվել Լոս Անջելեսում:
19:20
20 Հուլիսի 2017
Լևոն Արոնյանի կինը շարունակում է ասմունքել հայերեն (ՎԻԴԵՈ)
Արիանա Կաոիլին արդեն երկրորդ անգամ զարմացնում է Facebook–ի օգտատերերին հայոց լեզվի և գրականության իմացությամբ։
17:16
20 Հուլիսի 2017
Ամառային սննդակարգի հինգ ոսկե կանոնները
Ամռանը ճիշտ սնվելու և օրգանիզմին չվնասելու հարցը միշտ արդիական է ամռանը։
15:46
20 Հուլիսի 2017
Պետդուման չեղարկել է պարտադիր անվճար ուղեբեռի իրավունքը չվերադարձվող տոմսի պարագայում
ՌԴ Պետդուման վերջնական ընթարցմամբ ընդունել է օրենք, որը ոչ պարտադիր է դարձնում ուղեբեռի անվճար տեղափոխումը չվերադարձվող տոմսի պարագայում։
11:23
20 Հուլիսի 2017
«ԱՅԳ» հոգեբանական կենտրոնի ղեկավարը մահացավ. նրան դանակահարել էին
Այսօր առավոտյան հիվանդանոցում մահացել է «ԱՅԳ» հոգեբանական կենտրոնի ղեկավար Ռուբեն Պողոսյանը։
16:07
19 Հուլիսի 2017
Լիոնի հայազգի քաղաքապետը բազմաթիվ կյանքեր է փրկել Արցախյան պատերազմի տարիներին
Լիոնի նորընտիր քաղաքապետ Գեորգ (Ժորժ) Քեփենեկյանը 1990-ականներին մի քանի անգամ եղել է Հայաստանում և Արցախում։