484.62
+0.09
528.04
-0.05
8.53
-0.04
+15
Եղանակը Երևանում
Հայ
Երեխաներին պատուհանից նետած սպայի մեղսունակությունը կորոշի փորձաքննությունը. հոգեբույժ
10:37
13 Նոյեմբերի 2009

Միայն համալիր փորձաքննությունը կարող է որոշել՝ արդյո՞ք մեղսունակ է սպան, ով, հետաքննության համաձայն, Մոսկվայում ութերորդ հարկից ցած է նետել երկու երեխայի: Հիմա հարցերն ավելի շատ են, քան պատասխանները, հինգշաբթի «ՌԻԱ Նովոստիին» հայտարարել է բժիշկ-հոգեբույժ, հոգեթերապևտ, բժշկական գիտությունների թեկնածու, բժշկական ծառայության պահուստային փոխգնդապետ Վալերի Լիկովը, ով ժամանակին աշխատել է որպես ռազմական հոգեբույժ Բուրդենկոյի անվան գլխավոր ռազմական հոսպիտալում:

Հետաքննության վարկածով, չորեքշաբթի գիշերը կապիտան-լեյտենանտը, գտնվելով Սայանսկի փողոցի շենքերի մեկի բնակարանում, ութերորդ հարկից ցած է նետել երկու ութամյա աղջիկների՝ իր ոչ օրինական կնոջ դուստրեր Դաշային և Կատյային: Դաշան գտնվում է վերականգնողական բաժանմունքում, նրա շնչառական համակարգը միացված է արհեստական շնչառության ապարատին, աղջիկը գլխուղեղի ցնցում է ստացել, կոտրվել են հինգ կողոսկրերը, հայտնաբերվել են լյարդի պատռվածք և ներորովայնային գեմատոմա: Կատյայի վիճակը միջին ծանրության է, նա փայծաղի պատռվածք է ստացել: Աղջիկները խուսափել են ծանր վնասվածքներից, քանի որ ընկել են ծառի սաղարթամասի վրա, ինչը մեղմել է հարվածը:

«Ես չգիտեմ, թե ինչ է պատահել միջադեպից առաջ, ինչ վիճակում է նա եղել այդ հանցանքի կատարման պահին: Փաստ չէ, որ նա հիվանդ մարդ է եղել: Հարցերն ավելի շատ են, քան պատասխանները», - ասում է Լիկովը:

Քննիչների տվյալների համաձայն, սպան հանցագործության կատարումից անմիջապես հետո իր քաղաքացիական կնոջը՝ աղջիկների մորը, sms-հաղորդագրություն է ուղարկել հետևյալ տեքստով՝ «կարող ես հրաժեշտ տալ Դաշային և Կատյային»: Այդ sms-հաղորդագրություններով բջջային հեռախոսն առգրավված է և կցվել է քրեական գործին:

«Sms-ը պարզապես փաստ է, այն կարելի է տարբեր կերպ մեկնաբանել, եզրակացություն կարելի է անել միայն այդ մարդու համալիր հետազոտության հիման վրա: Միայն այդ ժամանակ կարելի է վերջնականապես մեկնաբանել, թե ինչ շարժառիթներով է նա ուղարկել այդ sms-ը: Մեկ sms-ը բավարար չէ, որպեսզի որևէ ախտորոշում ներկայացնել կամ հոգեկան հիվանդի պիտակ փակցնել», - ասում է բժիշկը:

Նա ավելացրել է, որ չի կարելի է այս ողբերգությունից ելնելով՝ «համընդհանուր եզրակացություն կազմել Զինված ուժերի մասին»:

«Ո՞վ էր այդ սպան, ո՞ր ստորաբաժանման ծառայող էր, ինչպե՞ս են ընտրել նրան: Հասկանալի է՝ որքան պատասխանատու է ծայրահեղ պայմանների հետ կապված ծառայությունը, այնքան ավելի խիստ է ընտրությունը: Հասկանալի է, որ հատուկ ստորաբաժանումներն ավելի խիստ ընտրություն են պահանջում: Ախտորոշում ունեցող սպաները չեն անցնում», - ընդգծել է բժիշկը:

ՌԴ դատախազությանն առընթեր Հետաքննող կոմիտեի Մոսկվայի վարչության ներկայացուցիչը «ՌԻԱ Նովոստիին» ասել է, որ մոտ ժամանակներում ձերբակալված սպային կկալանավորեն, ինչպես նաև կստուգեն նրա մեղսունակությունը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:02
26 Ապրիլի 2017
LA Times–ը պարզել է, թե ինչն է կապում Քարդաշյանին «Խոստումը» ֆիլմի հետ
Հոլիվուդում «Խոստումը» ֆիլմի պրեմիերային բոլորն ուշադրություն դարձրին Քիմ Քարդաշյանի նոր սանրվածքին և զգեստին:
15:38
26 Ապրիլի 2017
Երևանում աղջիկը տղայից գումար է շորթել ինտիմ կապի տեսագրությունը հրապարակելու սպառնալիքով
21-ամյա աղջիկը տղայից գումար է շորթել ինտիմ կապի տեսագրությունը հրապարակելու սպառնալիքով:

13:02
26 Ապրիլի 2017
Քիմ Քարդաշյանը ստեղծել է նոր Kimoji` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը ստեղծել է նոր Kimoji` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
11:56
26 Ապրիլի 2017
Ողջ գիշեր կփակվի Երևանի գլխավոր պողոտաներից մեկի երթևեկը
Ողջ գիշեր միակողմանի կփակվի Երևանի գլխավոր պողոտաներից մեկի երթևեկը։
11:03
26 Ապրիլի 2017
Կարգավորիչը հայաստանյան շուկաներում ադրբեջանական արտադրության խնձորներ է հայտնաբերել (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Երևանի և մարզերի թարմ պտուղ բանջարեղենի իրացման վայրերում արձանագրվել են ադրբեջանական  խնձորի իրացման դեպքեր:
17:40
25 Ապրիլի 2017
Ըմբիշ Միհրան Հարությունյան. մենք կարող ենք փոխել մեր նպատարկները, բայց ոչ արժեքները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Միհրան Հարությունյանը հրապարակել է ապրիլի 23-ին Նյու Յորքում կայացած ակցիայի տեսանյութը, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
16:07
25 Ապրիլի 2017
Աշխարհի «ամենածանր» կնոջ քույրը մեղադրել է բժիշկներին ստի մեջ
Աշխարհի ամենածանր կնոջ` եգիպտացի Էման Աբդ էլ–Աթիի քույրը հայտարարել է, որ հնդկական կլինիկայի բժիշկները ստել են:
11:15
25 Ապրիլի 2017
Օլանդը ծաղիկներ է դրել Կոմիտասի արձանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Փարիզում մասնակցել է Օսմանյան կայսրությունում 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությանը։
11:03
25 Ապրիլի 2017
Ալեքսիս Օհանյան. Ապրիլի 24–ը ծանր օր է հայերիս համար
Հայազգի ինտերնետ–գործարար, Reddit պորտալի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը Facebook–ում գրառում է կատարել:
15:35
24 Ապրիլի 2017
Հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Հանրաճանաչ ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը Twitter-ի իր միկրոբլոգում Հայոց ցեղասպանությանը նվիրված գրառում է կատարել:
11:23
24 Ապրիլի 2017
Սերժ Թանկյանը ներկայացրել է «Խոստումը» ֆիլմի սաունդթրեքի ստեղծման պատմությունը
Հայտնի ամերիկահայ ռոք–երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը ներկայացրել է Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի սաունդթրեքի ստեղծման պատմությունը։
11:11
24 Ապրիլի 2017
Հայաստանում ջերմաստիճանի կտրուկ նվազում է սպասվում. կգրանցվի մինչև -5 աստիճան
Օդերևութաբանները կանխատեսում են ջերմաստիճանի նվազում Հայաստանի տարածքում։