486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-9
Եղանակը Երևանում
Հայ
Աֆղանստանի բաղնիքներն ու հարսանյաց սրահները փակվում են խոզի գրիպի համաճարակի պատճառով
17:29
12 Նոյեմբերի 2009

Աֆղանստանի հասարակական վայրերը՝ հարսանյաց սրահները, բաղնիքները, կինոթատրոնները, փակվում են խոզի գրիպի համաճարակի կապակցությամբ, հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:

Առաջինը վտանգավոր հիվանդության տարածումը կանխելու անհետաձգելի միջոցներ է ձեռնարկել Հերատ նահանգը, որտեղ նախօրեին հիվանդանոցում խոզի գրիպից մահացել է մի կին ու նրա երեխան:

Հերատ քաղաքի քաղաքապետ Մոհամմեդ Ռաֆիկա Թարաքիի խոսքով, այն հասարակական վայրերի հանդեպ, որոնք խախտեն արգելքն ու շարունակեն աշխատել, խիստ միջոցներ կձեռնարկվեն, ընդհուպ մինչև փակվելը:

Հերատի օրինակին առաջիկա օրերին կհետևեն Բադգիս, Գոռ և Փարահ նահանգները, որոնց նահանգապետերը նույնպես կարգադրել են անորոշ ժամանակով փակել բոլոր բաղնիքները, հարսանյաց սրահներն ու այլ հաստատություններ, որտեղ կարող են մարդկանց մեծ զանգվածներ հավաքվել:

Նոյեմբերի 1-ից Աֆղանստանում համաճարակի պատճառով փակ են բոլոր տարրական և միջնակարգ դպրոցները, տեխնիկումները: Հասարակական հաստատություններում, որոնք գործունեության յուրահատկության պատճառով չեն կարող դադարեցնել աշխատանքը՝ բանկեր, նախարարություններ և գերատեսչություններ, բոլոր աշխատակիցներին պարտավորեցրել են թանզիֆե դիմակներ կրել:

Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը, այսօր Քաբուլի փողոցներում գրեթե յուրաքանչյուր 20-րդ քաղաքացին թանզիֆե կամ բամբակյա-թանզիֆե դիմակ է կրում:

Աֆղանական առողջապահության նախարարության տվյալներով, խոզի գրիպով վարակվել է արդեն շուրջ 1000 մարդ, 2 շաբաթում բուժհաստատությունների ավելի քան 10 հիվանդ մահացել է այդ վտանգավոր հիվանդությունից: ԱԻՀ Առողջապահության նախարարության տվյալներով վարակվածների թվում ավելի քան 300 արտասահմանցիներ են, որոնց մեծամասնությունը՝ զինծառայողներ: Մասնագետների կարծիքով մահացու դեպքերի հիմնական պատճառը ուշացումով բժշկական օգնության դիմելն է:

Առողջապահության նախարարությանը դիմել է բոլոր միջազգային կազմակերպություններին, ներառյալ ՄԱԿ-ին, խնդրելով օգնություն ցուցաբերել Աֆղանստանին խոզի գրիպի դեմ պատվաստանյութի մատակարարման հարցում: Հակառակ դեպքում, նախարարությունում կարծում են, որ համաճարակը կարող է մի քանի տասնյակ հազար աֆղանացիների մահվան պատճառ դառնալ: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:25
21 Հունվարի 2017
ԱՄՆ-ում շունը փրկել է տիրոջը ցրտահարությունից` շուրջ 20 ժամ նրա վրա պառկելով (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
ԱՄՆ-ում ոսկեգույն ռետրիվեր ցեղատեսակի շունը կարողացել է փրկել իր տիրոջ կյանքը` շուրջ 24 ժամ նրա վրա պառկելով։
18:10
21 Հունվարի 2017
Իտալիայում կարապների պատկերով «կենդանի» որմնանկար է ստեղծվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Էրոն մականվամբ իտալացի գրաֆիտի նկարիչը Իտալիայի Սան Կլեմենտե քաղաքում ստեղծել է «կենդանի» որմնանկար, որտեղ պատկերել է կարապների երամ:
17:03
21 Հունվարի 2017
Մեծ Բրիտանիայում բորտուղեկցորդուհուն հեռացրել են աշխատանքից բուտերբրոդ ուտելու համար
EasyJet ընկերության բորտուղեկցորդուհին հեռացվել է աշխատանքից բեկոնով բուտերբրոդ գողանալու մասին ծառայողական քննության ավարտից հետո։
16:35
21 Հունվարի 2017
Սախալինում կինը գտել է կես մլն եվրո և ողջ գումարը վերադարձրել տիրոջը
Սախալինում կինը գտել է կես մլն եվրո, 15 հազար դոլար և 1,5 մլն ռուբլի ու ողջ գումարը վերադարձրել է տիրոջը։
14:56
19 Հունվարի 2017
Զգուշացում. այս օրերին հարկավոր է ավելի զգուշավոր լինել, քանի որ ադրբեջանցի հաքերներն առավել ակտիվ կլինեն
Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է, որ այսօր և վաղը հարկավոր է ավելի զգուշավոր լինել, քանի որ ադրբեջանցի հաքերներն առավել ակտիվ կլինեն:
11:23
19 Հունվարի 2017
Մոսկվայաբնակ հայ գործարարի առևանգված դստերը գտել են Հայաստանում
Իրավապահները պարզել են Մոսկվայաբնակ հայ գործարարի 16–ամյա դստեր գտնվելու վայրը։
20:11
18 Հունվարի 2017
Երևանում նախօրեին եռյակ է ծնվել
Նախօրեին` հունվարի 17-ին, Երևանում եռյակ է ծնվել։
14:34
18 Հունվարի 2017
ՌԴ Կենտրոնական բանկը հայկական թեմայով հուշադրամներ կթողարկի
Ռուսաստանի Կենտրոնական բանկը 2017 թվականին հայկական թեմայով հուշադրամներ կթողարկի։
14:24
18 Հունվարի 2017
Մառա Բաղդասարյանն արժանի է բանտի. Ժիրինովսկի
ՌԱԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին լրագրողների հետ զրույցում ասել է, որ ավտոմրցավազորդ Մառա Բաղդասարյանն արժանի է պատժի:
13:50
18 Հունվարի 2017
Մերձմոսկվայի հայ գործարարի դստերը կարող էին առևանգել կոլեկտորները կամ նախկին գործընկերը
Մերձմոսկովյան Սոլնեչնոգորսկի շրջանի հայ գործարարի տասնվեցամյա դստերը կարող էին առևանգել կոլեկտորները կամ հոր նախկին գործընկերը:
21:16
17 Հունվարի 2017
Գիտնականներ. հայհոյախոսությունը կապված է ազնվության հետ
Հոգեբանների միջազգային խումբը պարզել է, որ հաճախ հայհոյող մարդիկ ավելի ազնիվ են։
18:04
17 Հունվարի 2017
Մառա Բաղդասարյանի հայրը նախատել է դստերը դատարանում
Սավյոլովի դատարանի նիստի ժամանակ Մառա Բաղդասարյանի հայրը նախատել է աղջկան: