478.3
+0.07
574.1
-0.3
8.31
+0.05
+28
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքիայում հայկական եկեղեցին բացվել է հոգևոր արարողությունների համար
17:03
09 Նոյեմբերի 2009

ԱՆԿԱՐԱ, 9 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Կենտրոնական Թուրքիայի Կայսերի գավառում հայկական սբ.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին բացվել է հոգևոր արարողությունների համար, տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

Ինչպես այսօր հաղորդում է տեղական մամուլը, վերականգնողական երկար աշխատանքներից հետո եկեղեցու վերսկսված գործունեությունը կարևոր քայլ է երկու ժողովուրդների մերձեցման և Անկարայի ու Երևանի միջև հարաբերությունների բարելավման գործում։

Վերականգնումն իրականացվում էր սփյուռքահայության և Թուրքիայի Հայ առաքելական եկեղեցու Կոնստանդնուպոլսի պատրիարքարանի ակտիվ աջակցությամբ։ «Միլիեթ» թերթը տեղեկացնում է, որ սբ.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կառուցվել է 1191 թվականին և համարվել է հայկական պատրիարքարանին պատկանող Կենտրոնական Անատոլիայի միակ գործող եկեղեցին։

Վերջին վերականգնողական աշխատանքներն այստեղ անցկացվել են անցյալ դարի 90-ականներին։ Եկեղեցու գործունեության վերսկսմանը նվիրված հանդիսավոր արարողությունն անցկացրեց պատրիարքարանի տեղապահ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը։ Արարողությանը ներկա էր շուրջ 500 մարդ՝ համայնքի ներկայացուցիչներ և օտար երկրներից ժամանած հավատացյալներ։

Արքեպիսկոպոսը նշեց, որ պատրիարքարանը չի զբաղվում Հայաստանի և Թուրքիայի և նրանց ժողովուրդների հարցերով։ «Մենք կապված ենք Հայաստանի հետ միայն հոգևոր առումով։ Մեր խնդիրն է՝ կենսունակ պահել մեր վերահսկողության ներքո գտնվող 45 եկեղեցիները, 16 դպրոցները, հիվանդանոցներն ու երեք թերթերը։ Եվ այս եկեղեցին դրանցից մեկն է»,- ասաց Աթեշյանը։ Հոգևորականի խոսքերով՝ ինքը և իր ծուխը Թուրքիայի քաղաքացիներ են։ «Այստեղ ապրող յուրաքանչյուր հայ կապված է Թուրքիայի Հանրապետության հետ։ Եթե ինձ մոտ՝ որպես Թուրքիայի քաղաքացու, որևէ հարց է ծագում, ես դիմում եմ իմ պետության օգնությանը, քանի որ ես այս երկրի քաղաքացի եմ»,- ասաց նա։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:58
22 Սեպտեմբերի 2017
Ալեքսիս Օհանյանը շնորհավորել է հայերին Անկախության օրվա առթիվ և խոստացել դստերը բերել Հայաստան (ՖՈՏՈ)
Նա ավելացրել է, որ իր նորածին դուստրը ևս մի օր կայցելի Հայաստան։
20:38
22 Սեպտեմբերի 2017
«Հակախորհրդայինները». Երևանում ցուցահանդես է բացվել ստալինյան ռեպրեսիաների մասին (ՖՈՏՈ)
Հայաստանի ազգային գրադարանում բացվել է ատալինյան ռեպրեսիաների 80–ամյակին նվիրված «Հակախորհրդայինները» ցուցահանդեսը:
20:28
20 Սեպտեմբերի 2017
Ալեքսիս Օհանյանի դստեր Instagram–ի էջը ռեկորդներ է սահմանում (ՖՈՏՈ)
Reddit կայքի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանի և հայտնի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի նորածին դստեր` Օլիմպիայի էջն Instagram–ում մեծ ճանաչում է սկսում վայելել։
19:40
20 Սեպտեմբերի 2017
Ուշադրություն` կեղծիք. ադրբեջանցիները Facebook-ում ստեղծել են Արման Աբովյանի ֆեյքը (ՖՈՏՈ)
Քաղաքական մեկնաբան Արման Աբովյանը զգուշացնում է Facebook–ում իր կեղծ էջի ստեղծման մասին։
15:42
20 Սեպտեմբերի 2017
Ինչպե՞ս դիմակայել վիրուսին. խորհուրդ է տալիս փորձագետը
Սուր–շնչառական վարակները կարող են տարբեր կերպ արտահայտվել։ Կա սուր–շնչառական վարակների աղիքային ձև, որը հայտնի է գիտությանը։
12:31
20 Սեպտեմբերի 2017
Անդրեյ Մալախովն ու Քսենիա Սոբչակը պարում են Արմենչիկի երգի ներքո (ՎԻԴԵՈ)
Մոսկվայում նախորդ հանգստյան օրերին տեղի է ունեցել Սամվել Կարապետյանի կրտսեր որդու` Կարենի և հայազգի Լիլիթի հարսանեկան արարողությունը։
11:28
20 Սեպտեմբերի 2017
Սամվել Կարապետյանի հարսը` Լիլիթը, ցուցադրել է հարսանեկան երկրորդ զգեստը (ՖՈՏՈ)
Հարսի շքեղ զգեստների հեղինակը լիբանանցի աշխարհահռչակ դիզայներ Zuhair Murad–ն է։–
18:37
19 Սեպտեմբերի 2017
Հայտնի է Երևանում Մորուքի առաջին փառատոնի անցկացման ամսաթիվը
Հայտնի է Երևանում Մորուքի առաջին փառատոնի` Մորուք fest–ի անցկացման ամսաթիվը։
17:16
19 Սեպտեմբերի 2017
Առաջինը «Yerevan Food Fest»–ը կհամախմբի իսկական գուրմանների
Ռեստորանային ուտեստների առաջին «Yerevan Food Fest» (by «Hartak») փառատոնը կանցկացվի սեպտեմբերի 21–23–ը։
17:04
18 Սեպտեմբերի 2017
Դերասան Նիկոլայ Կարաչենցովը շտապ հոսպիտալացվել է
Ռուսաստանցի դերասան Նիկոլայ Կարաչենցովը տեղափոխվել է Սկլիֆոսովսկու անվան ԳՀԻ նյարդավիրաբուժության բաժանամունք:
13:35
18 Սեպտեմբերի 2017
Zuhair Murad-ը` Սամվել Կարապետյանի հարսի մասին. «Չեմ կարողանում հագենալ մեր հիասքանչ արքայադստերը նայելուց» (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Հարսի շքեղ զգեստի հեղինակը լիբանանցի աշխարհահռչակ դիզայներ Zuhair Murad–ն է:
20:43
17 Սեպտեմբերի 2017
5 հիվանդություններ, որոնք վախենում են սուրճից
Դուք նույնիսկ չեք պատկերացնում, թե ինչ է ընդունակ անել ձեր օրգանիզմի հետ օրական 3 գավաթ սուրճը: