+21
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանում կսկսեն պատվաստել խոզագրիպի դեմ
12:08
09 Նոյեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. A/H1N1 գրիպի վիրուսի դեմ պատվաստումը կմեկնարկի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի 5 մարզում՝ Մոսկվայի, Ալթայի, Տյումենի, Բրյանսկի և Վորոնեժսկու մարզերում: ՌԴ առողջապահության և սոցիալական զարգացման նախարար Տատյանա Գոլիկովան մտադիր է անձամբ վերահսկել պատվաստման մեկնարկը. նախարարը երկուշաբթի կայցելի Մոսկվայի շրջանի Պոդոլսկի մարզի Լվովսկի գյուղի շրջանային հիվանդանոց, հաղորդում է ՌԴ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», նախարարությունը ծրագրել էր սկսել խոզի գրիպի պատվաստումը դեկտեմբերի սկզբին, սակայն որոշել է սկսել այն գրեթե մեկ ամիս շուտ՝ իրավիճակի սրման և Ռուսաստանում A/H1N1 գրիպից գրանցված առաջին մահացությունների պատճառով: 2009թ.-ի նոյեմբերի 6-ի տվյալների համաձայն, Ռուսաստանում պաշտոնապես հաստատվել է խոզի գրիպի հիվանդացության 3,2 հազար դեպք, որոնցից 19-ը՝ մահվան ելքով:

Առաջին փուլում պատվաստումը կընդգրկի սոցծառայությունների աշխատակիցներին: Նոյեմբերի վերջին պատվաստում կանցնեն բուժաշխատողները, ուսուցիչները և բժշկական բուհերի 5-6-րդ կուրսի ուսանողները: Հաջորդ փուլում կպատվաստվեն բնակչության մնացած կատեգորիաները՝ ըստ ռիսկային խմբերի, հիվանդության ծանր տեսակների զարգացման (խրոնիկ սոմատիկ հիվանդություններով տառապող մարդիկ, հղի կանայք, երեխաները):

Ռուսաստանում մշակվել, մինչկլինիկական, կլինիկական փորձարկումներ են անցել և վերջնականապես գրանցվել չորս պատվաստանյութեր, որոնք փորձարկումների ժամանակ ցուցադրել են իրենց արդյունավետությունն ու անվտանգությունը, նշում է ՌԴ առողջապահության նախարարությունը: ՌԴ կառավարությունը հատկացրել է 4 միլիարդ ռուբլի՝ պատվաստանյութի առաջին 43 միլիոն դեղաքանակի գնման նպատակով: Պատվաստանյութի արտադրողներից մեկի հետ («Միկրոգեն» դաշնային պետական միասնական ձեռնարկություն) արդեն կնքվել է A/H1N1 գրիպի վիրուսի դեմ պատվաստանյութի առաջին խմբաքանակի (1,3 միլիոն դեղաքանակ)  մատակարարման պետական պայմանագիր:

Պատվաստման մեկնարկի ժամանակ Ռուսաստանում պատրաստ կլինի կենդանի պատվաստանյութի ավելի քան երեք միլիոն դեղաքանակ, ավելի վաղ խոստացել էր ՌԴ առողջապահության և սոցիալական զարգացման նախարար Տատյանա Գոլիկովան: 2009թ.-ի վերջին Ռոսւաստանը կստանա պատվաստանյութի 35,5 միլիոն դեղաքանակ:

Եթե մարդն արդեն պատվաստվել է սեզոնային գրիպի դեմ, նա ամեն դեպքում պետք է պատվաստվի նաև А/H1N1 գրիպի դեմ, քանի որ սեզոնային գրիպի դեմ պատվաստանյութն իր մեջ ներառում է երեք այլ հրատապ շտամեր և չի պաշտպանում А/Н1N1 վիրուսի առաջացրած գրիպից: Այս պատվաստումներն անհրաժեշտ է իրականացնել նվազագույնը մեկ ամիս տարբերությամբ՝ օգտվելով պատվաստանյութի կիրառման հրահանգից, հաղորդում է նախարարությունը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:37
19 Սեպտեմբերի 2017
Հայտնի է Երևանում Մորուքի առաջին փառատոնի անցկացման ամսաթիվը
Հայտնի է Երևանում Մորուքի առաջին փառատոնի` Մորուք fest–ի անցկացման ամսաթիվը։
17:16
19 Սեպտեմբերի 2017
Առաջինը «Yerevan Food Fest»–ը կհամախմբի իսկական գուրմանների
Ռեստորանային ուտեստների առաջին «Yerevan Food Fest» (by «Hartak») փառատոնը կանցկացվի սեպտեմբերի 21–23–ը։
17:04
18 Սեպտեմբերի 2017
Դերասան Նիկոլայ Կարաչենցովը շտապ հոսպիտալացվել է
Ռուսաստանցի դերասան Նիկոլայ Կարաչենցովը տեղափոխվել է Սկլիֆոսովսկու անվան ԳՀԻ նյարդավիրաբուժության բաժանամունք:
13:35
18 Սեպտեմբերի 2017
Zuhair Murad-ը` Սամվել Կարապետյանի հարսի մասին. «Չեմ կարողանում հագենալ մեր հիասքանչ արքայադստերը նայելուց» (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Հարսի շքեղ զգեստի հեղինակը լիբանանցի աշխարհահռչակ դիզայներ Zuhair Murad–ն է:
20:43
17 Սեպտեմբերի 2017
5 հիվանդություններ, որոնք վախենում են սուրճից
Դուք նույնիսկ չեք պատկերացնում, թե ինչ է ընդունակ անել ձեր օրգանիզմի հետ օրական 3 գավաթ սուրճը:
19:38
17 Սեպտեմբերի 2017
Մեծ տարիքում հայր դառնալը վտանգավոր է սերունդների համար
Գիտնականներն ուսումնասիրել են տարիքային փոփոխությունների ազդեցությունը սերունդների վերարտադրողականության վրա։
18:17
17 Սեպտեմբերի 2017
Կաթնաշոռով դիետա. ինչպես հասնել ցանկալի արդյունքի ընդամենը 3 օրում
Կաթնոշոռով դիետայի օգնությամբ կարելի է հասնել հիանալի արդյունքի շատ կարճ ժամկետում։
17:59
17 Սեպտեմբերի 2017
Կրիշտիանու Ռոնալդուն հրապարակել է երկվորյակների լուսանկարները (ՖՈՏՈ)
Այս տարվա հունիսին Կրիշտիանու Ռոնալդուն երկրորդ անգամ հայր է դարձել։
16:41
17 Սեպտեմբերի 2017
Ըմպելիք համեղ նիհարելու համար
Ներկայացնում ենք կիվիով համեղ ըմպելիք, որը նաև թույլ կտա ազատվել ավելորդ քաշից։
15:14
17 Սեպտեմբերի 2017
Լինել մայրիկի պես. նորածին Օլիմպիա Օհանյանը ցույց է տվել մկանները (ՖՈՏՈ)
Ալեքսիս Օհանյանի և Սերենա Ուիլյամսի նորածին դուստրը` Օլիմպիան, ունի իր մայրիկի պես սպորտային լինելու բոլոր նախադրյալները:
13:59
17 Սեպտեմբերի 2017
Լևոն Արոնյանն անսպասելի խոստովանություն է արել հարսանիքի նախաշեմին (ՎԻԴԵՈ)
Լևոն Արոնյանը անսպասելի խոստովանություն է արել հարսանիքի նախաշեմին։ Նա պատրաստվում է ամուսնանալ ֆիլիպինացի շախմատիստուհի Արիանա Կաոլիի հետ։
19:49
16 Սեպտեմբերի 2017
Հայկական խաշը` խումhարի դեմ պայքարի լավագույն միջոց
Խաշի մասին առաջին հիշատակումները հայտնվել են 1184 թվականին։