483.82
-0.09
522.04
-3.39
8.49
+0.01
+14
Եղանակը Երևանում
Հայ
Ավանդական չինական բժշկությունը երեք օրում բուժում է նոր գրիպը. թերթ
11:07
03 Նոյեմբերի 2009

Ավանդական չինական բժշկության մասնագետները մշակել են մի դեղամիջոց, որը կարողանում է երեք օրվա ընթացքում բուժել A/H1N1 գրիպը, երեքշաբթի գրում է «Չայնա դեյլի» թերթը՝ հղում անելով Պեկինում բժշկության գործերի վարչության պետի տեղակալ Տու Չժիտաոյին։

«Հակահարբուխային թիվ 2» անունը ստացած դեղամիջոցն արդեն հայտնվել է պեկինյան դեղատների տաղավարներում՝ մեկ տուփի համար վեց յուան (մեկ դոլարից պակաս) մանրածախ գնով։ Տու Չժիտաոն հայտնել է, որ դեղամիջոցը հատկապես արդյունավետ է երեխաների բուժման համար, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

«Մանուկներին առողջանալու համար բավական է ընդունել մեկ-երկու չափաբաժին»,- մեջբերում է թերթը պաշտոնյայի խոսքերը։

Միաժամանակ, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն առայժմ չունի տեղեկատվություն հրաշք-դեղամիջոցի մասին, ինչի կապակցությամբ չի կարող տալ դրա արդյունավետության փորձագիտական գնահատականը։ Ներկայում ԱՀԿ-ն A/H1N1 գրիպի բուժման համար առաջարկում է օգտագործել Tamiflu և Relenza դեղամիջոցները։

Չինաստանն առաջինն  է աշխարհում ավարտել նոր գրիպի դեմ պատվաստանյութի փորձարկումը, և սեպտեմբերի 21-ից սկսել բնակչության պատվաստումը վտանգավոր հիվանդության դեմ։ Պատվաստանյութի կլինիկական փորձարկումների հաջող ավարտի մասին ՉԺՀ-ն հայտարարել է օգոստոսի 15-ին։ Դեղամիջոցը փորձարկվել է երեք տարեկանից սկսած 1614 կամավորների կողմից։ Բոլոր կամավորների մոտ ի հայտ է եկել իմունային ռեակցիա, իսկ արյան մեջ հայտնաբերվել են նոր գրիպի վիրուսին դիմակայելու ընդունակ հակամարմիններ։ 

Պատվաստանյութի արտադրության ծավալը նախատեսվում է հասցնել տարեկան մինչև 360 միլիոն չափաբաժնի։ Նոր գրիպի տարածման դեմ պայքարում երկրի կենտրոնական իշխանությունները որոշել են տրամադրել ընդամենը 5 միլիարդ յուան (725 միլիոն դոլար)։

Չնայած կառավարության ջանքերին՝ վարակը շարունակում է տարածվել։ Վերջին տվյալներով, Չինաստանում նոր գրիպով ընդհանուր առմամբ վարակվել է գրեթե 50 հազար մարդ։ Նրանցից յոթը մահացել են, 118-ը կրիտիկական վիճակում են։

Գրիպի տարածման բարձրակետը Չինաստանում սպասվում է առաջիկա երկու ամսին, իսկ համաճարակաբանական բարդ իրավիճակը կպահպանվի մինչև մարտի վերջ, հավաստիացնում են բժիշկները։ Առավել մռայլ կանխատեսում է արել ՉԺՀ առողջապահության նախարար Լյան Վանյանը։  Ըստ նրա, A/H1N1 վիրուսով, ընդհանուր առմամբ, կարող է վարակվել երկրի՝ ավելի քան 1,3 միլիարդ մարդ կազմող բնակչության մինչև 20 տոկոսը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:57
30 Մարտի 2017
Ռոնալդինյուն թողարկել է իր առաջին սինգլը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստ Ռոնալդինյուն ներկայացրել է իր առաջին սինգլը։
17:58
27 Մարտի 2017
Կադիրովը և Գալուստյանը Պուտինի աշխատասենյակի մոտ խոստացան «ՆԱՏՕ»-ի պատասխանում «հասնել գլխավորին» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը, կոմիկ Միխայիլ Գալուստյանը և Comedy Club-ի ռեզիդենտ Դմիտրի Գրաչյովը հումորային մանրապատում են նկարահանել
11:08
27 Մարտի 2017
Հայաստանում մարտի վերջին անկայուն եղանակ է սպասվում
Հայաստանում մարտի վերջին օրերին անկայուն եղանակ է սպասվում։
17:52
26 Մարտի 2017
5 գործողություն, որ չարժե անել ուտելուց անմիջապես հետո
Մեզանից շատերն ապրում են ժամանակի մշտական պակասի պայմաններում, և դա չի կարող չազդել մեր օրվա վրա:
13:45
26 Մարտի 2017
ԱՄՆ-ում մահացել է աշխարհահռչակ Strangers in the night հիթի հեղինակներից մեկը՝ Ավո Ուվեզյանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հանրաճանաչ ջազմեն, Strangers in the night հիթի հեղինակներից մեկը, սիգար արտադրող ճանաչված AVO ընկերության հիմնադիր Ավո Ուվեզյանը մահացել է ԱՄՆ-ում 91 տարեկան հասակում:
17:47
25 Մարտի 2017
Ինչպե՞ս տարբերել իսկական չորամիրգը վնասակարից. մի քանի խորհուրդ
Իսկական չորամրգերը ոչնչով մշակված չեն և չորացվել են մաքուր օդին:
13:12
25 Մարտի 2017
Facebook Messenger–ում առաջիկա օրերին ռեակցիաների և tag-ի հնարավորություն կավելանա
Facebook–ը կրկին թարմացրել է իր մեսենջերը:
15:08
23 Մարտի 2017
Հենրիխ Մխիթարյան. երբեք ոչնչից մի ընկճվեք, լավատես եղեք և պայքարեք ձեր նպատակների համար
Մխիթարյանը հանդիպել է Մանկական արյունաբանական կլինիկական բաժանմունքի՝ լեյկոզով, լիմֆոգրանուլեմատոզով, լիմֆոմայով և այլ հիվանդություններով տառապող բոլոր երեխաների հետ։
13:25
23 Մարտի 2017
Սուրենյան. գարունը բուռն կերպով վերադառնում է Հայաստան
Ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով։
19:52
22 Մարտի 2017
Լապշինի կինը հայտնել է, որ Լապշինի առողջական վիճակը վատացել է
Բլոգեր Ալեքսանդր Լապշինի առողջական վիճակը լուրջ մտահոգության տեղիք է տալիս։
10:30
22 Մարտի 2017
Օդերևութաբանները կանխատեսում են Հայաստանում տեղումների դադարում և եղանակի տաքացում
Հայաստանում մարտի 24-25 սպասվում է առանց տեղումների եղանակ:
15:17
21 Մարտի 2017
Անտոնիո Բանդերասը կրկին հոսպիտալացվել է
Հունվարի վերջին Անտոնիո Բանդերասը շտապ տեղափոխվել էր հիվանդանոց սրտի սուր ցավերի պատճառով։