478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+22
Եղանակը Երևանում
Հայ
Եվրամիությունը հետևում է ջավախահայ քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանի դատավարությանը
12:09
28 Հոկտեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Եվրամիությունը հետևում է ջավախահայ քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանի դատավարությանը,  ասվում է Եվրամիության Արտաքին հարաբերությունների հանձնակատար Բենիտա Ֆեռերո-Վալդների հայտարարության մեջ:

 

Ինչպես չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալության տեղեկացրեցին Հայրենադարձության և հիմնավորման «Երկիր» հասարակական կազմակերպությունների միությունից, Եվրոպայի խորհրդարանի պատգամավոր Սիլվի Գիյոմը սեպտեմբերի 15-ին նամակով դիմել էր Եվրամիության Արտաքին հարաբերությունների և Եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Բենիտա Ֆեռերո-Վալդներին` Եվրամիության համապատասխան մարմինների ուշադրությունը հրավիրելով ջավախահայ քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանի գործի շուրջ ընթացող զարգացումներին:

 

Ֆեռերո-Վալդներն իր պատասխան նամակում նշել է, որ Եվրամիությունը Վրաստանում իր ներկայացչության միջոցով հետևում է Չախալյանի դատավարությանը:

«Թբիլիսիում մեր ներկայացչության փութաջան աշխատանքի շնորհիվ մենք հետևում ենք դրա շուրջ ընթացող բոլոր զարգացումներին: Ներկայացչությունը օպերատիվ կերպով հետևում է այդ դատավարությանը` նախագահող երկրի և Եվրամիության անդամ-երկրների դեսպանությունների հետ սերտ համագործակցությամբ», - ասել է Ֆեռերո-Վալդները:

Ֆեռերո-Վալդների նամակում, մասնավորապես, նշվում է, որ հավակնոտ նպատակներ են համաձայնեցված Եվրամիության և Վրաստանի` որպես Եվրամիության հարևանության ծրագրի մասնակից-պետության միջև, որոնք հիմնված են կիսվող արժեքների վրա: Նրա խոսքերով՝ այդ նպատակները ձևակերպված են Գործողության ծրագրի շրջանակներում Վրաստանի կողմից ստանձնած հատուկ պարտավորությունների տեսքով, որոնք ներառում են ժողովրդավարական հաստատությունների գործելը, օրենքի գերակայության հաստատումը և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը: Գործողության ծրագրում անդրադարձ կա նաև փոքրամասնությունների կացությանը:

«Վրաստանի կողմից նշված բնագավառում ստանձնած պարտավորությունները ներառում են էթնիկ փոքրամասնությունների իրավունքներին և անվտանգության, նրանց ունեցվածքի վերադարձմանն առնչվող հարցերը, նաև Տարածաշրջանային կամ փոքրամասնության  լեզուների եվրոպական խարտիայի ստորագրումն ու վավերացումը: Այս բոլոր թեմաները քննարկվում են Վրաստանի հետ մեր կանոնավոր քաղաքական երկխոսության ընթացքում և ենթակա են պարբերական վերստուգման տարեկան ընթացիկ զեկույցներում, որոնք մենք հրատարակում ենք Եվրամիության հարևանության ծրագրին մասնակից յուրաքանչյուր երկրի վերաբերյալ», - ասվում է Ֆեռերո-Վալդների նամակում:

Բացի այդ, ինչպես նշել է Եվրահանձնակատարը, վերջերս Արևելյան հարևանության ծրագրի ուժի մեջ մտնելը ինչպես բազմակողմանի, այնպես էլ երկկողմանի հարթություններում` էլ ավելի մեծ կարևորորություն է տալու Վրաստանի հետ քաղաքական երկխոսությանը:

«Մենք բաց չենք թողնում որևէ հնարավորություն հիշեցնելու վրացական իշխանություններին այս ծարգրի և բազմակարծության, ժողովրդավարության և փոքրամասնությունների իրավունքների նկատմամբ հարգանքի բնագավառներում հետագա առաջընթացի միջև գոյություն ունեցող ուղղակի կապի մասին: Ավելին, Եվրամիության հետ հարաբերություններում Վրաստանի հավակնությունների մակարդակը կախված է լինելու իր համապատասխան քաղաքականության և գործելակերպի մեջ այդ արժեքների ներմուծումից», - ասել է Ֆեռերո-Վալդները:

 

Միաժամանակ նա ընդգծել է, որ 2008-2010 թթ. Վրաստանին հատկացված համապատասխան ֆինանսական օգնությունը ուղեկցվում է վրացական կառավարության կողմից ժողովրդավարության, օրենքի գերակայության և արդարադատության անկախության բնագավառում նորացված պարտավորությունների ստանձմամբ:

 

Ինչ վերաբերում է իրավական համակարգին, ապա ԵՄ-ն կարևորություն է տալիս ծրագրին, որն իրականացվում է Եվրամիության ֆինանսական աջակցությամբ:

 

«Այն նպատակ ունի առավել թափանցիկ դարձնել արդարադատությունը՝ ներառյալ քրեական իրավունքի բնագավառում բարեփոխումների իրականացման և Հանրային պաշտպանի գրասենյակի ամրապնդման միջոցով», - ասել է Ֆեռերո-Վալդները:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:30
18 Օգոստոսի 2017
Գերմանիայում ավանդական հայկական լավաշ կթխվի
Գերմանիայում հանդիսավորապես կբացվի լավաշի առաջին թոնիրը:
13:00
18 Օգոստոսի 2017
Արոնյանի սիրո խոստովանությունը` Աստվածաշնչի ամենագեղեցիկ տողերով (ՖՈՏՈ)
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Facebook–ի իր էջում իր հարսնացուի` Արիանա Կաոիլիի հետ լուսանկարների շարք է հրապարակել։
21:08
17 Օգոստոսի 2017
Քլոե Քարդաշյանի ընկերը նրան Հայաստանի ոսկե զինանշան է նվիրել (ՎԻԴԵՈ)
Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը` Քլոե Քարդաշյանը, յուրօրինակ նվեր է ստացել։
16:40
17 Օգոստոսի 2017
Ռուսաստանում վերջնականապես արգելվեց «Եհովայի վկաներ»–ի գործունեությունը
ՌԴ արդարադատության նախարարությունը «Եհովայի վկաներ» կազմակերպությունն ընդգրկել է արգելված կազմակերպությունների ցանկում:
17:04
16 Օգոստոսի 2017
Սիթիբանկում պատանդներ պահած գործարար Արամ Պետրոսյանին 50 հազ.ռուբլու հայց է ներկայացվել
Արամ Պետրոսյանի նկատմամբ գործի տուժած կողմը նրան 50 հազար ռուբլու քաղաքացիական հայց է ներկայացրել։
16:26
15 Օգոստոսի 2017
Հեռախոսային «ալո» ողջույնը 140 տարեկան է
«Ալո» հեռախոսային դիմելաձևը նշում է 140–ամյակը։
17:24
11 Օգոստոսի 2017
Երևանում երթուղային «Գազելները» կարող են մնալ անցյալում
Անդրադառնալով  տրանսպորտային գների աճին, Նիկոյանը նշեց, որ բոլոր ջանքերը գործադրվում են՝ դրանից խուսափելու համար:
20:04
10 Օգոստոսի 2017
Հայ սոցիոլոգը նշել է, թե օրական քանի ծխախոտն է անվտանգ
Հայաստանի բնակիչներն օրական ավելի պակաս ծխախոտ են սկսել օգտագործել:
18:31
09 Օգոստոսի 2017
Փորձագետը նշել է Հայաստանում զբոսաշրջիկների թվի ավելացման ամենաարդյունավետ տարբերակը
Փառատոները սեփական ներուժը ցույց տալի արդյունավետ ձև է, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաներում:
20:26
08 Օգոստոսի 2017
Թուրքիայի իշխանություններն առգրավել են Սևան Նշանյանի բանկային խնայողությունները
«Պետությունն առգրավել է այն,, քանի որ այլ ելք չեն գտել իմ դեմ», - գրել է Նշանյանը:
17:53
08 Օգոստոսի 2017
ՍԱՊԾ-ն դաբաղի վերաբերյալ ահազանգ չի ստացել
Հիվանդությունն առանց լաբորատոր փորձաքննության հնարավոր չէ ախտորոշել
16:49
08 Օգոստոսի 2017
Թուրքիայում հանգստացողներին խորհուրդ է տրվում զգուշանալ կոկսակի վիրուսից. ՀՀ ԱՆ
Հարևան երկրներում, մասնավորապես՝ Թուրքիայում վերջին ամիսների ընթացքում շարունակվում է էնտերովիրուսային վարակներով պայմանավորված (Կոկսակի վիրուս) համաճարակային լարված իրավիճակը: